Չի լինի համընդհանուր բժշկական ապահովագրություն, չի լինի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում. տեղեկատվություն մտորումների համար՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահից Երեթշաբթի, 5 Նոյեմբերի 2024
|
Արմինֆո. Համընդհանուր բժշկական ապահովագրության (ՀԲԱ) առկայությունը մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ ԵՄ - Հայաստան երկխոսության ավարտի պայմաններից մեկն է: Սա՝ որպես տեղեկատվություն։ Չի լինի ՀԲԱ, չի լինի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացում։ Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ խորհրդարանում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության 2025 թվականի բյուջեն ներկայացնելիս։ |