2023 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը, ամենայն հավանականությամբ, կկազմի 8-8, 5 տոկոս. Վարդան Արամյան
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024, 11:00

Արմինֆո. Հայաստանը 2023 թվականը կփակի ՀՆԱ-ի 8-8.5% աճով՝ պետբյուջեով նախատեսված 7%-ի և 2024 թվականի բյուջեով ակնկալվող 7.2%-ի փոխարեն: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ի գեներացման ներուժը, ինչպես եւ նախկինում, չի գերազանցում 5 տոկոսը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը:

"Pro" և "Contra". Հայաստանի տնտեսության իրական հեռանկարների մասին
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023, 12:05

Արմինֆո.Հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ավելի ու ավելի հաճախ են հնչում ռուսական շուկայի փակում գուշակող սպառնալիքներ։ Սեպտեմբերին հարցն արդիականցել է Հայաստանից ոգելից խմիչքների նկատմամբ մաքսային հսկողության խստացման ֆոնին, իսկ հոկտեմբերի 3-ին' Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման օրը, ինչի դեմ բացահայտորեն հանդես էր գալիս Մոսկվան, արտահանողներն ահազանգեցին, նշելով, որ իրենց առջեւ փակվում է արտահանման միակ ճանապարհը' "Մետաքսի ճանապարհը":  Արդյո՞ք հնարավոր է վրացական սցենար հայկական արտահանման համար, եւ ինչպիսի՞ն են Հայաստանի տնտեսության իրական հեռանկարները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակիցը զրուցել է փորձագետների հետ:

Ինչ է սպառնում Հայաստանին ներքին պարտքի հետագա աճը. Վարդան Արամյան
 Երկուշաբթի, 5 Հունիսի 2023, 11:28

Արմինֆո.Հայաստանի ընդհանուր կառավարական պարտքում ներքին պարտքի մասնաբաժնի մինչև 47%  ավելացումը 2023 թվականի մայիսին կարելի է դիտարկել երկու կողմից. և որպես տնտեսական իշխանությունների ձեռքբերում, և որպես նրանց կողմից տնտեսության զարգացման "ակամա" տորպեդահարում։

Ֆինանսների նախկին նախարարը նախազգուշացրել է քաղաքացիների բանկային քարտերի միջոցով կատարվող խարդախությունների նոր տեսակների մասին
 Կիրակի, 23 Ապրիլի 2023, 18:37

Արմինֆո.Վերջերս չափից ավել տարածվել են կիբերհանցագործությունները բանկային քարտերի և մոբայլ բանքինգի հետ կապված: Այդ մասին

Վարդան Արամյան. Ներդրումների ներկայիս որակի եւ մակարդակի պայմաններում տնտեսության ներուժի աճի մասին խոսելու հարկ չկա
 Երեթշաբթի, 10 Հունվարի 2023, 17:32

Արմինֆո. Ներդրումների ներկայիս որակի և մակարդակի պայմաններում տնտեսության ներուժի աճի մասին խոսելու հարկ չկա։ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Վարդան Արամյան. Հայաստանի տնտեսությունը գերտաքացած է: Պահանջվում են արագ և ոչ պոպուլյար լուծումներ՝ այն սառեցնելու համար
 Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2022, 13:00

Արմինֆո.2022 թվականի վերջին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կհասնի 12-13 տոկոսի։ Ընդ որում, փորձագետները ՀՀ ՀՆԱ-ի աճի պոտենցիալ տեմպերը գնահատում են 4-4, 5%:

Վարդան Արամյանը մատնանշել է Հայաստանի ՀՆԱ-ի համար ռիսկերը եւ ռուսական տնտեսության ներուժի կորուստը՝ ԱՄՀ-ի "Մռայլ եւ ավելի անորոշ" կանխատեսման լույսի ներքո
 Չորեքշաբթի, 27 Հուլիսի 2022, 14:35

Արմինֆո. Ունենք պահանջարկով քաշվող տնտեսական աճ. դա փաստ է, որը վտանգավոր է: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների գծով միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը Facebook-ի իր էջում՝ մեկնաբանելով համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հուլիսյան զեկույցը։

Մենակ մնալով իր խնդիրների հետ՝ ԿԲ-ն ստիպված կգնա վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման, իսկ արտահանումը կհայտնվի ուղղակի հարվածի տակ. Վարդան Արամյան
 Երկուշաբթի, 25 Հուլիսի 2022, 14:04

Արմինֆո. Ռուս-ուկրաինական ճգնաժամն իր շտկումներն է մտցրել Հայաստանի տնտեսական կյանքում։ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեւորուրումը Հայաստան այցելողների և բանկային փոխանցումների աճի, ինչպես նաև գնաճի աճի հետ կապված ամենից շատ հարվածել է արտահանողներին։

Արդյո՞ք դրամի արժեւորումը բարիք է Հայաստանի համար. Վարդան Արամյան
 Ուրբաթ, 17 Հունիսի 2022, 17:49

Արմինֆո.Եթե դրամի արժևորումը որոշող գործոնները ժամանակավոր լինեն, ապա Հայաստանը կբախվի զգալի դժվարությունների։ Այս մասին "5-րդ ալիքին" տված հարցազրույցում հայտարարել է հանրային ֆինանսների գծով միջազգային խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

"Լույս" հիմնադրամի վերլուծաբանները կառավարությանը կոչ են անում վերանայել 2022 թվականի բյուջեի ծախսային առաջնահերթությունները
 Երկուշաբթի, 18 Ապրիլի 2022, 18:15

Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին կարող է նահանջել մինչեւ բացասական ցուցանիշներ՝ չնայած տարեկան բյուջեում ամրագրված 7 տոկոս ցուցանիշին։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի վերլուծական խմբի "Նոր ճգնաժամի շեմին։ 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա" հետազոտությունում։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը 2021 թվականի արդյունքներով կանխատեսում է ՀՆԱ-ի աճ՝ 1-2%-ի շրջակայքում անցած տարվա լոքդաունի ֆոնին
 Երկուշաբթի, 26 Ապրիլի 2021, 12:00

Արմինֆո.2021 թվականի ընթացքում պղնձի համաշխարհային շուկայում գների ներկայիս բարձր մակարդակի պահպանումը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսական աճի վրա։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է  ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Հայաստանի արտաքին վարկերի գծով չմասհանված մնացորդը կազմել է 1,43 մլրդ դոլար
 Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի 2019, 19:31

Արմինֆո 2019 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի արտաքին վարկերի գծով չմասհանված մնացորդը կազմել է 1,43 մլրդ դոլար: Այս մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Ֆինանսների նախկին նախարարը նշում է երկրի տնտեսության կառուցվածքային խնդիրները եւ կոչ անում ուշադրություն դարձնել ֆիսկալ քաղաքականությանը
 Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2019, 18:09

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է անում ուշադիր հետեւել իրականացվող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությանը, որն այսօր երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի համար նախատեսված չէ: Այդ մասին <Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ընկալումը եւ գործարկումը> գիտագործնական խորհրդաժողովում ասել է Վարդան Արամյանը:

ՏԶՆՆ. Չնայած գնաճը չի հասնում նպատակային մակարդակի՝ այն չի վնասում տնտեսական աճին
 Ուրբաթ, 3 Մայիսի 2019, 19:07

Արմինֆո.Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին այսօր չի մտահոգում գնաճի ցածր մակարդակը։ Այդ մասին նա հայտարրաել է մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին։

Ֆինանսների նախկին նախարար. Lydian ընկերության հետ <առճակատումը> կարող է թանկ նստել Հայաստանի վրա
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2019, 17:52

Արմինֆո. Ամուլսարի հանքավայրը շահագործող Lydian հանքարդյունաբերական ընկերության հետ <առճակատումը> կարող է բացասաբար ազդել Հայաստանի ընդհանուր ներդրումային վարկանիշի եւ 2020 թվականին նոր եվրաբոնդերի թողարկման ծրագրերի վրա: Արմինֆո- ին հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունն իրական ռիսկեր է պարունակում. Ֆինանսների նախկին նախարար
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2019, 01:22

Արմինֆո.Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ՀՀ կառավարությանը կոչ է անում ավելի զգույշ լինել իր հրապարակային խոստումներում և բյուջեի ընթացիկ ծախսերը պլանավորելիս։

Վարդան Արամյան. Անխոհեմ կլինի, եթե կառավարությունը գնա ՀՆԱ-ում պետական պարտքի թույլատրելի վերին շեմի վերանայման
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2019, 15:13

Արմինֆո. 2018 թվականին սահմանված սահմանափակումները՝ կապված  ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության օրենսդրական կարգավորման հետ, ինքնանպատակ չեն եղել, և այդ պարամետրերի վերանայումը հղի է հետևանքներով:  Արմինֆո գործակալությանը բացառիկ հարցազրույցում հայտնել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ։

Վարդան Արամյան. Նոր ֆինանսական տարին իր «հին բյուջեով» անհարմարություն է ստեղծում է բիզնեսին
 Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2018, 17:32

Արմինֆո. Սկսել նոր ֆինանսական տարին հին բյուջեի համամասնություններով, նշանակում է ստեղծել որոշակի անորոշություն տնտեսվարող սուբյեկտների համար, ինչը բացասական ազդեցություն կունենա երկրի ապագա տնտեսական աճի վրա: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, մեկնաբանելով երկրի տնտեսության հնարավոր ռիսկերը, եթե պետական ​​բյուջեն հաստատված չէ բյուջետային տարվա սկզբին:

Վարդան Արամյան.  Ներդրողը պետք է համոզված լինի, որ վիճակը  Հայաստանում  կանխատեսելի է եւ ապահով
 Ուրբաթ, 12 Հոկտեմբերի 2018, 14:09

Արմինֆո.  «Այսօր Հայաստանը բարեփոխումների փուլում է: Այս ենթատեքստում մի բան եմ ուզում ընդգծել:  Բիզնեսը սիրում է խաղի կանոնների հստակություն, եթե կանոնները հաճախ են փոփոխվում դա խնդրահարույց է:

ՀՀ ՀԾԿՀ. ՀԱԷԿ արդիականացման նպատակով ռուսական վարկի մարումը կիրականացվի կայանի համար սահմանված սակագնի հաշվին
 Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018, 13:11

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանին տրամադրված ռուսական վարկի մարումը կիրականացվի ԱԷԿ համար սահմանված սակագնի հաշվին: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում:



Արտ. փոխարժեքները
28.03.2024
RUB4.270.00
USD394.46-0.25
EUR425.62-1.93
GBP497.65-0.91
CAD290.11-0.27
JPY26.06-0.05
CNY54.57-0.05
CHF435.72-0.13