
Արմինֆո. Հայաստանում աճել են արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների ծավալները, բացի վիսկիից, օղուց, լիկյորից։ Մասնավորապես, գինու արտադրությունը 2026թ. հունվար-ապրիլին աճել է 20,6%-ով (մեկ տարի առաջվա 38,8% անկման դիմաց)՝ ապահովելով 2,2 մլն լիտր: Ընդ որում, փրփրուն գինու (շամպայնի) ծավալները տարեկան կտրվածքով աճել են 7,2%-ով (28% անկման դիմաց)՝ մինչև 303,7 հազար լիտր:

Արմինֆո. Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության «Ագրոբոտ» կենտրոնի բացումը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոնի» (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք, կենտրոնի ստեղծմանն աջակցած միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունիսի 1-5-ը զգալիորեն աճել են դոլարային գործարքները, և նկատվում է ռուբլով գործարքների աճ, իսկ եվրոյով գործարքներ չեն իրականացվում արդեն 3,5 ամիս։ Մասնավորապես, դոլարային գործարքների միտումը 67% անկումից հասել է գրեթե 20 անգամ էական աճի, եւ նույնպիսի շրջադարձ է կատարել ռուբլով գործարքների միտումը՝ 68,3% անկումից հասնելով 25,5% աճի։

Արմինֆո.ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում նոր, աննախադեպ առաջարկով։ Հունիսի 11-ից ARARATBANK Trading Platform (ATP) առևտրային հարթակում բաժնետոմսեր գնելու պարագայում լևերիջով իրականացվող բոլոր գործարքները կկատարվեն առանց հավելյալ overnight տոկոսադրույքի (SWAP) միջնորդավճարի գանձման։

Արմինֆո. ԼԻԳԱ Ինշուրանսը հայտարարում է ընկերության բրենդային ինքնության թարմացման մասին, որը պայմանավորված է ընկերության զարգացման նոր փուլով և միջազգային ինտեգրման գործընթացով՝ միաժամանակ նշելով Հայաստանի ապահովագրական շուկայում գործունեության 18-ամյակը։

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճը 2026թ. հունվար-ապրիլին արագացել է՝ 4,9%-ից մինչեւ 8,3%՝ կազմելով 3 610.7 մլն կվտ/ժամ։ Ընդ որում, միայն ապրիլին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 20 տոկոսով՝ մինչեւ 750,7 մլն կվտ/ժամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2026թ. հունվար-ապրիլին արտադրության ծավալներն ավելացրել է տարեկան 33%-ով (մեկ տարի առաջվա 23% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Արմինֆո. Ամերիկյան ընկերությունները Ադրբեջանի հետ կնքել են ավելի քան 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը։

Արմինֆո. Վրաստանը չի բացառում Հայաստանի միացումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծին և պատրաստ է խորացնել համագործակցությունը Երևանի հետ՝ տարանցման ոլորտում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ԲԹԿ-ի նոր երկաթուղային գծի բացման արարողությունից հետո։

Արմինֆո.Ռուսաստանը դեռևս պատասխան չի ստացել Հայաստանից՝ անդրկովկասյան հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու հետևանքների մասին նամակին։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։

Արմինֆո. Հայաստանը կարող է կորցնել միջուկային էներգետիկայի ոլորտում իրավասությունները՝ ռուսական միջուկային տեխնոլոգիաներից հրաժարվելու դեպքում։ Այդ մասին հայտարարել է "Ռոսատոմի" ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը՝ "Իզվեստիա"-ի հետ հարցազրույցում։

Արմինֆո. Firebird-ը հայտարարում է Հայաստանում իր արհեստական բանականության մեգանախագծի առաջին փուլի կառուցման և սարքավորումների տեղակայման վերջնական փուլի մեկնարկի մասին՝ արձանագրելով տարածաշրջանի ԱԲ ամենահավակնոտ ենթակառուցվածքային նախագծի գործարկման կարևորագույն հանգրվանը։

Արմինֆո. Ամերիկյան Microchip Technology ընկերության հայաստանյան գրասենյակը ստացել է ԱՄՆ առեւտրի նախարարության Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի (BIS) հավանությունը արտահանման լիցենզիայի համար, որն ապահովում է կիսահաղորդիչների մշակման ոլորտում մի շարք առաջատար տեխնոլոգիաների եւ սարքավորումների հասանելիություն:

Արմինֆո. Հայաստանը նպատակ ունի մինչև 2030 թվականի հունվարի 1-ը լիովին պարզաբանել անշարժ գույքի կադաստրը: Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մայիսի 19-ի նիստում հաստատել է «Գույքի իրավունքների պետական գրանցման մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքներում փոփոխությունները։

Արմինֆո. Հայաստանում կներդրվի "հետադարձ հիփոթեքի" ինստիտուտ։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին։