Արմինֆո. Անհասկանալի իրավիճակ է հեղուկ գազի շուկայում․ մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Արմինֆո.Մեկնարկել է «EIF-ը մարզերում» զարգացման եւ ներդրումների նախաձեռնությունը, որի շրջանակում կձեւավորվի տեխնոլոգիական, գիտական եւ ճարտարագիտական լուծումների խթանման առաջին հարթակը՝ ուղղված մարզերում նորարարությունների զարգացմանը։
Ինչպես ասվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի պաշտոնական հաղորդագրությունում, նախատեսվում է կապ ստեղծել խոշոր ձեռնարկությունների, արդյունաբերական ընկերությունների եւ տեխնոլոգիական կենտրոնների միջեւ, նպաստել տեղական բիզնեսի նորարարական հնարավորությունների ընդլայնմանը եւ խթանել արդյունաբերության արդիականացմանը՝ նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
«Ստեղծվող հարթակը կդառնա համագործակցության եզակի միջավայր, որտեղ գիտական, ճարտարագիտական եւ տեխնոլոգիական համայնքները կմիավորվեն՝ մեծ բիզնեսի հետ համատեղ նորարարական լուծումներ մշակելու համար։ Այն ուղղված է ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի, այլեւ` արտադրության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ այլ ավանդական արդյունաբերությունների վերափոխմանը», – նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում մարզային զարգացման եւ ներդրումների ղեկավար Բելլա Հարությունյանը։
Նախաձեռնության շնորհիվ ՁԻՀ-ի մարզային տեխնոլոգիական կենտրոնները (Գյումրում, Վանաձորում), ինչպես նաեւ Սյունիքի մարզի Սիսիանի եւ Ագարակի (շուտով կբացվի) լաբորատորիաները կառաջարկեն ինժեներական եւ գիտահետազոտական լուծումներ: Դրանք կօգնեն արդյունաբերական ձեռնարկություններին, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ վերամշակման ոլորտի ընկերություններին հաղթահարել իրենց առջեւ կանգնած խնդիրները եւ բարձրացնել արտադրողականությունը։
Բացի այդ, ՁԻՀ-ը նախաձեռնելու է կորպորատիվ ներդրումների ներգրավման ծրագրեր, որոնք խոշոր ընկերություններին հնարավորություն կտան իրականացնել համատեղ R&D (հետազոտական եւ զարգացման) նախագծեր եւ ներդրումներ կատարել նորարարական լուծումների մեջ։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզային կենտրոններում կշարունակվեն իրականացվել մասնագիտական վերապատրաստման նոր ծրագրեր, որոնք կօժանդակեն մարզերի աշխատուժի զարգացմանը՝ ապահովելով բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր տեխնոլոգիական եւ արդյունաբերական ոլորտներում։
Արմինֆո. Խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի իշխանություններին առաջարկում է զերծ մնալ 2026 թվականի հունվարի 1-ից 200 միլիոն դրամից պակաս հարկման բազա ունեցող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկի մոտ 30 տոկոսով հերթական ավելացումից: Կառավարությունը, մինչդեռ, գտնում է, որ տվյալ հարկատեսակի ներուժը՝ որպես համայնքային բյուջեների եկամուտների կարևոր աղբյուրի, գործնականում, չի օգտագործվում, ինչի առնչությամբ մարտի 13-ին մերժել է "Հայաստան" խմբակցության այդ առաջարկը:
Արմինֆո. 2024 թվականի արդյունքներով անշարժ գույքի երկրորդային շուկան ավելի պասիվ է եղել՝ ինչպես գործարքների առումով, այնպես էլ արժեքային արտահայտությամբ՝ եթե համեմատենք 2022 և 2023 թվականների հետ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ, "Կոլիբրի" անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանը: Միաժամանակ, նա նշել է, որ Երևանի առաջնային շուկան 2024 թվականին պահպանել է իր տեմպերը հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի մեխանիզմի շնորհիվ։ Ընթացիկ տարվանից վերջինս հասանելի կլինի միայն մարզերում։