Հայաստանի ատոմային ոլորտը 55 տարեկան է
 Երկուշաբթի, 22 Փետրվարի 2021, 17:50

Արմինֆո. 2021թ Հայաստանը կնշի ատոմային ոլորտի 55-ամյակը․ 55 տարի առաջ՝ 1966 թ-ին, ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ ծնունդը. 25 տարի առաջ վերագործարկվեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը
 Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2020, 14:01

Արմինֆո.1995 թվականի նոյեմբերի 5-ին,  վեց ու կես տարվա դադարից հետո վերագործարկվեց հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը: Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման որոշումն օգնեց Հայաստանին հաղթահարել 90-ականների էներգետիկ ճգնաժամը երբ երկիրն, ի թիվս այլ խնդիրների, ուներ էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտ:

Հայկական ԱԷԿ-ը գոհ  չէ "Ռոսատոմի" աշխատանքից եւ մտադիր է երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագիրն ինքնուրույն ավարտել
 Ուրբաթ, 28 Փետրվարի 2020, 12:50

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանը մտադիր է երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագիրն ավարտել առանց "Ռոսատոմի" մասնակցության:

Փոխնախարար. ՀԱԷԿ արդիականացման ու վերազինման աշխատանքները պետք է իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան
 Հինգշաբթի, 20 Հունիսի 2019, 12:23

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն այցելել է ՀԱԷԿ, ծանոթացել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգա­­բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների կատարման և ՊՆՎ-2019-ի անցկացման ընթացքին։

 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2019, 11:20

Արմինֆո.

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացումը կհանգեցնի կայանի հզորության 10 տոկոս աճի
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019, 17:53

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացումը կհանգեցնի կայանի հզորության 10% աճի։ Այդ մասին ապրիլի 18-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է  էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

ԳՀԻ գլխավոր տնօրեն. ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ժամկետները կերկարաձգվեն 1-1, 5 տարով
 Հինգշաբթի, 21 Մարտի 2019, 10:14

Արմինֆո. ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ժամկետները կերկարաձգվեն 1-1.5 տարով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  <Հայկական ԱԷԿ> ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, <Հայատոմ> ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը:

Հայկական ԱԷԿ-ից աշխատած միջուկային վառելիքի դուրսբերման ծրագրի իրականացման առաջին քայլն արվել է
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2019, 13:38

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանից աշխատած միջուկային վառելիքի դուրսբերման պիլոտային նախագծի իրականացմանն ուղղված առաջին քայլն արվել է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԱԷԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գերա Սևիկյանը:

 Չորեքշաբթի, 20 Մարտի 2019, 13:37

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի 2018, 16:42

Արմինֆո.

Գործող նախարար. Հայկական ԱԷԿ-ում սկսվել է աշխատակիցների ատեստավորման գործընթացը
 Երկուշաբթի, 5 Նոյեմբերի 2018, 15:43

Արմինֆո.Հայկական ատոմակայանում սկսվել է աշխատողների ատեստավորման գործընթացը: Նոյեմբերի 5-ին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, ՀՀ խորհրդարանի էլեկտրաէներգիայի և գազի սակագների հանձնաժողովի նիստում կայացած քննարկումների ընթացքում:

Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով ՀԱԷԿ-ում էր
 Երեթշաբթի, 30 Հոկտեմբերի 2018, 22:54

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։

Նախարար. ՀԱԷԿ չաշխատելու յուրաքանչյուր օր լրացուցիչ 200 մլն դրամ վնաս կարող է հասցնել Հայաստանին
 Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018, 14:31

Արմինֆո. Հայկական ատոմակայանը չափազանց կարևոր դեր է խաղում Հայաստանի էներգետիկ համալիրի համար: Այդ մասին պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

ՀԱԷԿ-ը պլանային-նախազգուշական աշխատանքների ընթացքում որոշակի խնդիրների է բախվել
 Հինգշաբթի, 19 Հուլիսի 2018, 17:32

Արմինֆո. ՀԱԷԿ-ը պլանային-նախազգուշական աշխատանքների ընթացքում որոշակի խնդիրների է բախվել: Ինչպես հուլիսի 19-ին կառավարության նիստում նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում հունիսի 1-ից սկսվել է 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները (ՊՆՎ), որի ավարտը նախատեսված է մինչև 2018թ. օգոստոսի 1-ը: Սակայն, կայանում աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են չպլանավորված գնումներ: 

«Հայատոմ». ՀԱԷԿ համար նոր սակագնում պետք է ամրագրված լինի նաև գիտատեխնիկական գործունեության բաղադրիչը
 Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018, 11:13

Արմինֆո.ԱԷԿ համար նոր սակագնում պետք է ամրագրված լինի նաև գիտատեխնիկական գործունեության բաղադրիչը: Այդ մասին հունիսի 30-ին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ («Հայատոմ») գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը:

Քննարկվել է ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրագործման գործընթացը
 Երեթշաբթի, 26 Հունիսի 2018, 16:11

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր  Գրիգորյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է  ունեցել աշխատանքային  խորհրդակցություն ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

ՀՀ ՀԾԿՀ. ՀԱԷԿ արդիականացման նպատակով ռուսական վարկի մարումը կիրականացվի կայանի համար սահմանված սակագնի հաշվին
 Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018, 13:11

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանին տրամադրված ռուսական վարկի մարումը կիրականացվի ԱԷԿ համար սահմանված սակագնի հաշվին: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում:

Վարչապետ. Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը երկրի նոր կառավարության առաջնահերթություններից մեկն է
 Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018, 16:24

Արմինֆո. Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը երկրի նոր կառավարության առաջնահերթություններից մեկն է: Նախօրեին, ներկայացնելով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նոր նախարար Արթուր Գրիգորյանին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին կկանգնեցվի ՀԱԷԿ գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը
 Շաբաթ, 14 Ապրիլի 2018, 17:53

Արմինֆո. Մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների  ծրագիրը, որի  արդյունքում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին  կկանգնեցվի  գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը:

 Հինգշաբթի, 12 Ապրիլի 2018, 14:29

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
14.04.2021
RUB6.860.13
USD519.34-0.09
EUR620.923.01
GBP715.030.03
CAD413.851.11
JPY47.640.13
CNY79.460.10
CHF563.642.40