Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020 11:58
Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին փոխվարչապետի գրասենյակից, Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստին։ >>>
|
Ուրբաթ, 24 Հունվարի 2020 12:57
Արմինֆո. 2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Starmus միջազգային փառատոնը։ Այդ մասին հունվարի 24-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ >>>
|
Հինգշաբթի, 23 Հունվարի 2020 13:23
Արմինֆո.Կառավարությունը շարունակելու է աջակցել ինժեներական լաբորատորիաների ստեղծմանը, բայց՝ արդեն մրցութային կարգով: Այդ մասին հունվարի 23-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: >>>
|
Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020 14:18
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հետ։ >>>
|
Երեթշաբթի, 21 Հունվարի 2020 20:48
Արմինֆո. Հունվարի 21-ին, Թումո Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար, տեղի ունեցավ Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնը գտնվելու է Բեռլինի արևմտյան հատվածում` պատմական Շառլոտենբուրգ թաղամասում: Այն իր դռները կբացի այս տարվա հոկտեմբերից` անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի: >>>
|
Երեթշաբթի, 21 Հունվարի 2020 20:40
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, որը զուգահեռաբար տեղի էր ունենում նաև KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում: Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման ծրագիրն իրականցվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ: >>>
|
Երեթշաբթի, 21 Հունվարի 2020 12:05
Արմինֆո. Այնպիսի կրիպտոարժույթների ստեղծումը, ինչպիսիք են Libra-ն և Gram-ը, դրանց լայն տարածման դեպքում, կգրավի խարդախների ուշադրությունը։ Հաշվի առնելով 2018-ին Bitcoin-ի և ալտկոինների աճող ժողովրդականության ֆոնին կիբեռհանցավորության նկատելի աճը՝ «Կասպերսկի» ընկերության փորձագետները կարծում են, որ Libra-ի և Gram-ի շուրջ 2020-ին կառաջանա նման իրավիճակ։ >>>
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2020 15:41
Արմինֆո.Beeline-ը հայտարարում է նոր տարվա առաջին սուպեր ակցիայի մեկնարկի մասին։ Այսուհետ Beeline-ի գրասենյակներից կամ առցանց E-shop խանութից Samsung Galaxy A50, A40 և А30s սմարթֆոնները գնելու դեպքում, հաճախորդները կստանան «Արծաթ» գեղեցիկ հեռախոսահամար՝ նվեր։ Առաջարկը գործում է ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ գնման դեպքում և ուժի մեջ կլինի սույն թվականի հունվարի 14-ից մինչև փետրվարի 9-ը։ >>>
|
Չորեքշաբթի, 8 Հունվարի 2020 12:38
Արմինֆո.Հայաստանցի ծրագրավորողները ստեղծել են ծառայություն, որը հեռացնում է կողմնակի ձայները Skype-ի, Slack-ի եւ այլ VoIP ծառայությունների միջոցով զանգերի ժամանակ, հաղորդում է vc.ru ինտերնետ-ռեսուրսը: Նեյրոցանցերի միջոցով Krisp-ը որոշում է նյարդայնացնող աղմուկները եւ իրական ժամանակում դրանք հանում է աուդիո հոսքից: Krisp-ը 2Hz ընկերության արտադրանքն է, որը 2017 թվականին հիմնել են երկու ընկերներ՝ Դավիթ Բաղդասարյանն ու Արտավազդ Մինասյանը։ >>>
|