Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Քննարկվել է մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2019 թ. նոյեմբերին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2021թ. հունվարի 1-ից: Օրենքով սահմանվում է կադաստրային տարածագնահատման 20 գոտի և 9 տեսակի գույքահարկ ողջ հանրապետության տարածքում, ինչը կբարձրացնի հարկման հասցեականությունը: Արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:
Մտքերի փոխանակությունը ծավալվել է հետագա անելիքների և քայլերի շուրջ: Քննարկվել են օրենքի կիրարկման համատեքստում գույքային հարկերի համակարգի բարեփոխումների իրականացման մեթոդաբանությանը, ներդրման ժամանակացույցին, անշարժ գույքի շուկայական և կադաստրային արժեքի արդյունավետ համադրմանը, գույքային հարկերն սպասարկող ծրագրային համակարգերի ապահովմանը, հանրային ներկայացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմների ձևավորումն է, հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխման ապահովումը, և բարեփոխումները պետք է իրականացվեն հենց այս տրամաբանության ներքո: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել աշխատանքը և մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ նախատեսվող փոփոխությունների մոդելավորված տարբերակի և ներդրման ժամանակացույցի վերաբերյալ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |