Ուրբաթ, 26 Մայիսի 2017 21:15
Կարինա Մելիքյան

Հայաստանի բանկերն ուժգնորեն փորձում են աշխուժացնել կապիտալի շուկան

Հայաստանի բանկերն ուժգնորեն փորձում են աշխուժացնել կապիտալի շուկան

Արմինֆո. Վերջին երկու տարիներին Հայաստանի կապիտալի շուկայում կտրուկ աճել է կորպորատիվ պարտատոմսեր թողարկողների թիվը`4-ից մինչև 10, որից 6-ը բանկեր են: Էմիտենտների կողմից ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է պարտատոմսերի 30 թողարկում, որից 17-ը`բանկերի կողմից: Հատկանական է, որ տեղաբաշխված պարտատոմսերի մեջ գերակշռում են դոլարային պարտատոմսերը (14 թողարկում): Թողարկող բանկերի թիվը շարունակում է աճել: Իր առաջին դրամային պարտատոմսերի թողարկումից ութ տարի անց այդ մրցակցությանը կրկին վերադարձավ նաև Կոնվերս Բանկը, այս անգամ`մայիսի 16-ի դոլարային տրանշով: Բանկն սպասեց բարենպաստ պահին և որոշեց շուկա նետել ինչպես դոլարային, այնպես էլ դրամային պարտատոմսեր, քաջ գիտակցելով տարբեր ներդրողների աճող հետաքրքրությունը կապիտալի շուկայի նկատմամբ: Կապիտալի շուկայում աշխատանքի հետագա պլանները և արդյունավետ գործունեության ակնկալվող փոփոխություններն է ԱրմԻնֆո գործակալության հետ հրացազրույցում ներկայացնում Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

 

Ինչո՞ւ Կոնվերս Բանկը հենց հիմա գնաց պարտատոմսերի թողարկմանը: Ինչո՞ւմ է կայանում բարենպաստ պահը թողարկման համար

 

Ես կանվանեի մոտիվացիոն երեք հիմնական չափանիշներ: Առաջին հերթին, դա թելադրված է պարտավորությունները դիվրսիֆիկացնելու անհրաժեշտությունով: Երկրորդ, բանկը ծառայությունների իր զինանոցում պետք է ունենա այդպիսի գործիք, քանի որ դա բավականին գրավիչ գործիք է հաճախորդի համար: Երրորդ, ԿԲ կողմից բարենպաստ պայմաններ են ստեղծված բանկերի կողմից իրենց սեփական պատրատոմսերը թողարկելու առումով, պահուստավորումը դոլարով ավանդների համար կազմում է 18%, մինչդեռ պարտատոմսերով այն կազմում է ընդամենը 5%, այսինքն, ռեսուրսն ավելի էժան է նստում:

 

Հաճախորդների կողմից մեր պարտատոմսերի պատշաճ ընկալման համար մինչև առաջին տրանշի թողարկումը մասնաճյուղերում անցկացրեցինք թրեյնինգներ, պարզաբանելով առաջարկվող արժեթղթերի առանձնահատկություններն ու առավելությունները: Հաճախորդի ֆինանսական գործընկերը դառնալու մեր նպատակն արդեն ձեռք է բերված, ինչի մասին են վկայում առաջին դոլարային տրանշի առաջնային տեղաբաշխման արդյունքները, որի գնորդների 86.67%-ը ֆիզիկական անձինք էին, որոնց վրա էլ մենք կողմնորոշվել էինք ռազմավարական առումով: Բայց պակաս կարևոր չէ նաև այն փաստը, որ մնացած 13.33% իրավաբանական անձանց մեջ մեր արժեթղթերի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեցին ինստիտուցիոնալ ներդրողները, որոնց հետ մտադիր ենք հաստատել երկարատև համագործակցություն:

 

Որքանո՞վ էին Բանկի դոլարային պարտատոմսերը հաճախորդի համար ավելի ձեռնտու , ավանդների համեմատ:

 

Դոլարային թողարկման առաջին տրանշի արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվել է 5.75%, իսկ արդյունավետ եկամտաբերությունը` 5.83%, մինչդեռ դոլարային ավանդների տարեկան տոկոսադրույքը կազմում է 4.5%: Այս տեսանկյունից մանրածախ գնորդին արդեն շատ ավելի ձեռնտու է միջոցները ներդնել այդ արժեթղթերում, քան ավանդներում:

 

Կոնվերս Բանկը հայտարարել է 2017 թվականին 1 մլրդ.դրամ ծավալով դրամային և 10 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի թողարկման մասին, ընդ որում, վերջինների փուլային տեղաբաշխումն արդեն մեկնարկել է և անցել հաջողությամբ: Ե՞րբ սպասել ցուցակմանը և ո՞րը կլինի հաջորդ տրանշը`դրամային, թե դոլարային:

 

Դոլարային պարտատոմսերի առաջին տրանշն արդեն ցուցակվել է և մտել Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայի (Abond) հիմնական ցուցակ: Շուտով տեղի կունենա դրամային պարտատոսմերի տեղաբաշխումը, մի քանի շաբաթից շուկա դուրս կբերենք ամբողջ ծավալը (1 մլրդ.դրամ): Դրամային պարտատոմսերի եկամտաբերության հարցում դեռ չենք կողմնորոշվել, բայց գնման հայտերն արդեն ստանում ենք, ընդ որում, ոչ միայն ինստիտուսիոնալ ներդրողներից: Համոզված եմ, որ այդ թողարկումն էլ հաջողությամբ կտեղաբաշխենք, հիմնականում կողմնորոշվում ենք մանրածախ հաճախորդների վրա, ինչպես դոլարային տրանշի պարագայում:

 

Տնտեսության ո՞ր ճյուղերն է պատրաստվում ֆինանսավորել Կոնվերս Բանկը սեփական պարտատամոսրի տեղաբաշխումից ստացված միջոցներով:

 

Ներկայումս Կոնվերս Բանկը ֆինանսավորում է տնտեսության բոլոր ճյուղերը`արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, առևտուրը, հասարակական սնունդը, ծառայությունների, տրանսպորտի և կապի, ՓՄՁ ոլորտները: Ուշադրությունը հատկապես կենտրոնացնում ենք արտահանումային կողմնորոշումով ձեռնարկությունների վրա: Ձեռնարկութոյւններին վարկեր ենք տրամադրում նաև շրջանառու կապիտալի համալրման նպատակով, իրականացնում նախագծային ֆինանսավորում: Մեր վարկային ծառայությունների շարքը բավականին լայն է գործարարների համար:  

 

Իսկ ինչ վերաբերվում է մեր պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներին, ապա դրանք հիմնականում կուղղվեն առևտրի հատվածի ֆինանսավորմանը, որտեղ կա մեծ պահանջարկ: Դրանով մենք կօժանդակենք երկրի ՀՆԱ-ում գերիշխող ոլորտին, որի համար դժվար ժամանակներ են

 

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կապիտալի ներկայիս շուկան, նշեք դրական և բացասական կողմերը: Ինչո՞ւ են թողարկողների մոտ, այնուամենայնիվ, գերակշռում դոլարային պարտատոմսերը:

 

Դոլարիզացիան բնորոշ է զարգացող բոլոր տնտեսություններին, Հայաստանն այստեղ բացառություն չէ: Դոլարիզացիայի բարձր մակարդակը կապված է ազգային արժույթի նկատմամբ ցածր վստահության հետ: Իրավիճակը շտկելու համար պետք է կատարել երկարաժամկետ աշխատանքներ: Պրոբլեմի լուծումը ես տեսնում եմ տնտեսության երկարաժամկետ զարգացման, հատվածների տրանսֆորմացման, համաշխարհային թատերաբեմում Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու նպատակով արտադրողականության բարձրացման, տնտեսական աճի տեմպերն արագացնելու նպատակով ներդրումներ ներգրավելու մեջ: Դրա շնորհիվ աստիճանաբար կբարձրանա վստահությունն ազգային արժույթի նկատմամբ, ինչը կանդրադառնա ավանդային պորտֆելի կառուցվածքի վրա, որտեղ կսկսի գերակշռել դրամային բաղադրիչը: Ուզում եմ ընդգծել, որ դա ոչ թե Ռեգուլյատորի, այլ Կառավարության աշխատանքն է:

 

Միևնույն ժամանակ, չի զարգանում կապիտալի շուկան: Միակ դրական կողմն այն է, եթե կարելի է դա դրական կողմ համարել, այլ ոչ թե «հանգամանքների ձեռնտու ընթացք», որ ֆինանսական և բորսայական արտաքին ճգնաժամերն այնքան էլ չանդրադարձան Հայաստանի վրա: Հայաստանի կապիտալի շուկան զարգացած շուկայի կարգավիճակի հասցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ընկերություններն իրենց հաշվապահական հաշվետվությունները պարտադիր կատարեն միասնական ստանդարտներով, պարտադրել անցնել աուդիտ, ապահովել առավելագուն թափանցիկություն, ինչը ներդրողներին հնարավորություն կտա ավելի հեշտ կողմնորոշվել, իսկ ընկերություններին` ներգրավել միջոցներ: Այլ խոսքով, հարկավոր է ստեղծել ներդրումային մշակույթ: Իսկ «մինուսները» ես տեսնում եմ ինչպես վերը նշված գործոններում, այնպես էլ բորսայական հարթակի պասիվության մեջ:   

 

Այսինքն, ուզո՞ւմ եք ասել, որ այս պահին կշարունակվի դոլարային թողարկումների գերակշռությունը:

 

Ավելի շուտ, այո: Չնայած տնտեսության որոշակի դժվարություններին, ՀՀ Կենտրոնական բանկը հաջողությամբ է դիմակայում մարտաահրավերներին, վարում է գրագետ մոնետար քաղաքականություն: Դրա շնորհիվ բանկային հատվածը կարողացավ դիմադրել երկու ցնցումներին, դրամի կտրուկ արժեզրկումներին`2009 և 2014 թվականներին:

 

Եթե պարտադիր լինի պարտատոմսերի վարկանիշավորումը, արդյո՞ք Կոնվերս Բանկը պատրաստ է այդ ծախսերին: Թե՞ թողարկողներին լրացուցիչ ծախսերով բեռնելը, ինչը շուկայի զարգացման այս փուլում բարդացնում է կապիտալի ներգրավումը,  ժամանակավրեպ է և կարող է արգելակել տնտեսական աճը:

 

Այո, Կոնվերս Բանկը պատրաստ է նման ծախսերին: Ավելին, մենք արդեն բանակցում ենք միջազգային վարկանիշային գործակալությունների մեծ եռյակի հետ: Վարկանիշի առկայությունը մեր վրա կդնի ավելի բարձր պատասխանատվություն, բայց ներդրողի համար կլինենք ավելի թափանցիկ, ինչը դրական ազդանշան կհանդիսանա մեզ հետ աշխատելու առումով: Կապիտալի ներգրավման նկատմամբ լուրջ տրամադրված թողարկողների համար, հատկապես միջազգային շուկայից, վարկանիշավորմանն ուղղված ծախսերը համարում են անհրաժեշտ:

 

Պարտատոսմերը, բնականաբար, կստանա նույն վարկանիշը, ինչ որ բանկը: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Կոնվերս Բանկը նախատեսում է միջազգային շուկա դուրս բերել իր պարտատոմսերը:

 

Այո, միջնաժամկետ հեռանակում մենք ունենք այդպիսի պլաններ, և խոսք է գնում նաև ավելի երկարաժամկետ պարտատոմսային թողարկումների մասին: Բայց այդ մասին դեռ վաղ է հստակ թվերով խոսելը: Ներկայումս ուշադրությունը կենտրոնացրել ենք ներքին շուկայում մեր պարտատոմսերը տեղաբաշխելու վրա, դրանով նպաստելով Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը:

 

Արդյո՞ք բանկի դրամային պարտատոմսերը ներդրողի համար ավելի ձեռտու կլինեն, քան պետական պարտատոմսերը, որոնք արդեն տեղաբաշխվել են բորսայում: Եվ ինչո՞ւ:

 

Կարծում եմ, այո, քանի որ մեր կարճաժամկետ շրջանառությամբ պարտատոմսերն առաջարկում ենք ավելի բարձր եկամտաբերությամբ, քան պետպարտատոմսերի եկամտաբերությունն է: Բացի այդ, պորտֆելի դիվերսիֆիկացման ցանկություն ունեն ոչ միայն թողարկողները, այլ նաև ներդրողները: Դրա հետ մեկտեղ, կորպորատիվ արժեթղթերի նկատմամբ ներդրողների կողմից նկատվում է բարձր ախորժակ, հատկապես բանկային պարտատոմսերի նկատմամբ: Իսկ դա տեղի է ունենում  այն բանի շնորհիվ, որ Հայաստանի բանկային համակարգը, ռեգուլյատորի գրագետ դրամա-վարկային քաղաքականության և կոշտ վերահսկողության շնորհիվ, կատարելագործվել է, իրացվելիության պրոբլեմ չունի, և ռիսկային որևէ միտում չի դիտվում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63