Ապահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդԱպահով գնումներ համացանցում. Մի քանի խորհուրդ
 Ուրբաթ, 7 Մայիսի 2021

Արմինֆո.Յուրաքանչյուր օր աշխարհում զեղծարարությունների զոհ է դառնում ինտերնետ-գնորդների երկու տոկոսը: Ցուցանիշը փոքր է միայն առաջին հայացքից: 2020 թ տվյալով, աշխարհում ինտերնետ գնումներ իրականացրածների թիվը հասել է մոտ 1,92 մլրդ-ի (օրական՝ մոտ 5,27 մլն մարդ):

>>>
Visa Direct փոխանցումներ՝ ավելի շահավետ պայմաններովVisa Direct փոխանցումներ՝ ավելի շահավետ պայմաններով
 Ուրբաթ, 7 Մայիսի 2021

Արմինֆո.Արդշինբանկի Ձեր Visa քարտից ցանկացած այլ Visa քարտի դեպի արտասահման փոխանցում կատարելիս կամ Ձեր Visa քարտին փոխանցում ստանալիս կարող եք ստանալ 1000 ՀՀ դրամի չափով քեշբեք։ Արշավին կարող են մասնակցել Visa քարտի քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում:  Արշավն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 26-ից մինչև 2021 թվականի հունիսի 26-ը ներառյալ: 

>>>
Հարցազրույց Հուիբ-Յան դը Ռույթերի հետՀարցազրույց Հուիբ-Յան դը Ռույթերի հետ
 Ուրբաթ, 7 Մայիսի 2021

Արմինֆո.«Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ` մեր կողմից դրված զարգացման նպատակներն իրագործելու համար»,- Հուիբ-Յան դը Ռույթեր: 

>>>
Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է իջեցվել. Հիմնադրամի ղեկավար   Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է իջեցվել. Հիմնադրամի ղեկավար  
 Ուրբաթ, 7 Մայիսի 2021

Արմինֆո. Էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի էժանացման։ Այդս մասին հայտարարել է "Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի" տնօրեն Կարեն Ասատրյանը ՝ ներկայացնելով հիմնադրամի 2021 թվականի ծրագրերն ու անցած տարիների գործունեության արդյունքները։

>>>
ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրի վերաբերյալ հարկային ուղեցույցներ
 Ուրբաթ, 7 Մայիսի 2021

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ: Երկու ոլորտներում կատարվող գործարքները և հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով:

>>>
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներինՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին
 Հինգշաբթի, 6 Մայիսի 2021

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

>>>
Հարցազրույց Բանկերի միության նախաձեռնությամբ UBA talks-շրջանակումՀարցազրույց Բանկերի միության նախաձեռնությամբ UBA talks-շրջանակում
 Հինգշաբթի, 6 Մայիսի 2021

Արմինֆո.Հայաստանի բանկերի միության UBA Talks նախագծի շրջանակում պատրաստել ենք հարցազրույց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ։

>>>
Լավրով. Համաճարակաբանական իրավիճակից դուրս գալուն զուգընթաց Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն արագ տեմպերով կավելանա   Լավրով. Համաճարակաբանական իրավիճակից դուրս գալուն զուգընթաց Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն արագ տեմպերով կավելանա  
 Հինգշաբթի, 6 Մայիսի 2021

Արմինֆո. Հայ-ռուսական գործընկերությունն այնքան լայն է, որ կտրուկ, լրացուցիչ ընդլայնել այն, պարզապես, ֆիզիկապես չի ստացվի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մայիսի 6-ին Հայաստանի պաշտոնակից Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով համագործակցության կտրուկ ընդլայնման հնարավորության մասին հարցին։

>>>
Փաշինյանը դարակազմիկ է որակել եկամտահարկի հարթ սանդղակի սահմանումն ու անշարժ գույքի հարկի բարձրացումը   Փաշինյանը դարակազմիկ է որակել եկամտահարկի հարթ սանդղակի սահմանումն ու անշարժ գույքի հարկի բարձրացումը  
 Հինգշաբթի, 6 Մայիսի 2021

Արմինֆո.Եկամտահարկի հարթ սանդղակի սահմանումը և անշարժ գույքի հարկի բարձրացումը դարակազմիկ իրադարձություն են դարձել Հայաստանի համար։ Մայիսի 6-ին կառավարության նիստում այդպիսի կարծիք է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

>>>
Ռեկորդներ՝ ամենուրեք. Փաշինյանը պատմել է Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացի մասինՌեկորդներ՝ ամենուրեք. Փաշինյանը պատմել է Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացի մասին
 Հինգշաբթի, 6 Մայիսի 2021

Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում, մինչ օրակարգի քննարկումը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2021 թվականի ապրիլ ամսվա հարկային եկամուտների ցուցանիշներին, ինչպես նաև հարկային բարեփոխումների ընթացիկ արդյունքներին:

>>>
Հայաստանի տնտեսությունը փորձում է աճի հասնել   Հայաստանի տնտեսությունը փորձում է աճի հասնել  
 Չորեքշաբթի, 5 Մայիսի 2021

Արմինֆո. Հայաստանում 2021թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2%-ով (2020թ. առաջին եռամսյակում 4% աճի դիմաց): Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալների ՝ աճի մեջ են հայտնվել միայն շինարարական հատվածը եւ էներգահամալիրը, մինչդեռ արդյունաբերական հատվածը, ագրոհատվածը, առևտուրը, ծառայությունների ոլորտը դեռ անկում են ապրում:

>>>
ՀՀ ԿԲ. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը 2021թ. առաջին եռամսյակում հասել է 7,1 տոկոսի   ՀՀ ԿԲ. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը 2021թ. առաջին եռամսյակում հասել է 7,1 տոկոսի  
 Երեթշաբթի, 4 Մայիսի 2021

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը 2021 թվականի առաջին եռամսյակում հասել է 7,1 տոկոսի: Այդ մասին մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, նշելով, որ նախորդ եռամսյակի համեմատ գրանցվել է չաշխատող վարկերի աճ։

>>>
Կարգավորիչը վստահ է, որ գնաճի նպատակային ցուցանիշին կհաջողվի վերադառնալ հաջորդ տարի   Կարգավորիչը վստահ է, որ գնաճի նպատակային ցուցանիշին կհաջողվի վերադառնալ հաջորդ տարի  
 Երեթշաբթի, 4 Մայիսի 2021

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը վստահ է, որ հաջորդ տարի գնաճը կվերադառնա իր նպատակային ցուցանիշին: Մայիսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

>>>
ՀՀ ԿԲ-ն անհրաժեշտ է համարում դրամավարկային պայմանների խթանիչ ազդեցության աստիճանաբար չեզոքացումը   ՀՀ ԿԲ-ն անհրաժեշտ է համարում դրամավարկային պայմանների խթանիչ ազդեցության աստիճանաբար չեզոքացումը  
 Երեթշաբթի, 4 Մայիսի 2021

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը, հաշվի առնելով ստեղծված մակրոտնտեսական իրավիճակը և արտաքին ու ներքին տնտեսություններից ակնկալվող գնաճային ազդեցությունը, անհրաժեշտ է համարում աստիճանաբար չեզոքացնել դրամավարկային պայմանների խթանիչ ազդեցությունը: Մայիսի 4 - ին ՀՀ ԿԲ-ն որոշում կայացրեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով ՝ 5.5% - ից հասցնելով 6% - ի: Որոշման մանրամասն հիմնավորումը մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

>>>
Իրանցի պաշտոնյա. Հայաստանը պատուհան է դեպի միջազգային շուկաներ   Իրանցի պաշտոնյա. Հայաստանը պատուհան է դեպի միջազգային շուկաներ  
 Երեթշաբթի, 4 Մայիսի 2021

Արմինֆո. Հայաստանը պատուհան է դեպի միջազգային շուկաներ։ Այդ մասին հայտարարել է Իրան-Հայաստան առեւտրի  պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը ՝ խոսելով Եվրոպայի եւ Եվրասիայի հետ առեւտուրն ավելացնելու երկրի ունակության մասին։

>>>
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 5,5%-ից մինչեւ 6%   Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 5,5%-ից մինչեւ 6%  
 Երեթշաբթի, 4 Մայիսի 2021

Արմինֆո. 2021թ. մայիսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ 5,5%-ից մինչեւ 6.0%: Համապատասխանաբար, 0.5 տոկոսային կետով բարձրացվել է նաեւ  Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի կողմից  տրամադրվող  լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7%-ից մինչեվ 7.5%, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետության կենտրոնական  բանկի կողմից բանկերից  ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝  4%-ից մինչեւ 4.5%:

>>>
ԱՐՄԵՆԱԼ-ը նախապատրաստվում է ASI ստանդարտներով սերտիֆիկացման   ԱՐՄԵՆԱԼ-ը նախապատրաստվում է ASI ստանդարտներով սերտիֆիկացման  
 Երեթշաբթի, 4 Մայիսի 2021

Արմինֆո.: ԱՐՄԵՆԱԼ-ում սկսվել է ալյումինի արտադրության պատասխանատու կառավարման նախաձեռնությամբ Aluminium Stewardship Initiative (ASI) միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության սերտիֆիկացման նախապատրաստումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ինհաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից:

>>>
ԱՄՀ-ն ներկայացրել է Հայաստանի հիմնական ցուցանիշների կանխատեսումը 2021-2022 թթ. համարԱՄՀ-ն ներկայացրել է Հայաստանի հիմնական ցուցանիշների կանխատեսումը 2021-2022 թթ. համար
 Երկուշաբթի, 3 Մայիսի 2021

Արմինֆո. Հայաստանի համախառն արտաքին պարտքը, որն արդեն 2020 թվականին ՀՆԱ-ի ծավալը գերազանցել Է մինչեւ 103,5 տոկոս, կշարունակի գերազանցել ՀՆԱ ինչպես 2021 թվականին (107 տոկոս), այնպես էլ 2021 թվականին (105,1 տոկոս):

>>>
Հողը շարունակում է մնալ Հայաստանի ամենագրավիչ ակտիվը   Հողը շարունակում է մնալ Հայաստանի ամենագրավիչ ակտիվը  
 Երկուշաբթի, 3 Մայիսի 2021

Արմինֆո.Հայաստանի մարզերում 2021 թվականի առաջին եռամսյակում կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի  7 731 գործարք, ինչը 5% ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից, եռամսյակում 5,3% աճի դեպքում:

>>>
Արդշինբանկը ռուսական Սբերբանկի հետ համատեղ գործարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ հեռախոսահամարովԱրդշինբանկը ռուսական Սբերբանկի հետ համատեղ գործարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ հեռախոսահամարով
 Երկուշաբթի, 3 Մայիսի 2021

Արմինֆո.Այսուհետ Ռուսաստանի Սբերբանկի մոբայլ հավելվածի բոլոր հաճախորդերը կկարողանան հաշված վարկյանների ընթացքում գումար փոխանցել Արդշինբանկի հաճախորդների հաշվին:  Ակնթարթային դրամական փոխանցումներն իրականացվում են СберБанк онлайн հավելվածի միջոցով, փոխանցումն ուղարկելու համար բավարար է իմանալ միայն փոխանցումն ստացողի հեռախոսահամարը:

>>>
Հայաստանն ու ԵՄ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը մաքսային ոլորտումՀայաստանն ու ԵՄ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը մաքսային ոլորտում
 Երկուշաբթի, 3 Մայիսի 2021

Արմինֆո.Առցանց ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի առաջին նիստը։

>>>
Ամփոփվել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքներըԱմփոփվել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները
 Երկուշաբթի, 3 Մայիսի 2021

Արմինֆո.Կոնվերս Բանկում ամփոփել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները: Բանկն իր կին հաճախորդներին էր առաջարկել մարտի 15-ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գնումներ  Woman’s Card վճարային քարտերով եւ ստանալ ոչ միայն գումարի հետվերադարձ, այլեւ որոշ բանկային պրոդուկտներից արտոնյալ պայմաններով օգտվելու, Visa Pay Sticker կամ Visa mini FOB/իր աքսեսուարով/ ստանալու հնարավորություն:

>>>
Երեւանում բնակարանների գները մեկ տարում նվազել են միջին հաշվով 6 տոկոսով ՝ գործարքների թվի 16,5 տոկոսով նվազման պայմաններւոմԵրեւանում բնակարանների գները մեկ տարում նվազել են միջին հաշվով 6 տոկոսով ՝ գործարքների թվի 16,5 տոկոսով նվազման պայմաններւոմ
 Երկուշաբթի, 3 Մայիսի 2021

Արմինֆո. 2021թ. առաջին եռամսյակում Երևանում կատարվել է բնակարանների առքուվաճառքի 2020 գործարք, ինչը կազմում է Հայաստանում կատարված բնակարանների առքուվաճառքի գործարքների ընդհանուր թվի 64,5% - ը։ Ինչպես վկայում են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում բնակարանների առքուվաճառքի գործարքները կրճատվել են 16,5 տոկոսով, իսկ եռամսյակում ՝ 6,5 տոկոսով:

>>>
ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը հաստատել է մինչև 2025 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները   ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը հաստատել է մինչև 2025 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները  
 Ուրբաթ, 30 Ապրիլի 2021

Արմինֆո.Կազանի նիստում ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը հաստատել է մինչև 2025 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: ԵՏՀ հաղորդագրության համաձայն, դա միջնաժամկետ ռազմավարական փաստաթուղթ է, որը սահմանում է նման համագործակցության նպատակները, խնդիրները, ուղղությունները և գործիքները, ինչպես նաև տնտեսական գործունեության գերակա տեսակները ՝ արդյունաբերության արդյունահանող և մշակող ոլորտներում Եվրասիական տնտեսական միության երկրների փոխգործակցության պրիզմայով և այսպես կոչված զգայուն ապրանքների ցանկը, որոնք առաջնահերթ են համագործակցության համար:

>>>
Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաքՆիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք
 Ուրբաթ, 30 Ապրիլի 2021

Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք: Այն ռուսաստանյան առաջին քաղաքն է՝ նախատեսված ՏՏ բնագավառի մասնագետների համար։

>>>
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակովՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով
 Ուրբաթ, 30 Ապրիլի 2021

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ն ակտիվորեն համագործակցում են հաշվարկադրամարկղային սպասարկման շրջանակներում սկսած նախորդ տարվանից: Իսկ վերջերս Բանկը նաև ֆինանսավորեց «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության գործունեության հետագա ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով:

>>>
Կոնվերս Բանկ. Եվս մեկ Cashback եւս մեկ տոնի կապակցությամբԿոնվերս Բանկ. Եվս մեկ Cashback եւս մեկ տոնի կապակցությամբ
 Ուրբաթ, 30 Ապրիլի 2021

Արմինֆո.Մայիսմեկյան տոնի կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս հաճախորդների խրախուսման հերթական  ակցիայով:

>>>
Քարֆուրը նախատեսում է մեկ տարվա ընթացքում Հայաստանում եւս 10 սուպերմարկետ բացելՔարֆուրը նախատեսում է մեկ տարվա ընթացքում Հայաստանում եւս 10 սուպերմարկետ բացել
 Ուրբաթ, 30 Ապրիլի 2021

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ապրիլի 29-ին հանդիպել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ՝ քննարկելու նոր ներդումային ծրագիրը, որի մասին ապրիլի 21-ին Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած «Տնտեսական հեռանկարներ 2021» խորագրով (European Business Association) առցանց հանդիպում-քննարկման ժամանակ հայտնել էր Վաչե Արսենը։

>>>
Հայաստանը երրորդ տեղում է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ առևտրի աճի տեմպերովՀայաստանը երրորդ տեղում է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ առևտրի աճի տեմպերով
 Ուրբաթ, 30 Ապրիլի 2021

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը ապրիլի 30-ին Կազանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նշել է միության երկրների տնտեսություններում դրական միտումները: Նրա խոսքով, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավելացել է մշակող արդյունաբերության արտադրանքի թողարկումը, Բելառուսում ՝ 9 տոկոսով, Ղազախստանում ՝ 7,5 տոկոսով, ՌԴ - ում ՝ 1 տոկոսով:

>>>
ԵԱՏՄ-ում կաշխատեն համատեղ տիեզերական համակարգ ստեղծելու ուղղությամբ   ԵԱՏՄ-ում կաշխատեն համատեղ տիեզերական համակարգ ստեղծելու ուղղությամբ  
 Ուրբաթ, 30 Ապրիլի 2021

Արմինֆո.: 5 տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքներ կտարվեն համատեղ տիեզերական համակարգի ստեղծման ուղղությամբ: Այդ մասին ապրիլի 30-ին Կազանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

>>>
Փաշինյան. ԵԱՏՄ գործունեությունն այսօր առաջ է ընթանում նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին Փաշինյան. ԵԱՏՄ գործունեությունն այսօր առաջ է ընթանում նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին 
 Ուրբաթ, 30 Ապրիլի 2021

Արմինֆո.Շարունակվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, որտեղ ընթանում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները։ Ապրիլի 30-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նշենք, որ նեղ կազմով հանդիպումը կայացել էր ապրիլի 29-ին։

>>>
Գյումրիում ստեղծվել է տեխնիկական մեծ հագեցվածությամբ  ֆրանսերենի դասարանԳյումրիում ստեղծվել է տեխնիկական մեծ հագեցվածությամբ  ֆրանսերենի դասարան
 Հինգշաբթի, 29 Ապրիլի 2021

Արմինֆո. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հիմնադրամ»-ի համագործակցության արդյունքում ստեղծված դասասենյակը հագեցված է մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով՝ ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար: Աշակերտները ֆրանսերեն կսովորեն նոր մեթոդներով՝ խաղերով, երգերով ու ֆիլմերով։

>>>
Էկոնոմիկայի նախարարը գյուղատնտեսական արտադրանքի կտրուկ աճ է ակնկալում   Էկոնոմիկայի նախարարը գյուղատնտեսական արտադրանքի կտրուկ աճ է ակնկալում  
 Հինգշաբթի, 29 Ապրիլի 2021

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է գյուղատնտեսական արտադրանքի կտրուկ աճ։ Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 29-ին  կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։ "Անցյալ տարի գյուղատնտեսությունը միակ ոլորտն էր, որը ցույց տվեց աճ։ Այս տարի նույնպես մենք  սպասում ենք մեծ դրական փոփոխություններ: Տարիներ առաջ տնկված ինտենսիվ այգիներն այս տարի իրենց լավ պտուղները կտան", - ընդգծել է նա։

>>>
Կլինի արտադրական կանեփ. կառավարությունը Կլինի արտադրական կանեփ. կառավարությունը "կանաչ լույս" է վառում
 Հինգշաբթի, 29 Ապրիլի 2021

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

>>>
Ուշանում է ժամկետներից. Հայաստանը գնում է ԱԶԲ-ի հետ վարկի երկարաձգման եւ էապես ավելացնում է պետական գանձարանի ֆինանսական բեռըՈւշանում է ժամկետներից. Հայաստանը գնում է ԱԶԲ-ի հետ վարկի երկարաձգման եւ էապես ավելացնում է պետական գանձարանի ֆինանսական բեռը
 Հինգշաբթի, 29 Ապրիլի 2021

Արմինֆո. Հայաստանը երկարաձգում է Ասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագրի ժամկետը, քանիչի հասցնում դրա իրականացումը ժամկետներում, եւ ավելացնում է պետական գանձարանի ֆինանսական բեռը: ՀՀ կառավարությունն ապրիլի 29-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրով "վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին" օրինագծին:

>>>
Հայաստանում հնարավոր կլինի հին ավտոմեքենան փոխարինել նորովՀայաստանում հնարավոր կլինի հին ավտոմեքենան փոխարինել նորով
 Հինգշաբթի, 29 Ապրիլի 2021

Արմինֆո. Կձևավորվի անհրաժեշտ հարկային միջավայր՝ ՀՀ-ում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

>>>
Փորձագետ. Հայաստանի մանրածախ առեւտուրը պետք է աշխատի լուծումների ուղղությամբՓորձագետ. Հայաստանի մանրածախ առեւտուրը պետք է աշխատի լուծումների ուղղությամբ
 Հինգշաբթի, 29 Ապրիլի 2021

Արմինֆո.Հայաստանի պարենային մանրածախ առեւտուրը զարգանում է բացառապես "կերակրել" գաղափարախոսության ուղղությամբ, մինչդեռ, աշխարհի շատ երկրների արտադրողները վաղուց սպառողներին առաջարկում են ոչ թե արտադրանք, այլ լուծումներ:

>>>
Եվս մեկ վարկատեսակ  հասանելի է Կոնվերս Բանկի ՓՄՁ առցանց վարկավորման հարթակումԵվս մեկ վարկատեսակ  հասանելի է Կոնվերս Բանկի ՓՄՁ առցանց վարկավորման հարթակում
 Հինգշաբթի, 29 Ապրիլի 2021

Արմինֆո. Կոնվերս բանկը համալրել է  փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման առցանց հարթակում՝ https://sme.conversebank.am/   հասանելի վարկատեսակների ցանկը:

>>>
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմաններըՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանները
 Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2021

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, պարբերաբար բարելավելով իր կողմից առաջարկվող պրոդուկտների պայմաններն, այս անգամ իջեցրել է ֆիզիկական անձանց վարկերի գնման  տարեկան տոկոսադրույքը և միջնորդավճարը:

>>>
IDpay. Փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան և հակառակըIDpay. Փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան և հակառակը
 Չորեքշաբթի, 28 Ապրիլի 2021

Արմինֆո.IDpay հավելվածով արդեն հնարավոր է գումար ստանալ Հայաստանից, իսկ Ռուսաստանից փոխանցումները կատարելագործվել են և աննախադեպ մատչելի են։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում ընդամենը անհրաժեշտ է իմանալ ստացողի հեռախոսահամարը։

>>>