ArmInfo. «ՅուՏէյրե ավիաընկերությունն ավելացրել է Մոսկվայից Երևան ամենօրյա թռիչքների հաճախականությունը, մինչև օրական երկու անգամ: Այս մասին է հայտնում ընկերության կայքը:
Թռիչքները կիարակացվեն Boeing 737-500 ինքնաթիռներով, բիզնես և էկոնոմ դասերով, իսկ ժամանակը ճանապարհին կկազմի 2 ժամ 50 րոպե:
Ըստ ընկերության ղեկավար Ալեքսեյ Բուդնիկի, Հայաստանի տուրիստական ներուժը տարեցտարի աճում է: «Այս սեզոնում մենք նշում ենք այդ ուղղությամբ ուղևորների պահանջարկի ավելացման միտումը: Համոզված եմ, որ Մոսկվայի «Վնուկովոե օդանավակայանում տեղի ունեցող հարմար կապացումների շներհիվ մեր չվերթային ցանցի տարածքների մեծ մասի բնակիչները հիանալի հնարավորություն կստանան այցելել Հայաստան, ինչպես նաև ավելի քան 2500 տարվա պատմություն ունեցող Երևան քաղաքե,-նշել է ընկերության նախագահը: Բացի այդ, հուլիսի 1-ից «ՅուՏէյրե ավիաընկերության ուղիղ ավիաչվերթներից կարող են օգտվել նաև Կրասնոդարի բնակիչներն ու հյուրերը: Այդ ուղղությամբ ավիաընկերությունը շաբաթական կիականացնի 4 թռիչք, իսկ ժամանակը ճանապարհին կկազմի 1 ժամ 30 րոպե:
«ՅուՏէյրե ավիաընկերությունը հանդիսանում է «ՅուՏէյրե խմբի միջուկը, որը միավորում է օդանավեր շահագործող և վերանորոգող և ԶՈՒ ինքնաթիռների տեխնիկական սպասարկող, անձնակազմ պատրաստող, չվերթների սերվիսային սպասարկում իրականացնող և ավիափոխադրումների վաճառք իրականացնող ընկերությունների: Ներկայումս «ՅուՏէյրե ավիաընկերությունն ունի օդանավերի ժամանակակից պարկ, ավելի քան 60 ինքնաթիռ: Ընկերության հիմնական Հաբն է`«Վնուկովոե օդանավակայանը, որտեղով օրական իրականացվում են ավիափոխադրողի ավելի քան 160 ավիաչվերթները: Ընկերության կենտրոնը գտնվում է Սուրգուտ քաղաքում: «ՅուՏէյրե ավիաընկերությունը 2008 Տվականից գտնվում է օպերատորների IOSA ռեեստրում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ 2016 թվականի մայիսի 20-ի նոտայով «ՅուՏէյրե ավիաընկերությունը ուղևորների, բեռների և փոստի կանոնավոր չվերթներ կիրականացնի Սոչի-Երևան-Սոչի և հակառակ ուղղությամբ` շաբաթը 3 անգամ, Դոնի Ռուստով-Երևան և հակառակը` շաբաթը 3 անգամ, Մինվոդի-Երևան և հակառակը` շաբաթը 3 չվերթ, Կրասնոդար-Երևան և հակառակը` շաբաթը 7 չվերթ: