
Արմինֆո.Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ միջազգային հաշվետվվվություն՝ TNFD: Այս մասին հաղորդել է ԶՊՄԿ-ի Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը՝ մայիսի 15-ին Երևանում Կայուն զարգացման համաժողովի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Արմինֆո.2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության ՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը ։ Այդ մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 12-16-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 64,3 տոկոս աճից շրջադարձ է կատարել դեպի 30,4 տոկոս անկում, ինչին զուգընթաց դոլարային գործարքների թրենդը 38,2 տոկոս անկումից հասել է 62 տոկոս աճի։ Արդյունքում՝ դոլարային գործարքների ընդհանուր շաբաթական ծավալը կրկին սկսել է գերակշռել ռուբլով գործարքների նկատմամբ՝ 1,7 անգամ, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակն էր. ռուբլով գործարքները 1,3 անգամ գերազանցել են դոլարային գործարքների նկատմամբ։

Արմինֆո.Ակբա բանկը՝ համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, մշակութասեր հանրությանն է ներկայացնում յուրահատուկ փորձառություն՝ վիրտուալ իրականության միջոցով հայտնվել Մարտիրոս Սարյանի խորհրդանշական «Հայաստան։ Պաննո» կտավում։

Արմինֆո. 2025 թվականից ապահովագրական շուկայում իրավիճակը սկսել է փոխվել. աճել են ապահովագրավճարները, և սկսել են կրճատվել փոխհատուցումները, ինչը հանգեցրել է շահույթի զգալի աճի։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի 31.03.2025թ. տվյալները, որոնք հիմնված են հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից պահանջված պակասող ցուցանիշների վրա:

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածի զուտ շահույթը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 82,3% - ով (մեկ տարի առաջվա 73% անկման դիմաց) և հասել 807,2 մլն դրամի (2,1 մլն դոլար)։ Դա ապահովագրավճարների տարեկան անկման 19%-ից մինչև 7% խիստ դանդաղման (20.9 մլրդ դրամ կամ 53.4 մլն դոլար) և փոխհատուցումների դինամիկայի 43% աճից դեպի 0.2% անկում շրջադարձի արդյունք էր (10.3 մլրդ դրամ կամ 26.2 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի 31.03.2025 տվյալները, որոնք հիմնված են հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից լրացուցիչ պահանջված տվյալների հիման վրա:

Արմինֆո. Արևային էներգետիկայի ինտենսիվ զարգացումն ինքնին խնդրահարույց չէ։ Խնդիրն այն է, երբ այն արվում է առանց տեխնիկական հաշվարկի, առանց շուկայական երկարաժամկետ ռազմավարության: Նման տեսակետ է հայտնել էներգետիկայի ոլորտի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը։

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 2025 թվականի ներդրումային ծրագիրն, առաջին հերթին, ուղղված է առավել խոցելի հանգույցների և ենթակայանների արդիականացմանը: Այդ մասին մայիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է:

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախօրեին ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ Լինդսի Քորնելին և հաղորդակցության մենեջեր Ուիլյամ Ջեքսոնին՝ քննարկելու Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները:

Արմինֆո.Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2025թ. 1-ին եռամսյակում աճել է 1,5% - ով՝ կազմելով, միջին հաշվով, 464.3 հազար դրամ/1քմ:

Արմինֆո. Չգրանցված անշարժ գույքի հարցով ընդհուպ զբաղվում է Կադաստրի կոմիտեն։ Այդ մասին մայիսի 7-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։