Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կանխատեսումներով՝ 2020 թվականին Հայաստանում կգրանցվի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների 8 տոկոս աճ։ Այդ մասին դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ սպասվում է, որ հաջորդ տարի 485 մլն կվտ/ժ-ով ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրվի, քան 2019 թվականին: Աճը, հիմնականում, կապահովվի 110 կիլովոլտանոց ցանցի մեջ մտնող սպառողների հաշվին։ Խոսքը խոշոր ընկերությունների մասին է։
Խոսելով ընթացիկ տարում էլեկտրաէներգիայի արտադրության անկման մասին ՝ Գարեգին Բաղրամյանը նշել է այդ երեւույթի սեզոնայնությունը, առաջին հերթին, ջերմ կլիմայական պայմաններով:
Նշենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով ՝ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,867,1 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ տարեկան 3,4 տոկոս անկման դեպքում:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |