
Արմինֆո.Հենց հիմա դրամարկղերում առկա են Գյումրիից Լառնակա ավիատոմսեր՝ մեկ ուղղությամբ 2 եվրոյով։ Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բնակչության բժշկական ապահովագրության մասին, որից սկսել են զանգվածաբար օգտվել երկրի կենսաթոշակառուները։

Արմինֆո. 2021-2025 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 7,9 տոկոս։ Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով երկրի կառավարության անցյալ տարվա կատարած աշխատանքների զեկույցը։

Արմինֆո. Ապրիլի 13-ից «Ամիո Բանկի» վարչության նախագահ է նշանակվել հայաստանյան բանկային համակարգի ամենափորձառու մասնագետներից մեկը՝ Անդրանիկ Գրիգորյանը։

Արմինֆո.Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներ Արմեն Նուրբեկյանը և Հովհաննես Խաչատրյանը ապրիլի 13-ից 18-ը Վաշինգտոնում մասնացում են 2026 թվականի «ԱՄՀ–Համաշխարհային բանկ, Գարնանային հանդիպումներ»-ին:

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ-ի գծով վնասաբերության գործակիցը, ողջ 2025 թվականի ընթացքում 81,8%-ից մինչև 76,3% նվազելուց հետո, 2026 թվականից սկսել է աճել՝ առաջին եռամսյակի արդյունքներով հասնելով 79,6%-ի (2025թ. առաջին եռամսյակի 79%-ի դիմաց): Այս մասին են վկայում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները:

Արմինֆո. ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 10-ին կազմակերպել էր «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը» թեմայով աշխատանքային քննարկում:

Արմինֆո. Գործազրկության մակարդակը Հայաստանում 2025 թվականին 13.4%-ից նվազել է մինչև 12.8%: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, որոնց համաձայն՝ երկրում գործազուրկների թիվը նվազել է 4.9%-ով՝ հասնելով 172,3 մարդու։

Արմինֆո. The Verge-ի տվյալներով՝ ChatGPT-ի մշակող OpenAI-ը գտնվում է անկայուն վիճակում։

Արմինֆո. Goldman Sachs-ի վերլուծաբանները իջեցրել են 2026 թվականի երկրորդ եռամսյակի համար հիմնական տեսակի նավթի գների կանխատեսումները, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի շուրջ։

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն դե ֆակտո արդեն ազգայնացվել է, այժմ ընթանում է այդ գործընթացի իրավական ձևակերպման գործընթացը ։ Այդ մասին ապրիլի 9-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արմինֆո. Հայաստանում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագիտական խումբը՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (COP17) կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ միջուկային անվտանգության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ սեմինարներ անցկացնելու նպատակով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Արմինֆո. Վրաց-Հայկական Բիզնես Ասոցիացիան (GABA) սկսել է իր գործունեությունը Հայաստանում՝ մեկնարկելով իր առաջին Helio AI նախագիծը հավաքագրման ոլորտում: Նախագիծը, որն իրականացվել է CARE Caucasus-ի կողմից իրականացվող «Նրա ուժը, նրա ապագան» ծրագրի աջակցությամբ, ներկայացվել է ապրիլի 15-ին՝ Հայաստանի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Արմինֆո. Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները R&D-ի (հետազոտություն և մշակում), բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով գերատեսչության ղեկավար Մխիթար Հայրապետյանի և Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիի հանդիպման արդյունքներին։

Արմինֆո. Հայաստանում կներդրվի "հետադարձ հիփոթեքի" ինստիտուտ։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին։

Արմինֆո. Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2025 թվականի ընթացքում կազմել է 464.3 հազ.դրամ/1քմ ՝ լճացման 0.3% աճով (2024 թվականի 8.8% - ի դիմաց) ։ Այդ մասին են վկայում Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։