Արմինֆո. «Մետեքսիմ» ընկերությունը նոր տեխնիկա է ներկրել ավտոմեքենաների չօգտագործվող թափքերը հավաքելու, Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Պետություն-մասնավոր համագործակցության այս ձեւը ինձ դուր է գալիս, երբ մասնավոր ընկերությունները պատրաստ են կառավարության տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ինչը ենթադրում է ներդրումներ անել, նաեւ շահույթ ստանալ եւ, իհարկե, նաեւ հարկեր վճարել:
Սրանից շահում է շրջակա միջավայրը, սրանից շահում են այս միջավայրում ապրող մարդիկ, սրանից շահում է պետությունը, սրանից շահում է տնտեսությունը: Եւ ի դեպ, ոլորտը ազատ է մրցակցության համար. ցանկացած ոք կարող է ներդրումներ անել եւ շահույթներ ստանալ>,- գրել է նա:
«Մետէքսիմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին: Ընկերությունը զբաղվում է մետաղական ջարդոնների արտահանմամբ եւ ամբողջ Հայաստանի տարածքով ունի հավաքագրման տեղեր: Շուկայում ընկերությունը խոշորագույներից մեկն է համարվում, ինչպես նաեւ իր ուրույն տեղն ունի խոշոր հարկատուների շարքում: «Մետէքսիմ» ՍՊԸ-ն ունի գունավոր մետաղների ձուլարաններ: Առաջին ձուլարանը ստեղծվել է 2007 թվականին: Արտադրում է ալյումինե բարձրակարգ ձուլակտորներ, որոնք իրենց որակով համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 391.44 | -1.16 |
EUR | 416.84 | -1.20 |
GBP | 482.49 | -5.63 |
CAD | 285.29 | 0.20 |
JPY | 25.29 | -0.11 |
CNY | 54.04 | -0.18 |
CHF | 429.40 | -2.65 |