Հայաստանի բանկային համակարգը կշարունակի կայուն գործել կորոնաճգնաժամի զարգացման ցանկացած սցենարի պայմաններում. AmRating-ի ամփոփում
 Երեթշաբթի, 18 Օգոստոսի 2020, 17:35

Արմինֆո.Չնայած անհամամասնություններին եւ ռիսկերին, որոնք ստեղծում են որոշ լրացուցիչ բարդություններ, Հայաստանի բանկային համակարգը, կապիտալի բավարարության եւ ավելորդ իրացվելիության էական բարձիկի առկայության դեպքում, միջնաժամկետ հեռանկարում կշարունակի կայուն գործել կորոնաճգնաժամի զարգացման ցանկացած սցենարի դեպքում:

RAEX-Europe-ը պահպանել է Հայաստանի երկրի վարկանիշը "BB -" մակարդակում՝  կանխատեսման վերանայմամբ "Կայունի"՝ 2020թ. ակնկալելով Հայաստանի ՀՆԱ-ի 1,5% անկում
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020, 17:10

Արմինֆո. Եվրոպական RAEX-Europe վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի ինքնիշխան կառավարության (SGC) վարկանիշը ազգային արժույթով եւ արտարժույթով "BB-" մակարդակում  (կառավարության վարկունակության բավարար մակարդակ)' կանխատեսումը "Դրական" - ից փոխելով "Կայունի": Այդ մասին նշված է Հայաստանի վարկային վարկանիշների վերաբերյալ հաշվետվության մասին ԱրմԻնֆո-ին տրամադրված գործակալության  պաշտոնական հաղորդագրության մեջ:

RAEX-Europe-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը "BB -" մակարդակում՝ "դրական" կանխատեսմամբ
 Հինգշաբթի, 16 Հունվարի 2020, 14:53

Արմինֆո.  Եվրոպական RAEX-Europe վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի ինքնիշխան կառավարության (SGC) վարկանիշը "BB -" (կառավարության վարկունակության բավարար մակարդակ) մակարդակում՝ ազգային արժույթով եւ արտարժույթով:

AmRating գործակալությունը եվրոպական Rating-Agentur ExpertRA GmbH-ի աջակցությամբ թողարկել է Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ հերթական ամփոփումը
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2019, 20:45

Արմինֆո.2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների ՙթավշյա հեղափոխության՚ հետ կապված  քաղաքական մրրկայնության ֆոնին Հայաստանի բանկային համակարգը ցույց տվեց հուսալիության բարձր աստիճան, որի վկայությունն են

 Կիրակի, 20 Հունվարի 2019, 14:31

Արմինֆո.

Rating-AgenturExpertRAGmb-ն հաստատել է Հայաստանի ինքնիշխան պետական վարկանիշի “BB” կարգը. Կանխատեսումը՝ “Կայուն”
 Շաբաթ, 21 Հուլիսի 2018, 15:25

Արմինֆո. Rating-Agentur Expert RA GmbH Եվրոպական ռեյթինգային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկային ինքնիշխան պետական վարկանիշը /Կառավարության վարկունակության բավարար մակարդակ(SGC)/ «BB-» կարգում՝ ինչպես ազգային, այնպես էլ արտարժույթով: Վարկանիշի կանխատեսումը գնահատված է որպես կայուն, ինչը նշանակում է միջին հեռանկարային կտրվածքով վարկանիշի պահպանման բարձր հավանականություն: Այդ մասին ասված է RAEX-Europe-ի՝ ԱրմԻնֆո ստացված վարկանշային զեկույցում»
«Կայուն կանխատեսմամբ «BB-» կարգում Հայաստանի վարկանիշերի հաստատումը հիմնավորվում է նաև ուժեղ և կայուն բանկային հատվածով, հետևողական և կայուն տնտեսական աճով, դրամավարկային քաղաքականության արդյունավետությամբ և իշխանությունների կողմից բյուջետային կոնսոլիդացման միջոցների կատարելագործմամբ: Այնուամենայնիվ, Հայաստանի վարկունակությունը դեռևս սահմանափակված է դոլարացման բարձր մակարդակով, պետական պարտքի շեմի աճով և արտաքին պոտենցիալ ցնցումներին ենթարկվածության բարձր աստիճանով՝ հաշվի առնելով դրամական փոխանցումներից, ինչպես նաև ապրանքների ներմուծումից և արտահանումից երկրի էական կախվածությունը: Ավելին, չնայած մենք գտնում ենք, որ վերջերս տեղի ունեցած քաղաքական ցնցումները ազդեցություն չեն ունենա երկարաժամկետ վարկունակության վրա՝ դա կարող է վնասել ներդրողների վստահությանը և բացասական ազդեցություն ունենալ տնտեսության մեջ կատարվող ներդրումների վրա», -ասում է Rating-Agentur Expert RA GmbH գործակալության վարկանիշային մասնագետ Հեկտոր Ալվարեսը:
Ռեյթինգի վրա ազդող հիմնական գործոնները հետևյալն են.
Դրական գործոններ.
1. 2017 թվականին բյուջեի դեֆիցիտի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմել է 4,8%՝ լինելով սպասված մակարդակից 1,5 կ.կ. բարձր՝ ռուսաստանյան ապահովված փոխառության օգտագործման պատճառով: Չնայած այդ գերազանցմանը՝ դեֆիցիտը դեռևս փոքրանում է 2016 թվականի հետ համեմատ, երբ այն կազմում էր ՀՆԱ-ի 5,6%-ը՝ բարելավելով կոնսոլիդացնող ջանքերը: Բյուջետային նոր մարտավարության կիրարկումը ապահովում է առաջխաղացումը և հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Rating-Agentur Expert RA GmbH փորձագետները սպասում են դեֆիցիտի նվազում 3% նշագծից ցածր:
2. Բանկային համակարգը բավականին հաստատուն է: Կապիտալացման մակարդակը նույնպես բավականին համաչափ է․ 2018թ մարտ ամսվա կապիտալի համարժեքության հարաբերակցությունը կազմել է 18,7% և պահպանում է կայունությունը: Բացի այդ, վարկային ընդհանուր պորտֆելում ժամկետանց վարկերի բաժինը կազմել է 5,4%՝ ֆիքսելով վերջին երկու տարվա ընթացքում շարունակվող կրճատում: Եվ, վերջապես, հստակ աճել է նաև եկամտաբերությունը, որի մասին վկայում է ROA-ի 1,4% աճը: Չնայած այն հանգամանքին, որ ՀՆԱ-ում բանկերի ակտիվների բաժինը անփոփոխ է մնացել՝ արձանագրվել է 2017 թվականին ՀՆԱ-ում վարկերի մասնաբաժնի մինչև 58,2% աճ։
3.Պետպարտքի կառուցվածքը մնում է կայուն, քանի որ այն գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի վերջին վերանայումից հետո գրեթե չի փոխվել: 2018 թ. մայիսի դրությամբ կարճաժամկետ պարտքը կազմել է ընդհանուր պարտքի 2,6%-ը, 13,8%-ն ունեցել է լողացող տոկոսադրույք, իսկ արտարժույթով արտահայտված պարտքը մնում էր 81,8%-ի մակարդակի վրա: Ընդ որում, պարտքի այդ մասը բարենպաստ պայմաններում է գտնվում:
4. Հայաստանի տնտեսությունը մնում էր կայուն: 2017 թվականին իրական ՀՆԱ-ն աճել է 7,5%-ով, և այդ ցուցանիշը գործակալության նախկինում սպասված շեմից էապես բարձր է: Զգալի աճը հիմնականում պայմանավորված է եղել արդյունաբերական հատվածի, առևտրային հատվածի, ծառայությունների բնագավառի և շինարարության ծավալների աճի տեմպերի առավել բարձր արագությամբ: Աճի խթանը տեղափոխվեց նաև 2018 թ. I եռամսյակ, սակայն գործակալության փորձագետները 2018 թվականին ակնկալում են արտադրության իրական ծավալների աճի ավելի ցածր արագություն:
5. Հայաստանի Կենտրոնական բանկի ֆունդամենտալ դրամավարկային քաղաքականությունը նպաստել է 2017 թվականին գնաճի չնչին արագացմանը 2,6% հունվար-դեկտեմբեր ժամանակաշրջանի համար, տարեկան 1%ի ներքո՝ 4% թիրախային շեմի դիմաց: Գործակալության փորձագետները գտնում են, որ նման սցենարի պահպանման դեպքում Կենտրոնական բանկի կողմից կարելի է սպասել վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում: Ընդհանուր առմամբ, գործակալությունը դրական է գնահատում բարձր վստահություն վայելող և փոխանցման բարելավված գործիքներ ունեցող դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, քանի որ այն նպաստել է վարկային դրույքաչափերի իջեցմանը, որն իր հերթին հանգեցրել է ներդրումների սպառման աճին և կարգավորել գների մակարդակը:
Սահմանափակող գործոններ:
1. 2025 թվականին մարման ժամկետով 10Y կարգի ԱՄՆ պետարժեթղթերի և հայկական դոլարային բոնդերի միջև բաշխումն ընդունելի է 3,3%-ով;
2. Ոսկու/արժութային միջազգային պահուստները 2017 թ նոյեմբեր ամսից կտրուկ անկում են ապրում, սակայն դեռ մնում են բավարար մակարդակի վրա: 2018 մայիս ամսվա դրությամբ դրանք կազմում էին $2 միլիարդ, որը հավասար է պետական պարտքի 32,6%-ին, իսկ կարճաժամկետ պարտքը դրանք ծածկում են ավելի քան 11 անգամ;
3. Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2017 թ. գնահատվում է $9.5 հազար, և այդ թիվը համարվում է չափավոր բարենպաստ՝ նավթի հետ չկապված և տարածաշրջանային առումով համանման երկրների համեմատությամբ (RNOD) /ինչպիսիք են՝ Վրաստանը, Ղրղըզստանն և Տաջիկստանը/;
4. Սպառողական գների մակարդակը Հայաստանում 2017 թվականին աճել է 2,6%-տոկոսով (2016թ դեկտեմբերի համեմատությամբ): Սակայն նվազեցման միտումը վերարտադրվել է 2018 թվականի II եռամսյակում, որի արդյունքում գնաճը հունիսին /2017 թ հունիսի համեմատությամբ/ կազմել է 0,9%;
5.Ակնկալվում է, որ ֆիսկալ/հարկային քաղաքականության որակն էապես կբարելավվի ֆինանսական կարգապահուըթյանը և պոտենցիալ անսպասելի ցնցումների կլանման նպատակով համակարգի ճկունության ավելացմանն ուղղված ֆիսկալ կառուցվածքի նորացման արդյունքում: Հարկային նոր օրենսգիրքը նույնպես պետք է պարունակի պետական ծախսերը և անհրաժեշտության դեպքում,նախատեսի պարտքի նվազեցում;
6. Երկրում ինստիտուցիոնալ զարգացումը մնում է ընդունելի, քանզի գոյություն ունեն գործարարության համար բարենպաստ պայմաններ՝ օրենքի չափավոր գերակայության և կառավարության թափանցիկության պայմանների ներքո: Սակայն կորուպցիան դեռևս մնում է տնտեսական աճի հիմնական արգելակը:
Բացասական գործոններ:
1. 2017 պետական պարտքը ավելացել է՝ հասնելով ՀՆԱ-ի 53,5%-ի և պետբյուջեի եկամուտների 252,2% տոկոսի, իսկ ընդհանուր պետպարտքը հասել է ՀՆԱ-ի 59%-ի: Այնուամենայնիվ, 2018 թ. մայիս ամսվա դրությամբ կառավարության և ընդհանուր պետպարտքը բացարձակ արտահայտմամբ նվազել է: Գործակալության փորձագետներն ակնկալում են, որ ՀՆԱ-ում Հայաստանի արտաքին պարտքը կմնա 55%-ոց շեմից ցածր մակարդակում:
2. Գործազրկության մակարդակը դեռևս բարձր է՝ 18,9% 2017 թվականին;
3. Հայաստանի ֆոնդային շուկան դեռևս զգալի թերզարգացած է: Շուկայական կապիտալացումը կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 2,56%-ը՝ ցուցաբերելով չնչին բարելավում վերջին վեց տարվա կտրվածքով;
4. Տնտեսության մեջ մրցունակությունը օլիգոպոլիաների առաջնորդության պայմաններում դեռևս ցածր է: Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության համաշխարհային ռեյթինգում 138 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը, և տնտեսությունը զգալի չափով կախված է ներմուծումից:
Սթրեսային գործոններ:
1. Ֆինանսական դոլարացումը մնում է բարձր մակարդակի վրա, սակայն աստիճանաբար իջեցումը շարունակվում է. 2018 թ մայիսի դրությամբ արտարժույթով վարկերն ու դեպոզիտները հավասար են եղել վարկային և դեպոզիտային պորտֆելների ընդհանուր ծավալի համապատասխանաբար 60% և 53,2% տոկոսին /սթրեսի թույլ գործոն/;
2. Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունը մնում է չհանգուցալուծված, և էսկալացիան նույնպես դեռևս լատենտային ռիսկ է մնում /սթրեսի շատ թույլ գործոն/;
https://raexpert.eu/reports/Research_report_Armenia_20.07.2018.pdf
Նշենք, որ 2018 թ փետրվարին Rating-Agentur Expert RA GmbH-ն բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան պետական վարկանիշը (SGC) “B+” /Կառավարության վարկունակության չափավոր ցածր մակարդակ/ դիրքից մինչև “BB-” Կառավարության վարկունակության բավարար մակարդակ/ ինչպես ազգային, այնպես էլ արտարժույթով, դրա հետ մեկտեղ բարձրացնելով Հայաստանի վարկային միջավայրի վարկանիշը (CCE) “B” կարգից /երկրի վարկային միջավայրի չափավոր ցածր որակ/ մինչև “B+” /երկրի վարկային միջավայրի չափավոր ցածր որակ/ ՝ ազգային արժույթով և արտարժույթով։

Rating-Agentur Expert RA GmbH ՀՀ GmbH և AmRating համատեղ թողարկել են Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ հաշվետվություն
 Երեթշաբթի, 8 Մայիսի 2018, 16:04

Արմինֆո. Եվրոպական վարկանիշային գործակալությունը Rating- Agentur Expert RA GmbH և Հայաստանի AmRating վարկանիշային գործակալությունը թողարկել են Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ համատեղ զեկույցը, ներկայացնելով հիմնական ոլորտային ռիսկերը և միտումները:

Rating-Agentur Expert RA Gmb-ն Հայաստանի սուվերեն վարկանիշը «B +»-ից բարձրացրել է մինչև «BB-», իսկ վարկային միջավայրի վարկանիշը`«B» - ից «B +»
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2018, 20:03

Արմինֆո.Rating-Agentur Expert RA Gmb-ն Հայաստանի սուվերեն վարկանիշը «B+»-ից (կառավարության վարկունակության չափավոր ցածր մակարդակ, SGC) բարձրացրել է մինչև «BB-» (կառավարության վարկունակության բավարար մակարդակ), ինչպես ազգայիյ արժույթով, այնպես էլ արտարժույթով, միաժամանակ բարձրացնելով նաև Հայաստանի վարկային միջավայրի վարկանիշը (CCE), «B»-ից (երկրի վարկային միջավայրի չափավոր ցածր որակ) մինչև «B+» (երկրի վարկային միջավայրի չափավոր ցածր որակ), արտարժույթով և ազգային արժույթով: Այս մասին ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է RAMS-Europe- ից:



Արտ. փոխարժեքները
18.04.2024
RUB4.190.00
USD394.07-1.03
EUR420.750.36
GBP491.72-0.42
CAD286.470.33
JPY25.52-0.03
CNY54.44-0.14
CHF433.660.15