 
Գների բարձրացման և գնողունակության նվազման առնչությամբ Հայաստանի բնակչությունը վերանայել է իր պարենային ծախսերը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, մարդիկ սկսել են տնտեսել մսի, շաքարի և բուսական յուղի հաշվին` այդ մթերքների գնման համար հատկացնելով ավելի քիչ միջոցներ ընտանեկան բյուջեից: Միևնույն ժամանակ, ընտանեկան պարենային զամբյուղում ավելի մեծ տեղ են սկսել զբաղեցնել հացը, բրինձը, լոբին, կարտոֆիլը, մարդիկ իրենց համար սահմանափակում են մրգերի և բանջարեղենի բազմազանությունը:
Վիճակագիրների տվյալների համաձայն, վերջին 2 տարում նվազագույն պարենային զամբմյուղը երկրում թանկացել է 16,1%-ով: Այսպես, 2013 թվականին դրա արժեքը 2014 թվականի համեմատ ավելացել է 29400-ից մինչև 32728 դրամ, 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հասնելով 34123 դրամի: Իսկ սպառողական զամբյուղը 2013-2014 թթ. ավելացել է 52039-ից մինչև 57928, 2015 թվականի առաջին եռամսյակում շարունակելով աճը մինչև 60397 դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է գների վիճակագրության և միջազգային համադրությունների բաժնի վարիչ Գուրգեն Մարտիրոսյանը, սպառողական զամբյուղի կառուցվածքում պարենին բաժին է ընկնում 56,5%: Ուշագրավ է, որ 2015 թվականի հունվարից Հայաստանում նվազագույն անվանական աշխատավարձի չափն ավելացվել է 5 հազար դրամով, մինչև 55000 դրամ (115 դոլար): Բնակչության տնօրինած իրական եկամուտների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը չի հաղորդում:
|  RUB | 4.75 | -0.04 | 
|  USD | 382.72 | 0.10 | 
|  EUR | 444.15 | -1.53 | 
|  GBP | 504.23 | -1.52 | 
|  CAD | 274.21 | -0.33 | 
|  JPY | 24.86 | -0.27 | 
|  CNY | 53.81 | -0.08 | 
|  CHF | 478.40 | -2.22 | 

