Արմինֆո.<2020 թվականի կարևորագույն մարտահրավերներից մեկը կառավարության համար կլինի աղբահանության և աղբի վերամշակման խնդիրը>,-մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Այս առնչությամբ նա նշել է, որ վերջին մեկուկես տարում նախարարությունն աշխատել է նախորդ իշխանությունների կողմից ծրագրերի իրականացման համար վերցրած վարկերի վերակազմավորման ուղղությամբ, որոնք այդպես էլ չեն իրականացվել:
Հետևաբար, ինչպես նշել է նա, 2020 թվականին այդ ծրագրերն իրականացվելու են ։ Դրանցից մեկը լինելու է Կոտայքում և Գեղարքունիքում խոշոր աղբավայրերի կառուցումը, ինչի համար նախապես հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցելու վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2020թ. հունվարի 20-ը ։ Ինչպես պարզաբանել է Պապիկյանը, այնտեղ կուտակված աղբը տեսակավորելու և վերամշակելու է, ինչը եկամուտ կապահովի և պետությանը, և օպերատոր ընկերությանը։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |