Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022 14:15
Կարինա Մելիքյան

ՀԲ. Աշխարհը բախվել է ամենախոշոր ապրանքային շոկին, որն սկսում է ստագֆլյացիայի ուրվական առաջացնել

ՀԲ. Աշխարհը բախվել է ամենախոշոր ապրանքային շոկին, որն սկսում է ստագֆլյացիայի ուրվական առաջացնել

Արմինֆո. Ուկրաինայի տարածքում պատերազմի հետեւանքով պարենի եւ էներգակիրների գների ցնցումները կարող են պահպանվել տարիների ընթացքում: Սկսվել է անցումը առեւտրային մոդելներին, որոնք ենթադրում են ավելի բարձր ծախսեր. հնարավոր է էներգիայի ավելի մաքուր աղբյուրների օգտագործման անցումի ձգձգում:

Ուկրաինայի տարածքում պատերազմը լուրջ հարված է հասցրել ապրանքային շուկաներին ՝ փոխելով առեւտրի, արտադրության եւ սպառման գլոբալ մոդելներն այնպես, որ գները պատմականորեն բարձր մակարդակի վրա կմնան մինչեւ 2024 թվականի վերջը: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի "Ապրանքահումքային շուկաների հեռանկարները" ապրիլյան զեկույցում։

 

Վերջին երկու տարվա ընթացքում էներգակիրների գների աճն ամենանշանակալին էր 1973 թվականի նավթային ճգնաժամի ժամանակներից ի վեր: Պարենային ապրանքների գների աճը, որոնց խոշոր արտադրողներն են Ռուսաստանն ու Ուկրաինան, ինչպես նաեւ պարարտանյութերը, որոնց արտադրության մեջ օգտագործվում է բնական գազ, 2008 թվականից ի վեր ամենաէականն են:

 

Համաշխարհային բանկի արդար աճի, ֆինանսների եւ ինստիտուտների հարցերով փոխնախագահ Ինդերմիտ Գիլլն ասել է. "Ընդհանուր առմամբ, սա ամենամեծ ապրանքային ցնցումն է, որը մենք վերապրել ենք 1970-ականներից ի վեր: Ինչպես եւ այն ժամանակ, շոկը խորանում է սննդամթերքի, վառելիքի եւ պարարտանյութերի առեւտրի սահմանափակումների կտրուկ աճով: Այս իրադարձությունները սկսել են առաջացնել ստագֆլյացիայի ուրվական: Կառավարման մարմինները պետք է օգտագործեն ցանկացած հնարավորություն երկրի ներսում տնտեսական աճի բարձրացման համար եւ խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը":

 

ՀԲ-ն ակնկալում է, որ 2022 թվականին էներգակիրների գները կաճեն ավելի քան 50 տոկոսով, իսկ 2023 եւ 2024 թվականներին դրանք կնվազեն: Ոչ էներգետիկ ապրանքների, այդ թվում ՝ գյուղատնտեսության և մետաղների գները, կանխատեսումների համաձայն, 2022 թվականին կաճեն գրեթե 20 տոկոսով, իսկ հետագա տարիներին դրանց աճը նույնպես կդանդաղի։ Այնուամենայնիվ, ՀԲ-ի սպասումներով, հումքային ապրանքների գները կմնան շատ ավելի բարձր, քան վերջին հինգ տարվա միջին ցուցանիշները: Ձգձգված պատերազմի կամ Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու դեպքում գների մակարդակը եւ դրանց փոփոխականությունը կարող են ավելի բարձր լինել, քան կանխատեսվում է ներկայում:

 

Առեւտրի եւ պատերազմի հետեւանքով առաջացած արդյունահանման խափանումների կապակցությամբ սպասվում է, որ 2022 թվականին Brent ապրանքանիշի նավթի գինը կկազմի մեկ բարելի դիմաց միջինը 100 դոլար. դա 2013 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակն է, իսկ 2021 թվականի համեմատությամբ աճը կկազմի 42 տոկոս: ՀԲ-ի ենթադրությամբ ՝ 2023 թվականին գները կնվազեն մինչեւ 92 դոլար, ինչը զգալիորեն բարձր է մեկ բարելի դիմաց 60 դոլար միջին հնգամյա մակարդակից: Ակնկալվում է, որ 2022 թվականին բնական գազի գները (Եվրոպայում) կրկնակի բարձր կլինեն (34 $ / MMbtu), քան 2021 թվականին (16,1 $/MMbtu), իսկ ածխի գները կաճեն 80% - ով (մինչեւ 250 $/mt), ընդ որում, երկուսի գներն էլ կհասնեն պատմական առավելագույնին:

 

Համաշխարհային բանկի կանխատեսումների խմբի տնօրեն Այհան Կոսեն նշել է. "Ապրանքային շուկաները վերջին տասնամյակների ընթացքում առաջարկի ամենախոշոր ցնցումներից մեկն են ապրում ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Դրա հետեւանքով պարենի եւ էներգակիրների գների աճը զգալի մարդկային եւ տնտեսական վնաս է հասցնում եւ, հավանաբար, կարգելակի առաջընթացը աղքատության կրճատման գործում: Հումքային ապրանքների գների աճը խորացնում է առանց այդ էլ բարձր գնաճային ճնշումն ամբողջ աշխարհում"։

 

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, ցորենի գները կաճեն ավելի քան 40 տոկոսով՝ այս տարի անվանական արտահայտությամբ հասնելով ռեկորդային մակարդակի (450 $/mt): Դա ճնշում կգործադրի զարգացող տնտեսությունների վրա, որոնք կախված են հացահատիկի ներմուծումից, հատկապես՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից։ 2022 թվականին կաճի նաեւ եգիպտացորենի գինը՝ մինչեւ 310 $ / mt, գարունը՝ մինչեւ 165 $ / mt, իսկ բրնձի գինը կշարունակի նվազել՝ մինչեւ 425 $/mt:

 

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ մետաղների գները 2022 թվականին կաճեն 16 տոկոսով, այնուհետեւ 2023 թվականին կնվազեն, սակայն կմնան բարձր մակարդակի վրա: Այսպես, ալյումինի գինը 2022 թվականին կբարձրանա մինչեւ 3400 $/mt, պղնձի գինը ՝ մինչեւ 10100 $/mt, երկաթի հանքաքարի գինը ՝ մինչեւ 140 $/dmt, նիկելի գինը ՝ մինչեւ 28000 $/mt, ցինկի գինը՝ 3700 $/mt: Ոսկին 2022 թվականին կթանկանա մինչեւ 1880 $/toz, արծաթը՝ մինչեւ 24,2 $/toz, պլատինը՝ մինչեւ 1110 $/toz, որից հետո սպասվում է ոսկու եւ արծաթի գների նվազում, իսկ պլատինը կշարունակի 2024 թվականին աճել մինչեւ 1200 $/toz:

 

Համաշխարհային բանկի կանխատեսումների խմբի ավագ տնտեսագետ Ջոն Բաֆեսը հայտարարել է. "Հումքային շուկաները հսկայական ճնշման տակ են, իսկ որոշ ապրանքների գները ռեկորդային ցուցանիշի են հասել անվանական արտահայտությամբ։ Դա երկարաժամկետ հետեւանքներ կունենա "դոմինոյի էֆեկտի" տեսքով։ Արտադրական ռեսուրսների գների կտրուկ աճը, ինչպիսիք են էներգիան եւ պարարտանյութը, կարող է հանգեցնել սննդամթերքի արտադրության կրճատման, հատկապես, զարգացող երկրներում: Արտադրական ռեսուրսների ավելի ցածր օգտագործումը կազդի սննդամթերքի արտադրության ծավալների եւ որակի վրա, ինչը կանդրադառնա սննդամթերքի մատչելիության, գյուղական բնակչության եկամուտների եւ բնակչության աղքատ խավերի ապրուստի միջոցների վրա":

 

Համաշխարհային բանկի զեկույցի հատուկ թեմատիկ բաժնում առկա է ընթացիկ պատերազմի ազդեցության խորը ուսումնասիրություն ապրանքային շուկաներում: Այն նաեւ անդրադառնում է նման ցնցումներին ապրանքային շուկաների արձագանքին՝ անցյալում: Վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայիս պատերազմի ազդեցությունը կարող է ավելի երկար լինել, քան նախորդ ցնցումները, առնվազն, երկու պատճառով:

 

Նախ, այժմ ավելի քիչ են առավել տուժած էներգետիկ ապրանքներն այլ հանածո վառելիքատեսակներով փոխարինելու հնարավորությունները, քանի որ գների աճը ազդել է վառելիքի բոլոր տեսակների վրա: Երկրորդ. որոշ ապրանքների գների աճը հանգեցնում է այլ ապրանքների գների աճի. բնական գազի բարձր գները հանգեցրել են պարարտանյութերի գների աճի, ինչը հանգեցնում է գյուղատնտեսական արտադրանքի գների աճին։ Բացի այդ, քաղաքական արձագանքման միջոցառումները դեռեւս ավելի շատ կենտրոնացած են հարկերի նվազեցման եւ սուբսիդիաների տրամադրման վրա (ինչը հաճախ ավելի է բարդացնում առաջարկի դեֆիցիտը եւ գնային ճնշումը), քան պահանջարկի նվազեցմանն ուղղված երկարաժամկետ քայլերի եւ առաջարկի այլընտրանքային աղբյուրների որոնման վրա:

 

Պատերազմը նաեւ հանգեցնում է ավելի ծախսատար առեւտրային մոդելների, որոնք կարող են հանգեցնել ավելի երկար գնաճի: Սպասվում է, որ պատերազմը լուրջ փոփոխությունների կհանգեցնի էներգակիրների առեւտրում։ Օրինակ, որոշ երկրներ այժմ ածուխի մատակարարու են փնտրում ավելի հեռավոր շրջաններում: Միևնույն ժամանակ, ածուխի մի շարք խոշոր ներկրողներ կարող են ավելացնել դրա ներմուծման ծավալները Ռուսաստանից՝ միաժամանակ կրճատելով մյուս խոշոր արտահանողների արտադրանքի նկատմամբ պահանջարկը։ Այս վերաուղղորդումը, հավանաբար, կհանգեցնի ավելի մեծ ծախսերի, նշվում է զեկույցում, քանի որ այն կապված է փոխադրման մեծ հեռավորությունների հետ, իսկ ածուխը ծավաալուն եւ թանկ  բեռ է փոխադրման համար: Նմանատիպ փոփոխություններ են տեղի ունենում բնական գազի և նավթի շուկաներում։

 

Մոտ ապագայում գների բարձրացումը սպառնում է խախտել կամ հետաձգել անցումը էներգիայի ավելի մաքուր տեսակների: Մի քանի երկրներ հայտարարել են հանածո վառելիքի արդյունահանման ավելացման ծրագրերի մասին։ Մետաղների բարձր գները նույնպես հանգեցնում են վերականգնվող էներգիայի թանկացման, որը կախված է այնպիսի մետաղներից, ինչպիսիք են ալյումինը եւ նիկելը ' մարտկոցի արտադրության համար:

 

Իր զեկույցում Համաշխարհային բանկը քաղաքականությունը որոշող անձանց  առաջարկում է անհապաղ գործել, որպեսզի նվազագույնի հասցնեն վնասներն իրենց քաղաքացիների եւ համաշխարհային տնտեսության համար: ՀԲ-ի զեկույցում կոչ է արվում մշակել սոցիալական պաշտպանության հասցեական ծրագրեր, ինչպիսիք են դրամական նպաստները, դպրոցական սննդի ծրագրերը եւ հասարակական աշխատանքների ծրագրերը՝ պարենի եւ վառելիքի սուբսիդավորման փոխարեն: ՀԲ-ի կարծիքով, առանցքային առաջնահերթություն պետք է դառնան էներգաարդյունավետության մեջ ներդրումները, ներառյալ շենքերի ջերմամեկուսացումը: Զեկույցի հեղինակները նաեւ կոչ են անում երկրներին արագացնել էներգիայի աղբյուրների մշակումը, որոնք ապահովում են ածխածնի արտանետումների զրոյական մակարդակ, ինչպիսիք են էներգիայի վերականգնվող աղբյուրները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱԲ գործարանը հասանելի կլինի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար․Մխիթար ՀայրապետյանԱԲ գործարանը հասանելի կլինի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար․Մխիթար Հայրապետյան
NVIDIA-ի ղեկավար. Հայաստանի հետ մեր համագործակցությունը կօգնի տարածաշրջանում հիմքեր դնել ԱԲ զարգացման համարNVIDIA-ի ղեկավար. Հայաստանի հետ մեր համագործակցությունը կօգնի տարածաշրջանում հիմքեր դնել ԱԲ զարգացման համար
Հայաստանի բանկային հատվածում խստացվում են կապիտալի բուֆերներըՀայաստանի բանկային հատվածում խստացվում են կապիտալի բուֆերները
Երկաթուղիների կոնցեսիայի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը լրացուցիչ սուբսիդիա կվճարի ՀԿԵ-ին 2024 թվականի համարԵրկաթուղիների կոնցեսիայի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը լրացուցիչ սուբսիդիա կվճարի ՀԿԵ-ին 2024 թվականի համար
Երևանում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցերԵրևանում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր
Հայաստանում պատրաստվում են տիեզերական տեղեկատվությունն օգտագործել տարերային աղետների ռիսկի կառավարման համարՀայաստանում պատրաստվում են տիեզերական տեղեկատվությունն օգտագործել տարերային աղետների ռիսկի կառավարման համար
ՀԴՄ-ները սպասարկող ընկերությունները միաժամանակ կտրուկ բարձրացրել են իրենց ծառայությունների սակագները։ Պարզելու ենք․Բաբկեն ԹունյանՀԴՄ-ները սպասարկող ընկերությունները միաժամանակ կտրուկ բարձրացրել են իրենց ծառայությունների սակագները։ Պարզելու ենք․Բաբկեն Թունյան
Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը 2024թ. գերազանցել է 144 հազար տոննանՀայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը 2024թ. գերազանցել է 144 հազար տոննան
Ամերիաբանկը  միացել  է  Մոսկվայում  առաջին  անգամ  անցկացվող  TOON EXPO-ինԱմերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին
«Պարզից պարզ». ֆինանսական  գրագիտությունն  ԱրարատԲանկի  հետ«Պարզից պարզ». ֆինանսական  գրագիտությունն  ԱրարատԲանկի  հետ
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանից ոգելից խմիչքներ արտահանողների լրացրած 557 մաքսային հայտարարագրերի 70 տոկոսն արդեն ընդունվել է նշանակման երկրի մաքսատան կողմիցԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանից ոգելից խմիչքներ արտահանողների լրացրած 557 մաքսային հայտարարագրերի 70 տոկոսն արդեն ընդունվել է նշանակման երկրի մաքսատան կողմից
ՊԵԿ-ը նախատեսում է հասնել տնտեսությունում ՊԵԿ-ը նախատեսում է հասնել տնտեսությունում "ստվերի" կրճատման՝ ապրանքների հետագծելիության համակարգի կատարելագործման ճանապարհով
Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր․
Ինչ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի մայիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգումԻնչ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի մայիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում
Հայաստանում նախատեսվում է կառուցել հինգ փոքր ջրամբար. ԽուդաթյանՀայաստանում նախատեսվում է կառուցել հինգ փոքր ջրամբար. Խուդաթյան
Հայաստանի բնակչության բնական աճը շարունակում է նվազելՀայաստանի բնակչության բնական աճը շարունակում է նվազել
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբTabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ
Նիցցայում քննարկվել է Հայաստանի կողմից միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքըՆիցցայում քննարկվել է Հայաստանի կողմից միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքը
ԿԲ ղեկավարը՝ ֆինանսական խարդախության դեպքերի մասին. Բանկերը կերկարաձգեն վարկային պարտավորությունների սառեցումը՝ մինչև դատարանի որոշումըԿԲ ղեկավարը՝ ֆինանսական խարդախության դեպքերի մասին. Բանկերը կերկարաձգեն վարկային պարտավորությունների սառեցումը՝ մինչև դատարանի որոշումը
ՊԵԿ-ում ԵՄ, ՎԶԵԲ-ի և ՄԱԶԾ-ի գործընկերների հետ քննարկել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրըՊԵԿ-ում ԵՄ, ՎԶԵԲ-ի և ՄԱԶԾ-ի գործընկերների հետ քննարկել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը
Մարտին Գալստյան. Հայաստանի բանկային հատվածում ոչ տոկոսային եկամուտների աճը կպահպանվի նաև 2025 թվականինՄարտին Գալստյան. Հայաստանի բանկային հատվածում ոչ տոկոսային եկամուտների աճը կպահպանվի նաև 2025 թվականին
Մհեր Գրիգորյանը կմասնակցի ՊՄՏՀ-2025-ինՄհեր Գրիգորյանը կմասնակցի ՊՄՏՀ-2025-ին
Ժաննա Անդրեասյան. 2018 թվականի համեմատ Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է 280% - ովԺաննա Անդրեասյան. 2018 թվականի համեմատ Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումն աճել է 280% - ով
Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են երկրի հարկային քաղաքականությունըՓաշինյանի գլխավորությամբ քննարկել են երկրի հարկային քաղաքականությունը
Ժամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցումԺամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցում
Հայաստանի արտաքին առևտուրը ԵԱՏՄ հետ կրճատվում է, իսկ ԵՄ հետ թափ է հավաքումՀայաստանի արտաքին առևտուրը ԵԱՏՄ հետ կրճատվում է, իսկ ԵՄ հետ թափ է հավաքում
Տիգրան Խաչատրյանը և  «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի տարածաշրջանային նախագահը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղություններըՏիգրան Խաչատրյանը և  «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի տարածաշրջանային նախագահը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները
Հայաստանը և ԵՏՀ-ը քննարկում են մաքսային կարգավորման ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանը և ԵՏՀ-ը քննարկում են մաքսային կարգավորման ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՊԵԿ-ը Ծաղկաձորում խաղատան 4,2 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք է բացահայտելՊԵԿ-ը Ծաղկաձորում խաղատան 4,2 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք է բացահայտել
Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունըԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը
Հայաստանի արդյունաբերությունն անկում է ապրումՀայաստանի արդյունաբերությունն անկում է ապրում
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 23%-ով կրճատել է արտադրության ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը 23%-ով կրճատել է արտադրության ծավալները
Հայաստանում գինու արտադրությունը շարունակում է նվազելՀայաստանում գինու արտադրությունը շարունակում է նվազել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսի դրությամբ աճել է տարեկան 4,9 տոկոսովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսի դրությամբ աճել է տարեկան 4,9 տոկոսով
ԵՄ-ը թարմացրել է ավիացիոն ԵՄ-ը թարմացրել է ավիացիոն "սև ցուցակը"։ Եվրոպական երկինքն անհասանելի է մնում հայկական ավիաընկերությունների համար
Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբՆերդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ
Հայաստանը հավանություն է տալիս ԵԱՏՄ երկրների ընկերությունների կողմից իր տարածքում կաբոտաժային փոխադրումներինՀայաստանը հավանություն է տալիս ԵԱՏՄ երկրների ընկերությունների կողմից իր տարածքում կաբոտաժային փոխադրումներին
Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է ընդլայնել ներդրումային գործիքները. աշխատանքներ են տարվում քրաուդֆանդինգի գործիքի ներդրման ուղղությամբԷկոնոմիկայի նախարարությունը մտադիր է ընդլայնել ներդրումային գործիքները. աշխատանքներ են տարվում քրաուդֆանդինգի գործիքի ներդրման ուղղությամբ
Ամեն փայլուն բան ոսկի չէ. էկոնոմիկայի նախարարը շարունակում է պնդել ՀՆԱ-ի վրա ոսկու վերաարտահանման սահմանափակ ազդեցությունըԱմեն փայլուն բան ոսկի չէ. էկոնոմիկայի նախարարը շարունակում է պնդել ՀՆԱ-ի վրա ոսկու վերաարտահանման սահմանափակ ազդեցությունը
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը կառուցվել է 80 տոկոսով. նախարարԻրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը կառուցվել է 80 տոկոսով. նախարար
Թեհրանում հույս են հայտնել, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունն այս տարի ավարտին կհասցվիԹեհրանում հույս են հայտնել, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունն այս տարի ավարտին կհասցվի
Հայաստանում շարունակվում են նոր միջուկային էներգաբլոկի մոդելի ընտրության շուրջ ուսումնասիրությունները. նախարարՀայաստանում շարունակվում են նոր միջուկային էներգաբլոկի մոդելի ընտրության շուրջ ուսումնասիրությունները. նախարար
Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները քննարկում են եկեղեցին ամբողջությամբ հարկային դաշտ մտցնելու գաղափարըԱրդյո՞ք Հայաստանի իշխանությունները քննարկում են եկեղեցին ամբողջությամբ հարկային դաշտ մտցնելու գաղափարը
ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչու ԶՊՄԿ-ը չի ներառվել Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակումՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչու ԶՊՄԿ-ը չի ներառվել Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում
Քաղաքական գործիչ.  Աշխատավարձերի եւ կենսաթոշակների ինդեքսավորումը Հայաստանում պետք է դառնա պարտադիր նորմՔաղաքական գործիչ.  Աշխատավարձերի եւ կենսաթոշակների ինդեքսավորումը Հայաստանում պետք է դառնա պարտադիր նորմ
2024 թվին Հայաստանում մաքսավճարները նվազել են 15%-ով. ՊԵԿ նախագահը պարզաբանել է 2024թ. ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության կրճատման պատճառները2024 թվին Հայաստանում մաքսավճարները նվազել են 15%-ով. ՊԵԿ նախագահը պարզաբանել է 2024թ. ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության կրճատման պատճառները
Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնըՀայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը
Վրաստանն արգելել է Հայաստանից սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի ներմուծումըՎրաստանն արգելել է Հայաստանից սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի ներմուծումը
Wildberries ընկերության միջազգային բիզնեսի զարգացման գծով տնօրենը հայտարարել է Հայաստանում PRO WB ձեռնարկատիրությանն աջակցման կենտրոնի բացման մասինWildberries ընկերության միջազգային բիզնեսի զարգացման գծով տնօրենը հայտարարել է Հայաստանում PRO WB ձեռնարկատիրությանն աջակցման կենտրոնի բացման մասին
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 2-6-ը և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 2-6-ը և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել են
Նախարար.  2025 թվականին նախատեսվում է կառուցել և վերականգնել նույն ծավալի ճանապարհներ, ինչ՝ նախորդ տարիՆախարար.  2025 թվականին նախատեսվում է կառուցել և վերականգնել նույն ծավալի ճանապարհներ, ինչ՝ նախորդ տարի
Փոխվարչապետը KfW բանկի ներկայացուցչի հետ քննարկել է երկրում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետը KfW բանկի ներկայացուցչի հետ քննարկել է երկրում իրականացվող ծրագրերը
Երևանում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում հարաբերությունների զարգացման հեռանկարներըԵրևանում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում հարաբերությունների զարգացման հեռանկարները
ԱԶԲ առաքելությունը մեկնել է Սյունիք ՝ ուսումնասիրելու ԱԶԲ առաքելությունը մեկնել է Սյունիք ՝ ուսումնասիրելու "Հյուսիս-Հարավ" ՄՏՄ-ի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի նախագիծը
Էկոնոմիկայի նախարար. ԵԱՏՄ-ից զբոսաշրջիկների հոսքի էական նվազումը հաջողվել է փոխհատուցել Մերձավոր Արևելքից, Արևմտյան Եվրոպայից, Չինաստանից և ԱՄՆ-ից զբոսաշրջիկների զգալի աճի հաշվինԷկոնոմիկայի նախարար. ԵԱՏՄ-ից զբոսաշրջիկների հոսքի էական նվազումը հաջողվել է փոխհատուցել Մերձավոր Արևելքից, Արևմտյան Եվրոպայից, Չինաստանից և ԱՄՆ-ից զբոսաշրջիկների զգալի աճի հաշվին
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր
Կառավարությունը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը. ապագայի կանխատեսումը թվերովԿառավարությունը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը. ապագայի կանխատեսումը թվերով
ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիների համար վիզաների տրամադրման գործընթացը չի կարող անհանգստություն չառաջացնել․ՄիրզոյանԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիների համար վիզաների տրամադրման գործընթացը չի կարող անհանգստություն չառաջացնել․Միրզոյան
Cashback Արդշինբանկի բոլոր Mastercard քարտապաններինCashback Արդշինբանկի բոլոր Mastercard քարտապաններին
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրըՄի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.06.2025
RUB4.79-0.08
USD383.480.23
EUR444.686.32
GBP521.113.91
CAD281.251.18
JPY26.720.31
CNY53.440.11
CHF472.215.91