Արմինֆո. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակներում 2020 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Արմավիրի մարզում կգործարկի <Հողային բանկեր> պիլոտային նախագիծը: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ։
Մասնավորապես, նրա խոսքով, <Հողային բանկեր> նախագծի կոնցեպտը ենթադրում է պետության միջոցով կապել գյուղատնտեսական արտադրողին եւ ներդրողին, որը շահագրգռված է հողի վարձակալությամբ: <Օրինակ՝ տարածաշրջանում կա գյուղապրանքներ արտադրող, որը մասնակիորեն կամ ամբողջությամբ չի օգտագործում իր հողերը, եւ պատրաստ է այն հանձնել երկարաժամկետ վարձակալության կամ վաճառել, բայց նման հնարավորություն չունի, այդ թվում՝ քանի որ փաստաթղթաշրջանառության մասով մեծ աշխատանք է սպասվում: Ահա այս հողային բանկը, պետության օգնությամբ կմիացնի այն ապրանքարտադրողներին, որոնք ցանկանում են իրենց հողերը վարձակալության հանձնել եւ շահագրգիռ ներդրողներին, որոնց հող է պետք արտադրության գործարկման համար>, - պարզաբանել Է փոխնախարարը ։
Ըստ Քամալյանի, պետությունն այդ գործարքում ստանձնում է երաշխավորի դերը, առաջին հերթին՝ ներդրողի համար, որպեսզի վարձատուն չխախտի պայմանավորվածությունները և հողը հետ չպահանջի նախկինում նախանշված ժամկետից շուտ, և, անշուշտ, հենց ֆերմերի համար ՝ պայմանագրի համաձայն վարձավճարի ապահովման տեսանկյունից:
Բացի այդ, փոխնախարարը տեղեկացրել է, որ արդեն մշակվել է հողերի արդյունավետ օգտագործման կոնցեպտ, եւ որոշ օրինագծեր, որոնք ՀՀ կառավարություն կներկայացվեն հաջորդ տարվա սկզբին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |