Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն գնում է սեպտեմբերի 18-ից ըստ եվրաարձանագրության առավելագույն շեմի հերթական բարձրացմանը՝ մինչեւ 400 հազար դրամ Ուրբաթ, 6 Սեպտեմբերի 2024
|
Արմինֆո. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի սեպտեմբերի 3-ին գրանցվել են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի սեպտեմբերի 18-ին, բացառությամբ ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում՝ Ապահովագրողի ընտրության էջում ԱՊՊԱ ոլորտում բոլոր Ապահովագրողների դեմ ներկայացված բողոքների և (կամ) գործարար վարվելակերպի, սպառողների սպասարկման որակը բնութագրող այլ ցուցանիշների վերաբերյալ կիսամյակային վիճակագրությանը ապահովադրի հասանելիությունը ապահովելու վերաբերյալ փոփոխության, որն ուժի մեջ կմտնի ԱՄՄՊ համակարգում համապատասխան ծրագրային հնարավորությունները ներդրվելուց հետո։ |