
Արմինֆո. Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2026 թվականի առաջին կիսամյակում հայտնվել է 10,2% երկնիշ անկման մեջ (մեկ տարի առաջվա 7,3% աճի դիմաց)՝ ապահովելով 345.1 մլրդ դրամ ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Արմինֆո. Կատարի Al Rawasi Food Company-ն հետաքրքրված է հայկական շուկայով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների ակտիվությունն ուղեկցվել է ռուբլով գործարքների պասիվությամբ, իսկ եվրոյով գործարքներ կրկին դադարել են իրականացվել:

Արմինֆո. Այս ամառ ևս Իդրամի և IDBank-ի աջակցությամբ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 200 սան Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից մասնակցել է «Մանկապատանեկան սպորտային-տուրիստական վրանային ճամբարին»։

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։

Արմինֆո.Հայաստանում ակտիվանում է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը, որը երկու տարվա պասիվությունից հետո վերջապես աշխուժացել է 2026 թվականից:

Արմինֆո. Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2026թ. առաջին կիսամյակում աճել է տարեկան 12,1%-ով (մեկ տարի առաջվա 12,6% աճի դիմաց) ՝ ապահովելով 622.4 մլրդ դրամի հասույթ (1.6 մլրդ դոլար)։

Արմինֆո. Հայաստանում 2026թ. առաջին կիսամյակում ծառայությունների ոլորտի տարեկան աճի տեմպն արագացել է՝ 9,8%-ից մինչեւ 11%՝ ապահովելով 2.1 տրլն. դրամ (5.7 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն հունիս ամսին մատուցված ծառայությունների ծավալն աճել է 5,7 տոկոսով ՝ կազմելով 415 մլրդ դրամ (1,1 մլն դոլար)։

ԱրմԻնֆո. Ստեփանծմինդայի տարածքում սկսվում է Ռուսաստանի սահման տանող ճանապարհի ամենադժվար հատվածներից մեկի լայնածավալ վերակառուցումը: Ծրագիրը պարզապես հին մայրուղու վերանորոգումը չէ. Ստեփանծմինդա-Գվելեթի հատվածը, ըստ էության, կկառուցվի զրոյից, ըստ «Գրուզիա Օնլայն» հրատարակչության:

ԱրմԻնֆո. Հայաստանը սկսել է վերականգնել Գյումրի - Ախուրիկ և Երասխ երկաթուղային հատվածները՝ ապահովելու համար տրանսպորտային ելք դեպի Թուրքիայի և Ադրբեջանի սահմանները։

Արմինֆո.Հայաստանը հերթական էներգետիկ նախագծից դուրս մնալու ռիսկի է դիմում։ Ինչպես հաղորդում է վրացական bm.ge լրատվամիջոցը, վկայակոչելով Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ինգա Փխալաձեին, բանակցություններ են ընթանում Եվրոպա էլեկտրաէներգիայի մատակարարման համար ցամաքային տարանցիկ միջանցքի շուրջ:

ԱրմԻնֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ ադրբեջանցի մասնագետները ուսումնասիրել են Հայաստանում նոր էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու հնարավորությունը էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովելու համար, լիովին տեղավորվում է TRIPPA-ի խաղադրույքի տրամաբանության մեջ: Ավելին, այս նախաձեռնությունը խաղադրույք է բացառապես Հայաստանի համար: Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը կիսում է այս տեսակետը:

ԱրմԻնֆո. Ռուանդան հետաքրքրված է Հայաստանի հետ տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմամբ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ հանդիպման ժամանակ։

Արմինֆո. Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում։

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ կսահմանվի բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կամ անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչը հնարավորություն կտա համապատասխան պայմանագրերը կնքել առանց նոտարական վավերացման՝ Կառավարության հաստատած օրինակելի ձևին համապատասխան և Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով։

Արմինֆո. Հայաստանում ցանկանում են Անշարժ գույքի կադաստրում լիակատար հստակություն մտցնել մինչեւ 2030 թվականի հունվարի 1-ը։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 18-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" եւ "Քաղաքաշինության մասին"օրենքներում փոփոխությունները: