Չորեքշաբթի, 11 Մարտի 2020, 17:38

Արմինֆո.

Հայաստանի բանկերի կողմից 2017 թվականի 9 ամիսների ընթացքում պետական գանձապետարանին է ուղղվել 31.7 մլրդ դրամ, տարեկան աճը`13.6%
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017, 18:20

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին պետական ​​գանձապետարանին է ուղղվել 31,7 մլրդ դրամ, տարեկան աճը`13,6%: Այդ գումարի 89,3%-ը կամ 28,3 մլրդ դրամը  վճարվել է որպես ուղղակի հարկերի (ներառյալ եկամտահարկ և շահութահարկ), տարեկան 12,8% աճով: Ինչպես հայտնում է ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեն, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում տարվա 9 ամիսների արդյունքներով տեղ են գտել  17 գործող բանկերից 12-ը (2016-ին`13): Առաջին հնգյակում են`Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը և Հայբիզնեսբանկը, որոնք առաջատարների հնգյակում էին նաև մեկ տարի առաջ: 2017-ի առաջին 9 ամիսների ընթացքում առաջատար հինգ բանկերը պետական բյուջեին են ուղղել 16,5 մլրդ դրամի հարկեր (տարեկան աճը`18.7%), որից 15.1 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (տարեկան աճը`18.9%):

«Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 15:46

Արմինֆո. «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ, որի արդյունքում այսուհետ Արդշինբանկի միջոցով հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ռեեստրի վարմանն և արժեթղթերի պահառությանն առնչվող բոլոր ծառայությունները: Այսպիսով, բանկը դարձավ դեպոզիտար համակարգի 17-րդ հաշվի օպերատորը:

ՀՀ գյուղնախարարությունն գյուղատնտեսական ոլորտի վերամշակող ընկերություններից սուբսիդավորման նպատակով ստացել է վարկերի 1.606 մլրդ դրամի 16 հայտ
 Երեթշաբթի, 19 Սեպտեմբերի 2017, 19:19

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսական ոլորտի վերամշակող ընկերություններից սեպտեմբերի 19-ի դրությամբ սուբսիդավորման նպատակով ստացել է վարկերի 1.606 մլրդ դրամի 16 հայտ:

Պրոմեթեյ Բանկի վերանվանումը Evocabank-ի – էվոլյուցիա է նոր իրականության ճանապարհին
 Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2017, 19:47

Արմինֆո. Հոկտեմբերի 1-ից Հայաստանի բանկային շուկայում Պրոմեթեյ Բանկի կգործի նոր անվանմամբ – Evocabank: Ռեբերդինգն իրականացվել է «Դեպի նոր իրականություն» կարգախոսի ներքո: Բանկի Խորհրդի նախագահ Էմիլ Սողոմոնյանը և միակ սեփականատեր, բանկի հիմնադիր, «Զակնեֆտգազստրոյ- Պրոմեթեյ» և «Պրոմեթեյ Սիթի» ընկերությունների հիմնադիր Վազգեն Գևորգյանն այդ մասին հայտարարել են սեպտեմբերի 15-ին կայացած գալա երեկոյի ընթացքում, որն ուղեկցվել է բանկի գովասդային դեմքի`Եվրատեսիլ-2016-ի մասնակից Իվետա Մուկուչյանի ելույթով:

Հայաստանի բանկերի կապիտալի բազայի համալրումը թույլ է տվել մինչև 2017 թվի հուլիսի 1-ը վարկավորման տարեկան աճն արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2017, 20:41

Արմինֆո. Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի բանկերի կապիտալի բազայի տարեկան 15%-ով կամ 85.1 մլրդ դրամով (177.1 մլն դոլար) համալրումը թույլ է տվել վարկավորման տարեկան աճը մինչև 2017 թվի հուլիսի 1-ն  արագցնել մինչև 16.6%` նախորդ տարվա 9,5%-ից: Վարկային շուկայում բանկերի ակտիվացումը, իր հերթին, 2017 թվականի առաջին կիսամյակում զուտ շահույթն ավելացրել է տարեկան 49,5%-ով, մինչև 19.2 մլրդ դրամ (39.9 մլն դոլար):

ՀՀ գյուղնախարարություն. Որպես վերամշակող ձեռնարկությունների համար գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի մասնակից հանդես են գալիս 10 բանկեր և 2 ՈՒՎԿ
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017, 19:15

Արմինֆո. Օգոստոսի 30-ի դրությամբ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները. «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ,  «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ,  «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:

 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2017, 15:30

Արմինֆո.

Կոնվերս Բանկի դոլարով արտահայտված պարտատոմսերի առաջին խմբաքանակը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 14:22

Արմինֆո.2017թ.-ի մայիսի 26-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Հայաստանի բանկերը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական ​​գանձարանին վճարել են 10.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`8,6%
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 20:18

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական ​​գանձարանին վճարել է 10.1 մլրդ դրամի հարկեր (կամ 9.8 մլրդ.դրամ, առանց Առէկսիմբանկի և Զարգացման հայկական բանկի), տարեկան աճը`8,6%: Նշված գումարից ավելի քան 88%-ը կամ 8.9 մլրդ. դրամը կազմել են  ուղղակի հարկերը (ներառյալ շահութահարկ և եկամտահարկ), տարեկան աճը`8,5%:

Հայաստանի բանկերի 2016 թ. պետական գանձարանին վճարել են 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը`16,9%
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 20:56

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականին պետական ​​գանձարանին վճարել է 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը` 16,9%: Այս գումարի ավելի քան 88% կամ 30,1 մլրդ. դրամը վճարվել է ուղղակի հարկերի տեսքով (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան անկումը`19.1%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում 2016 թվականի արդյունքներով տեղ են զբաղեցրել 17 գործող բանկերից 12-ը (2015-ին` 13): Դրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը և Ինեկոբանկը, որոնցից երեքը հնգյակում էին նաև նախորդ տարվա ցուցանիշներով: 2016-ին բանկերի լավագույն հնգյակը վճարել է 16.7 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը` 22,3%), ​​այդ թվում 15.1 մլրդ դրամի ուղղակի հարկեր (տարեկան անկումը`22.2%):

Անելիք Բանկը ձեռնամուխ է եղել 6.5% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի թողարկմանը
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2016, 18:13

Արմինֆո. Իր պատմության մեջ առաջին անգամ Անելիք Բանկը թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր`ԱՄՆ դոլարով և 6.5% տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով:

Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական ​​գանձարանին վճարել է $ 58.9 մլն հարկեր
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016, 15:48

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական ​​գանձարանին է վճարել 27.9 մլրդ դրամի կամ $ 58.9 մլն-ի հարկեր, ինչը 12.5% ​​ցածր է, նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 25.1 մլրդ. դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նմախորդ տարվա ցուցանիշին զիջելով 13.1%: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալում առևտրային բանկերի մասնաբաժինը կազմել է կազմել է 5.3%, իսկ 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր հաշվով վճարել են 525 մլրդ դրամ կամ $ 1.1 մլրդ:

2017 թվականին Հայաստանում կմնա 17 բանկ
 Շաբաթ, 29 Հոկտեմբերի 2016, 15:32

Արմինֆո. 2016 թվականի վերջին Հայաստանի բանկային շուկայի մասնակիցների թիվը կհասնի 17-ի, կրճատվելով 2 առևտրային բանկով: Հոկտեմբերին շուկայից իր դուրս գալու մասին հայտարարեց Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը, որի մայր կառույցը՝ ռուսաստանյան Գազպրոմբանկը, բացառիկ ռեժիմի հետ կապված ընդհանուր լեզու չգտնելով ՀՀ Կենտրոնական բանկի հետ, գերադասեց «դստեր» վաճառքն Արդշինբանկին, քան կապիտալիզացիան, ինչը նույնպես կապված էր խոշոր վնասների ծածկման անհրաժեշտության հետ: Առաջիկայում սպասվում է նաև շուկայի մեկ այլ ակտիվ խաղացողի կողմից Զարգացման հայկական բանկի գնման գործարքը:

ՀՀ ԿԲ մեղմացրել է արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը՝ դրույքաչափը նվազեցվել է 20%-ից 18%
 Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2016, 13:44

Արմինֆո. Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 20-ի նիստում լրացումներ և փոփոխություններ կատարել է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:

Հայաստանի բանկերը 2016 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին վճարել են 19,4 մլրդ դրամի հարկեր
 Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2016, 21:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին վճարել է 19,4 մլրդ դրամի հարկեր, ինչը 13,7% ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Նշվբած գումարի ավելի քան 90% կամ 17.4 մլրդ. դրամը կազմում են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նախորդ տարվա ցոցանիշին զիջելով 15%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2016 թվականի առաջին կիսամյակում երկրի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում տեղ են գտել Հայաստանում գործող 19 բանկերից 13-ը: Նրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը և Հայբիզնեսբանկը, որոնցից չորսն առաջատարների հնգյակում էին նաև նախորդ տարում: 2016 թվականի I կիսամյակում լավագույն հինգ բանկերը երկրի պետական գանձապետարանին են վճարել 10,1 մլրդ դրամ (տարեկան անկումը`16,3%), որից 9,3 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (տարեկան անկումը`16,8%):

Իվետա Մուկուչյանը դարձել է Պրոմեթեյ Բանկի դեմքը
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2016, 19:27

Արմինֆո. Prometey Mobile հեռահար ծառայության շրջանակներում հայաստանյան Պրոմեթեյ բանկի պաշտոնական դեմքն է դարձել հայտնի երգչուհի, «Եվրատեսիլ-2016ե-ի մասնակից Իվետա Մուկուչյանը: Ծառայության շնորհանդեսի շրջանակներում, որը ունեցավ հունիսի 14-ին, թողարկվեցին նաև հատուկ դիզայնով վճարային քարտեր, Մուկուչյանի պատկերով, որոնք կարելի է ձեռք բերել անվճար: Շնորհանդեսի շրջանակներում ներկայացվեց Prometey Mobile գովազդային հավելվածը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Իվետա Մուկուչյանը:

Պրոմեթեյ բանկը ներկայացրել է Prometey Mobile-ի շարժական հավելվածը
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2016, 13:51

Արմինֆո. Պրոմեթեյ բանկը հայտարարել է Prometey Mobile-ի շրջանակներում հեռահար սպասարկման ծառայության գործարկման մասին, որը թույլ կտա բանկային գործարքներն իրականացնել սմարթֆոնների ու պլանշետների միջոցով, ինչպես նաև աշխարհի ցանկցացած կետից շուրջօրյա հետևել և կառավարել հաշիվները: Հավելվածի հանդիսավոր շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 14-ին, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ Պրոմեթեյ Բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը: «Պրոմեթեյ Բանկը երբեք Հայաստանի խոշորագույն բանկ դառնալու նպատակ չի հետապնդել, այլ հակառակը, մենք մշակել և հաստատել ենք մի ծրագիր, որի համաձայն, կցանկանայինք ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ և ներդրմամբ լինել առաջատար բանկերից մեկը երկրում: Եվ մեր այսօրվա միջոցառումն անմիջականորեն կապված է դրա հետե,-ասել է նա: Ողջունելով և շնորհայակություն հայտնելով միջոցառման մասնակիցներին, Է.Սողոմոնյանը եզրափակել է. «Պրոմեթեյ Բանկը ցանկանում է լինել ձեր գրպանումե:

Հայաստանի բանկերը զգալիորեն դանդաղեցրել են վարկավորման տեմպերը, ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ հատվածներում
 Հինգշաբթի, 26 Մայիսի 2016, 19:43

Արմինֆո.Հայաստանի բանկերը զգալիորեն դանդաղեցրել են վարկավորման տեմպերը, ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ հատվածներում: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ֆինանսական Վարկանիշի, տնտեսության վարկավորման տարեկան աճը 2016 թվականի առաջին եռամսյակում դանդաղել է` 15,4% -ից մինչև 8,8%, կազմելով 1.5 տրլն դրամ ($ 3.2 մլրդ), իսկ ֆիզիկական անձան` 15.7% մինչև 3,5%, կազմելով 745.7 մլրդ դրամ ($ 1,6 մլրդ):

«Պրոմեթեյ Բանկ>> ՍՊԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ
 Երկուշաբթի, 23 Մայիսի 2016, 21:33

Արմինֆո.  2016թ.-ի մայիսի 19-ին «Պրոմեթեյ Բանկե ՍՊԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ, որով բանկին շնորհվել է դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ: 

Արտ. փոխարժեքները
06.09.2024
RUB4.320.03
USD387.09-0.21
EUR429.940.08
GBP509.68-0.20
CAD286.880.20
JPY27.100.11
CNY54.660.08
CHF459.561.87