Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 18:19
Արմինֆո. Ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Թաադեւոս Ավետիսյանը, մեկնաբանելով «Ֆլայ Արնա»-ի լուրջ ֆինանսական խնդիրների մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, հայտարարում է պետական միջոցների փոշիացման մասին և պատասխան է պահանջում պաշտոնյաներից: >>>
|
Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 15:38
Արմինֆո. Գերմանիան այսօր առավել հետաքրքրված է Հայաստանում էներգետիկայի ոլորտով, ջրամբարների, ենթակառուցվածքների կառուցմամբ, դիտարկվում են նաև ծրագրեր ՓՄՁ ոլորտի համար: Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ամփոփելով վերջերս Գերմանիա կատարած իր այցի արդյունքները։ >>>
|
Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 15:35
Արմինֆո. Ամուլսարի հանքը շահագործող "Լիդիան Արմենիա" ընկերության կողմից բաժնետոմսերի նվիրատվությունը Հայաստանի կառավարությանը ընկերության որոշումն էր: Այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։ >>>
|
Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 15:28
Արմինֆո. Առաջիկա ամիսներին Իրանի և Հնդկաստանի հետ պետք է ստեղծենք լոգիստիկ սերտ կապ, որը հնարավորություն կտա Հնդկաստանից Հայաստան և հակառակը բեռները հասցնել 10 օրվա ընթացքում և ցածր գներով: Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: >>>
|
Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 13:10
Արմինֆո.ԱՄԷ-ն 2023 թվականի արդյունքներով կգլխավորի Հայաստանի ներդրումային գործընկերների ցանկը և կդառնա 2-րդը փոխադարձ առևտրի ծավալներով ։ Նման գնահատական է հնչեցրել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։ >>>
|
Երկուշաբթի, 22 Հունվարի 2024 18:40
Արմինֆո. Հայաստանը գրավել է գինու հայտնի պարբերականներից Wine Enthusiast-ի ուշադրությունը՝ ներկայացնելով երկիրը որպես 7 նորագույն գինեգործական շրջաններից մեկը, որը պետք է լինի յուրաքանչյուր զբոսաշրջիկի այցելավայրերի ցանկում: Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։ >>>
|
Երկուշաբթի, 22 Հունվարի 2024 13:40
Արմինֆո. Առաջին փուլում "Չոր նավահանգիստ" նախագծի իրականացման համար կպահանջվի 45 մլն դոլարի ներդրում, որից 7.9 մլն դոլարը' կառավարության կողմից, 37.1 մլն դոլարը' օպերատոր ընկերության կողմից: Այդ մասին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական, Գյումրիի "Չոր նավահանգիստ" նախագծի հայեցակարգի հեղինակ Շառլ Մալասը։ >>>
|
Երկուշաբթի, 22 Հունվարի 2024 12:24
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2024թ. հոկտեմբերից վերանայել շրջանառության հարկի համակարգը, իսկ 2025թ.-ից նեղացնել միկրոձեռնարկատիրական համակարգի շահառուների շրջանակը: Նպատակը, ինչպես ասվում է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի իրավական ակտերի միասնական պորտալում զետեղված հիմնավորման մեջ, շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռի տարբերության կրճատումն է, տնտեսվարող սուբյեկտների ծախսերի փաստաթղթավորման խթանների ավելացումը, ինչպես նաև ՓՄՁ-ների համար հարկման երկու համակարգերն ավելի հասցեական դարձնելը: >>>
|
Շաբաթ, 20 Հունվարի 2024 14:18
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: >>>
|
Ուրբաթ, 19 Հունվարի 2024 19:54
Արմինֆո.2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ տնտեսության արդիականացման ծրագրով կնքվել է 3 591 գործարք՝ 207 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Միայն դեկտեմբերին տնտեսվարող սուբյեկտները 14 մլրդ դրամի պայմանագրեր են կնքել։ Պորտֆելի միջին ամսական աճը վերջին 12 ամիսներին կազմել է 12 մլրդ դրամ։ >>>
|
Ուրբաթ, 19 Հունվարի 2024 19:52
Արմինֆո. Մենք պարծենալու բան չունենք. մեր գինեգործության ոլորտն ավելի արտահանմանն ուղղված չի դարձել։ Այդ մասին հայտարարել է "Ամերիա" ընկերությունների խմբի կառավարչական խորհրդատվական ծառայության գործընկեր և ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ՝ ներկայացնելով ընկերության "Գինու արտահանման այլընտրանքային շուկաներ" հետազոտության արդյունքները: >>>
|
Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 16:56
Արմինֆո. 2023 թվականին ռուսաստանցիների կողմից Հայաստանում գրանցվել է 3400 ընկերություն ։ Այդ մասին են վկայում Forbes-ի պատվերով "Ֆինիոն" ընկերության իրականացրած հետազոտությունների արդյունքները։ >>>
|
Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 16:53
Արմինֆո.Հայաստանում մտածում են ստարտափներում օտարերկրյա ներդրումներ իրականացնելու համար նոր գործիք ներդնելու մասին ։ "Բաժնետիրական ընկերությունների մասին" օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության հունվարի 18-ի նիստում: >>>
|
Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 12:36
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 17-20-ը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA) մասնակցելու և ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով: >>>
|
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024 13:56
Արմինֆո. Գինեգործության և խաղողագործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը կարևորում է հայկական արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքների ինտենսիվացումը: >>>
|
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024 13:48
Արմինֆո. Չինաստանի խոշորագույն վարկանշային գործակալությունը՝ China Chengxin International Credit Rating Co., Ltd. (CCXI) Եվրասիական զարգացման բանկին (ԵԱԶԲ) ազգային սանդղակով շնորհել է "AAA" ամենաբարձր վարկային վարկանիշը, կանխատեսումը՝ "կայուն": >>>
|
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024 12:55
Արմինֆո.Հայաստանի գինեգործության և խաղողագործության ոլորտի նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը տարեցտարի աճում է։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ այդ մասին զրույցում հաղորդել է Գինեգործության և խաղողագործության հիմնադրամի նախագահ Զարուհի Մուրադյանը: >>>
|
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024 11:47
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների կատարմանը, տեղեկացնում է, որ 2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Մասնավորապես, >>>
|
Երեթշաբթի, 16 Հունվարի 2024 13:31
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է հսկիչ-դրամարկղային մեքենաների հետ աշխատելիս խախտումների վերաբերյալ ապացուցողական բազա ներկայացնելիս գործարկել տեսախցիկները: Ազգային ժողովը հունվարի 16-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել ՀՀ Հարկային օրենսգրքում: >>>
|
Երկուշաբթի, 15 Հունվարի 2024 17:04
Արմինֆո.Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն Duty free-ի գործունեության մեջ որոշակի ռիսկեր է նկատել։ Այդ մասին հունվարի 15-ին խորհրդարանում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով բոլոր առեւտրային օբյեկտների, այդ թվում ՝ Duty free-ի համար մրցույթներ անցկացնելու պարտադիր լինելու մասին օրինագիծը ։ >>>
|