Արմինֆո. Հայկական «Աշտարակ-Կաթե ընկերությունը վերածնել է «Ռոկֆորե պանրի արտադրությունը Հայաստանում: Ինչպես նշել է ընկերության կաթի գլխավոր մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Կոնստանտին Օբյեդկովը, «Ռոկֆորե պանիրը Հայաստանում արտադրվում էր 1940-1990 թվականներին: «Աշտարակ-Կաթե «MolderBlueե ապրանքանիշի ներքո նախաձեռնել է խորը բորբոսով «Ռոկֆորե պանրի արտադրությունը:
«Ռոկֆորիե արտադրության վերականգնման գազափարն առաջացել է 2014 թվականին, իսկ 2015-ին արդեն կազմակերպվեց պանրի փորձնական արտադրությունը: Մինչ այդ «Աշտարակ-Կաթե ընկերությունն ուսումասիրել էր շուկայի պահանջարկը և այդ պանրի արտադրության նպատակահարմարությունը: Ինչպես ցուց տվեցին ուսումնասիրությունները, պանրի այդ տեսակը մասսայականոթյուն է վայելում բնակչության շրջանում և ունի իրացման մեծ հեռանկարներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:
«Մեր «Ռոկֆորե պանրի տեխնոլոգիայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն արտադրվում է էկոլոգիապես մաքուր բնական կաթից, որն ստացվում է ավելի քան 2000 մետր բարձրության վրա գտնվող Սևանի ավազանի արոտավայրերի ալպյան մարգագետիններում արածող կովերից: Նման պայմաններում ստացվող կաթն ունի կենսաբանական մեծ արժեք, հարուստ է վիտամիններով և հանքային նյութերովե,-նշել է մասնագետը:
Պանրի որակի համեմատական գնահատականները ցույց տվեցին, որ այն չի զիջում «Ռոկֆորե պանրի արտասահմանյան տեսակներին, իսկ գնյին առումով լիովին մատչելի կլինի սպառողին: Առաջիկայում նախատեսվում է արտադրել օրական 2 տոննա: Ձեռնարկությունում վստահ են, որ Հայաստանի պանրագործների «MolderBlueե ապրանքանիշը կարող է լիովին լինել մրցունակ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.29 | 0.03 |
USD | 387.97 | 0.37 |
EUR | 421.76 | 1.64 |
GBP | 492.84 | 2.53 |
CAD | 284.92 | 0.76 |
JPY | 24.91 | 0.04 |
CNY | 53.64 | 0.01 |
CHF | 426.90 | 0.68 |