Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024 15:26
Արմինֆո.HSBC խումբը տեղաշարժում էր իր կապիտալը և կենտրոնանում նախընտրելի շուկաների վրա՝ համաձայն վերջին տարիների քաղաքականության։ Միայն 2021 թվականից, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, խումբը դուրս է եկել 7 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի մանրածախ վարկավորումից։ >>>
|
Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024 15:25
Արմինֆո.Միջազգային բրենդ ունեցող բանկի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա միշտ ցանկալի է և կարևոր: Նման գնահատական է տվել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը փետրվարի 20-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Bank of Georgia Group PLC (BOGG)-ի կողմից Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ձեռք բերման գործարքի մասին: >>>
|
Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024 19:05
Արմինֆո.Հայաստանը կմիանա պետական գնումների իրականացման ընթացքում բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին Եվրասիական տնտեսական միության երկրների համաձայնագրին: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 19-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած փաստաթղթին: >>>
|
Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024 15:52
Արմինֆո «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։ >>>
|
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 18:10
Արմինֆո.Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 21,3% մասնաբաժնով (31.12.2023 թ․): >>>
|
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:19
Արմինֆո.Տարվա ամենագրքառատ տոնն արդեն մոտ է․ այս օրերին քաղաքում ամենաշատ գնվող ու նվիրվող իրը գիրքն է հաստատ, չնայած գիրքն «իր» կոչելը, իհարկե, մեղք է։ Գրախանութների հատուկ առաջարկները գերազանցում են ամանորյա ակցիաները, գրքի հերթերն էլ հիշեցնում են հին ու բարի օրերը, երբ մարդիկ գիրք գնելու համար հերթ էին կանգնում։ >>>
|
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 13:05
Արմինֆո. Արմենիան Քարդ ընկերությունը, հանդիսանալով ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր, ինչպես նաև միասնական պրոցեսինգային կենտրոն հայաստանյան բանկերի մեծ մասի համար, որոշում է կայացրել 2024 թվականի ապրիլի 15-ից arca.am հավելվածով գործառնությունները դադարեցնելու մասին: Ընկերությունը կենտրոնանալու է իր ծառայությունների անմիջական շահառու հանդիսացող ֆինանսական կազմակերպություններին տեխնոլոգիական լուծումներ մատուցելու վրա։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հայտարարությունում։ >>>
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024 19:56
Արմինֆո. Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է ավելանալ մինչև 3 մլրդ դոլար։ Ըստ IRNA-ի՝ այդ մասին հայտարարվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ ։ >>>
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024 19:44
Արմինֆո. Bank of Georgia Group PLC-ը (<Ընկերություն> կամ <խումբ>) պարզաբանում է Հայաստանի առաջատար բանկի՝ '"Ամերիաբանկ" ՓԲԸ-ի (<Ամերիաբանկ>) մասնակցությամբ հնարավոր գործարքի վերաբերյալ ԶԼՄ-ներում վերջերս հայտնված լուրերը և հաստատում, որ գտնվում է Ամերիաբանկի եւ նրա ներկայիս բաժնետերերի հետ բանակցությունների առաջանցիկ փուլում՝ հնարավոր ձեռք բերման առնչությամբ: >>>
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024 17:45
Արմինֆո.Հայաստանի ֆինանսական շուկայում նոր միջազգային բրենդի ներգրավման հավանականությունը բավականին ցածր է։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով Հայաստանից HSBC բանկի դուրս գալը։
>>>
|
Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024 15:23
Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցերի" ներդրումային ծրագրի համար ֆինանսական միջոցների ներգրավումն ամենահեշտ խնդիրն է, շատ ավելի դժվար է ճիշտ կազմակերպել աշխատանքը։ Այդ մասին փետրվարի 14-ին լրագրողներին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։ >>>
|
Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024 15:04
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի 32 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է սեղմ ժամկետներում: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։ >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 19:19
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։ >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:36
Արմինֆո.Հաշված օրեր են մնացել փետրվարյան սիրո տոներին։ Անկախ նրանից՝ Տեառնընդառաջը տոնողների խմբից եք, թե Վալենտինի, միևնույն է պետք է նախապես մտածել, թե որտեղ եք նշելու։ Կարծում ենք՝ արդեն ձանձրացել եք դասական սրճարան-ռեստորաններում զուտ սնվելով, «մի բաժակ բան» խմելով տոնելու տարբերակից։ Հենց այդ պատճառով Idram-ն ու IDBank-ը մի տեղում են հավաքել ամենատարբերվող ու յուրահատուկ գաղափարները, որպեսզի 2024-ի ձեր սիրո տոներն անմոռանալի դառնան։ >>>
|
Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:31
Արմինֆո.Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) բարձրացրել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը (long-term Issuer Default Rating IDR) մինչև «BB-»-ի, իսկ բանկի կենսունակության վարկանիշը (VR)՝ «b+»-ից «bb-»-ի: >>>
|
Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 14:14
Արմինֆո.«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար: >>>
|
Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 17:10
Արմինֆո.Ակբա Ֆեդերացիան Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ արդեն 7-րդ անգամ կազմակերպում է մեկամյա ֆելոուշիփի ինկուբացիոն ծրագիր։ >>>
|
Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 17:02
Արմինֆո.Ճանապարհորդելն այսօր արդեն եղանակ չի հարցնում։ Տարվա ցանկացած պահի կարելի է վայելել աշխարհը շրջելու հաճույքը, բացի այդ՝ հիմա կարող եք պլանավորել նաև ողջ տարվա հանգիստը՝ նախապես գնելով տոմսերն ու ամրագրել հյուրանոցները՝ խնայելով հսկայական գումարներ ու ստանալով քեշբեքեր։ >>>
|
Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024 17:14
Արմինֆո. HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի, HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այդ մասին ասվում է HSBC Հայաստան բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ՝ այն հայկական խոշոր բանկին՝ "Արդշինբանկ" ՓԲԸ-ին վաճառելու առնչությամբ: >>>
|
Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024 17:10
Արմինֆո. Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։ >>>
|