ՀՀ Շիրակի մարզպետարանի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2017, 15:38

Արմինֆո. ՀՀ Շիրակի մարզպետարանում մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ընդլայնում է ՓՄՁ ներկայացուցիչների համար բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը և աշխարհագրությունը
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2017, 16:28

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է ընդլայնել ոչ ֆինանսական պրոդուկտների շրջանակում ՓՄՁ ներկայացուցիչների համար իրականցվող բիզնես դասընթացների թեմատիկ ընդգրկումը և աշխարհագրությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 18:09

Արմինֆո. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 16:29

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը  2017թ.-ի օգոստոսի 18-ին հրապարակային առաջարկի միջոցով սկսելու է տեղաբաշխել  5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, տարեկան 5,5% եկամտաբերությամբ  արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր 30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100 ԱՄՆ դոլար։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» սպառողական վարկեր է տրամադրում  «Մայրական կապիտալի» հաշիվների հիման վրա
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2017, 14:03

Արմինֆո. «ՎՏԲ-Հայաստան Բանկն» ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը և ներկայացնում ՀՀ բանկային շուկայում նոր առաջարկ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկում» «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության հիման վրա տրամադրվող սպառողական վարկեր։

Հայկական բանկերը 2017 թվականի I կիսամյակում երկրի պետական գանձարանին են վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 15:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարը 2017 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին է վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`12.9%: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 19,6 մլրդ.դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`12.6%:

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2017, 12:49

Արմինֆո. Այսուհետ, ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց կարող եք վճարումներ իրականացնել Easy Pay վճարային համակարգի տերմինալների միջոցով՝ կատարելով հետևյալ գործարքները.

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը AmEx քարտապաննհերի համար գործարկում է խաղարկումով ակցիա
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2017, 16:20

Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը American Express քարտապաննհերի համար ազդարարել է նոր խաղարկումով ակցիայի մեկնարկը: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մինչև  ս.թ.սեպտեմբերի 10-ը ներառյալ Հայաստանում միայն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկվող American Express քարտապանները Հայաստանի կամ արտերկրի ցանկացած առևտրի և սպասարկման կետում (բացառությամբ ինտերնետային կայքերի առցանց խանութների) նվազագույնը 1000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում հնարավորություն են ստանում շահել չորս iPhone 7 բջջային հեռախոսներից մեկը։

 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2017, 15:30

Արմինֆո.

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նախատեսում է միջնաժամկետ դոլարային տրանշով մուտք գործել Հայաստանի պարտատոմսերի շուկա
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2017, 20:35

Արմինֆո. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը նախատեսում է առաջիկա 2 ամիսներին միջնաժամկետ դոլարային տրանշով մուտք գործել Հայաստանի  պարտատոմսերի շուկա: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Զաքինյանը, դոլարային տրանշի շրջանառության ժամկետը կկազմի 2,5 տարի: «Դա կլինի փորձնական թողարկում, որը թույլ կտա հասկանալ շուկայի արձագանքը և ներդրողների ախորժակը», - ասել է նա:

BSTDB. Հայաստանի պարտատոմսերի շուկան բավականին լավ է կազմակերպված
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2017, 18:21

Արմինֆո. Հայաստանի պարտատոմսերի շուկան բավականին լավ է կազմակերպված, իսկ ռեգուլյատորների կողմից ձևավորված միջավայրը նպաստում է ներդրողների ներգրավմանը: Հունիսի 29-ին ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (BSTDB) գլխավոր գանձապես Քրիստոֆեր Բեստը, BSTDB առաջին դրամային թողարկման տեղաբաշխմանը նվիրված մամուլի ասուլիսում, որի անդերրայթերը և մարկետ-մեյքերներն են Արարատբանկը և Future Capital Market ներդրումային ընկերությունը:

Fitch Ratings-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «B+» վարկանիշ, «Կայուն» կանխատեսումով
 Ուրբաթ, 23 Հունիսի 2017, 16:07

Արմինֆո. Հեղինակավոր Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Համաձայն գործակալության կողմից հրապարակված զեկույցի՝ Բանկն արժանացել է նման գնահատականի շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:

Կառավարությունը ԿԲ հետ համատեղ կձեռնարկի ֆինանսական գործիքների հասանելիության բարձրացման և երկարաժամկետ կենսաթոշակային կուտակային միջոցների ձևավորմանն ուղղված բոլոր քայլերը
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2017, 18:59

Արմինֆո. ՀՀ կառավարությունը 2017-2022 թվականների իր նոր ծրագրում Կենտրոնական բանկի հետ համատեղ քայլեր կձեռնարկի ֆինանսական գործիքների հասանելիության բարձրացման և երկարաժամկետ կենսաթոշակային կուտակային միջոցների ձևավորման ուղղությամբ, որոնց ներարկումն իրական հատվածում կխթանի տնտեսության աճը և կավելացնի ներդրումները:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Caucasus SME Banking Club Conference 2017-ին ներկայացրեց իր կուտակված փորձը
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2017, 18:28

Արմինֆո. Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած Caucasus SME Banking Club Conference 2017-ի ընթացքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներկայացրեց 2013 թվականից ներդրված ոչ ֆինանսական պրոդուկտները և դրանց շրջանակում գործընկերներին տրամադրվող անվճար բիզնես-դասընթացները, ինչպես նաև այս տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձը: Այս մասին է ասվում Բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է խորհրդակցություն բանկային համակարգի ներկայացուցիչների հետ
 Ուրբաթ, 9 Հունիսի 2017, 19:58

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, «ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-ի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը, բանկային համակարգի այլ ներկայացուցիչներ:

Փորփագետ. Հայաստանի ընկերությունները չեն գիտակցում թվային տեխնոլոգիաների արժեքը և կարևորությունը`որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորությունների
 Չորեքշաբթի, 31 Մայիսի 2017, 14:28

Արմինֆո. Հայաստանի ընկերությունները չեն գիտակցում թվային տեխնոլոգիաների կիրառման արժեքը և կարևորությունը`որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորությունների: Մայիսի 30-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ «Բիզնեսի թվայնացում» միջոցառման ընթացքում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը համագործակցության հուշագիր է ստորագրել «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ
 Երեթշաբթի, 30 Մայիսի 2017, 16:21

Արմինֆո. Ս.թ. մայիսի 30-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության միջև: Ոի շրջանակներում կողմերը պարտավորվել են զարգացնել Հայաստանում ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների մրցունակության և արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցությունը:

ՀՀ ԿԲ. Հայաստանում անկանխիկ քարտային գործարքների տարեկան աճը 2017 թվականի առաջին եռամսյակում 18% -ից արագացել է մինչև 44%
 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 13:33

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների տարեկան աճը 2017 թվականի առաջին եռամսյակում արագացրել է մինչև 44% նախորդ տարվա 18% - ի համեմատ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի զեկույցի,  անկանխիկ քարտային գործարքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 55.6 մլրդ դրամ: Միայն առաջին 2017 թվականի եռամսյակում անկանխիկ պլաստիկ գործարքների ծավալը նվազել է 16.6%, կրկնելով նախորդ տարվա դինամիկան (15,3%):

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԸ
 Երեթշաբթի, 23 Մայիսի 2017, 17:06

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի նախաձեռնությամբ կայացավ «Ադապտիվ առաջնորդություն» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին ավելի քան 30 ՓՄՁ-ների ղեկավարներ:

Beeline-ն ընդլայնում է սպառողական վարկավորման ոլորտում գործընկեր բանկերի ցանցը. ցուցակը համալրել է ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 15:14

ԱրմինֆոBeeline-ը հայտարարել է սպառողական վարկավորման ոլորտում «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ համագործակցության մեկնարկի մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ և Beeline գրասենյակներում վաճառվող այլ սարքավորումներ ձեռք բերելու համար հաճախորդներին հասանելի են վարկավորման մի քանի տեսակ: Մասնավորապես, վարկերը կարող են տրամադրվել մինչև 36 ամիս ժամկետով և սկսած 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Beeline-ի հաճախորդները կարող են ստանալ 30.000 դրամից մինչև 1 մլն. դրամ արժողությամբ վարկեր: 



Արտ. փոխարժեքները
19.04.2024
RUB4.210.02
USD392.60-1.47
EUR418.04-2.71
GBP488.12-3.60
CAD285.09-1.38
JPY25.40-0.12
CNY54.22-0.22
CHF432.05-1.61