Նորություններ ԱրմԻնֆոյից

 Արժութային շուկա

 Ինդիկատորներ



 Պարտատոմսեր բանկերի
Օրվա ինտրիգը

Փորձագետ Առաջին 2 տարում քաղաքացիները չեն զգա Գույքահարկի մասին օրենքի՝ ուժի մեջ մտնելու հետ կապված բեռը

 Ուրբաթ, 3 Հուլիսի 2020
Փորձագետ Առաջին 2 տարում քաղաքացիները չեն զգա Գույքահարկի մասին օրենքի՝ ուժի մեջ մտնելու հետ կապված բեռը

Արմինֆո. Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ տեղի են ունեցել քննարկում <Գույքահարկի մասին> ՀՀ օրենքում վերջերս ընդունված փոփոխությունների, մասնավորապես՝ դրանում շտկումների անհրաժեշտության, ընդհանուր նպատակահարմարության եւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ:


Տնտեսական

Նախագահը՝ գույքահարկի մասին. Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի

Արմինֆո. Գույքահարկին վերաբերող նոր օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, այդ մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:

2020 թվականին Հայաստանում կիրականացվի ավելի քան 338 կմ երկարությամբ ճանապարհների կապիտալ եւ միջին վերանորոգում

Արմինֆո. 2020 թվականին Հայաստանում կիրականացվի ավելի քան 338 կմ երկարությամբ ճանապարհների կապիտալ և միջին վերանորոգում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը: Նրա խոսքով, այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 21.6 մլրդ դրամ, որը կուղղորդվի Հայաստանի 10 մարզերում 251.6 կմ ճանապարհների եւ տրանսպորտային ենթակառուցվածքների 8 օբյեկտների հիմնանորոգմանը, ինչպես նաեւ 87 կմ երկարությամբ ճանապարհների միջին վերանորոգմանը: "Սա բավականին բարձր ցուցանիշ է, եւ մենք ամեն ինչ կանենք ծրագրված ծավալներին հասնելու համար", - ասել է փոխնախարարը:

Համաճարակի պայմաններում ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում սիրիահայերին բիզնեսի զարգացման գործում
ԵԱՏՄ-ն հանել է ձավարեղենի, ալյուրի եւ սխտորի արտահանման արգելքը

Ֆինանսներ և բանկեր

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հնարավորություն՝ռուսական ինտերնետ խանութներից ապրանքների ձեռք բերում ապառիկ վարկավորման միջոցով

Արմինֆո.ՎՏԲ-ՀայաստանԲանկը`H2H ընկերության հետ համատեղ, առաջինանգամՀայաստանում,մեկնարկել է պրոդուկտ, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն են ստանում գնումներկատարել ռուսականինտերնետխանութներից՝ ապառիկվարկավորման միջոցով։

IDBank-ի նոր առաջարկը Բիզնեսին

Արմինֆո.IDBank-ն առաջարկում է Ձեր բիզնեսը տեղափոխել առցանց հարթակ` առավել շահավետ պայմաններով օգտվելով ինտերնետ էքվայրինգի նոր արտոնություններից, իսկ Ձեր հաճախորդներին հնարավորություն տալով հնարավորինս զերծ մնալ կանխիկի հետ շփումներից և օգտվել Ձեր ծառայություններից հեռավար։

Ամբողջապես տեղաբաշխվել են Արմսվիսբանկի եվրոյով պարտատոմսերը
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ

Ապահովագրություն

Ֆինկարգավորողը մտածում է Հայաստանում կյանքի ապահովագրության ինստիտուտ ներդնելու մասին

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է աստիճանաբար ձեռնամուխ լինել Հայաստանում կյանքի ապահովագրության ինստիտուտի ներդրման ծրագրի իրականացմանը' բարձր հեղինակություն ունեցող միջազգային ընկերությունների ներգրավմամբ: "Մենք այդ մասին լրջորեն մտածում ենք", - ԱԺ ամբիոնից հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝  պատասխանելով պատգամավորների հարցերին:

Գառնիկ Պետրոսյան Հայաստանում ագրոապահովագրությունը պետք է զարգանա եռակողմ ձեւաչափով

Արմինֆո. Պետությունը պետք է վերաապահովագրի ագրոապահովագրության ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերությունների ռիսկերը ։ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել գյուղատնտեսության նախկին փոխնախարար, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը։

Հայաստանում կտրուկ արագացել է բժշկական ապահովագրության գծով փոխհատուցումների աճը
Հայաստանի ապահովագրական հատվածը 2020թ. առաջին եռամսյակում 15,6%-ով կրճատել է հարկային վճարումները պետբյուջե
Էներգետիկա

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Արմինֆո. Հունիսի 28-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է <Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ մամուլի ծառայությունը ։

Հայ մասնագետները հնարավորություն կունենան ներգրավվել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրում

Արմինֆո. Հայաստանը հրաժարվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման ծրագրի իրականացման համար տրամադրված ռուսական վարկի մնացած մասից ։ Այս մասին հուլիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

ՀԾԿՀ. Էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում չեն բարձրանա, առնվազն, մինչեւ 2021թվի փետրվարի 1-ը
ՀՀ դեսպանը և ԻԻՀ նավթի նախարարը քննարկել են գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը

Տեխնոլոգիաներ

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի հովանու ներքո «Հավասարության սերունդ» թեմատիկ դաշինքի առաջնորդ

Արմինֆո.  Հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվեց որպես «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր։ «Հավասարության սերունդ» ֆորումը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի (UN-Women), ինչպես նաև Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։

«Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատորը» համագործակցության է հրավիրում տեխնոլոգիական ընկերությունների

Արմինֆո. «Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր»-ը փնտրում է  էներգախնայողության ու վերականգնվող էներգիայի մարտահրավերները լուծող ընկերություններ:

Beeline-ը բարելավում է բիզնեսի համար նախատեսված PRO սակագնային փաթեթները
ԲՏԱ նախարարության հայտարարած ծրագրով նախատեսվում է մինչև տարեվերջ 2000 մասնակցի փոխանցել Ծրագրավորման հիմունքների բազային գիտելիքներ

Անշարժ գույք

Կադաստրի կոմիտեի նախագահ․ Մշակվել է անշարժ գույքի գնահատման հաշվիչ

Արմինֆո. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից մշակվել է անշարժ գույքի գնահատման հաշվիչ, որով կկարգավորվեն գույքահարկի հաշվարկման ժամանակ շուկայական գների կիրառման հետ կապված հարցերը: Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանական հանձնաժողովում ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման շուրջ  նախնական լսումների ժամանակ հայտնել է  Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

Հայաստանի քաղաքացիները փող են աշխատում և վաղաժամկետ ազատվում հիփոթեքային վարկի բեռից. Փաշինյան

Արմինֆո. Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով, կամ՝ 7261 հատ վարկով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անշարժ գույքի հարկը 2021 թվականից մի քանի անգամ կբարձրանա
Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը 2019թ. մայիսին աճել է 17,8% - ով


Արմինֆո. 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության երկրներում գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հայաստանում ՝ 17,9 տոկոս: Այս մասին հայտնում է Tazabek -ը ՝ վկայակոչելով վիճակագրության տվյալները ։

Արմինֆո.Հայաստանի սպառողական շուկայում 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է 2,5 տոկոս գնաճ ՝ 2019թ. նույն ժամանակահատվածի 2 տոկոս գնաճի դիմաց։



Արտ. փոխարժեքները
03.07.2020
RUB6.81-0.07
USD483.840.48
EUR543.30-2.17
GBP602.38-2.59
CAD356.470.82
JPY45.020.03
CNY68.500.00
CHF511.13-1.18



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000


Продукты