Հինգշաբթի, 15 Հունիսի 2017 15:09
Ալեքսանդր Ավանեսով

«Քարքար» գեոթերմալ էլեկտրակայանի շինարարության նախագծի իրականացման նպատակով կհայտարարվի մրցույթ

«Քարքար» գեոթերմալ էլեկտրակայանի շինարարության նախագծի իրականացման նպատակով կհայտարարվի մրցույթ

Արմինֆո. «Քարքար» գեոթերմալ էլեկտրակայանի շինարարության նախագծի իրականացման նպատակով կհայտարարվի պոտենցիալ ներդրողի ընտրության նախաորակավորման մրցույթ: Այս մասին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը:

 

Ըստ նրա, մրցույթի պայմաններին ամբողջությամբ կհամապատասխանի այն պայմաններին, որոնց համաձայն անց է կացվում «Մասրիկ» արևային էլեկտրակայանի շինարարության ներդրողի ընտրության մրցույթը: Սկզբում կհայտարարվի նախնական որակավորման մրցույթ, որից հետո մի քանի անդամներ կշարունակեն մասնակցել մրցույթի եզրափակիչ փուլում: Հայկ Բադալյանն ընդգծել է, Համաշխարհային բանկի աջակցությամբ Քարքար բնակավայրում փորվել է 2 հոր, որոնք ցույց են տվել տաք ջրի բավարար ծավալներ, արդյունաբերական շահագործման համար: Մեկը հորը ցույց է տվել 122.4 աստիճան: Երկրորդը փորվել է մինչև 1700 մետր խորությամբ: Կառավարության կողմից հաստատվելուց հետո ներդրումային ծրագիրը մեկ տարվա ընթացքում կսկսի պոտենցիալ ներդրողներին ընտրությունը: Նախատեսվում է, որ գեոթերմալ էլեկտրակայանի հզորությունը կկազմի 30 ՄՎտ: Այն կաշխատի հիմնական ռեժիմով: Կայանը կկարողանա տարեկան արտադրել 220-250 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, որը պետք է հավասար լինի սպառման ընդհանուր ծավալի 2,4%-ին:

 

Ավելի վաղ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը տեղեկացրել էր «Քարքար» գեոթերմալ էլեկտրակայանի ներդրումները կկազմեն մոտ 100 մլն.դոլար: Ըստ նրա, երկրաջերմային ռեսուրսներ բավարար են կառուցման համար: Քարքարից բացի Հայաստանում կան նաև այլ հեռանկարային բնակավայրեր, օրինակ, Գրիձորը, Ջերմաղբյուրը և այլն:

 

Նշենք, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տվյալներով, գեոթերմալ հարթակի ևս մեկ աղբյուր կարող է դառնալ Ջերմաղբյուրը: Իրականացված երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրությունները վկայում են, որ մոտ Ջերմաղբյուրի շրջանում, 2500-3000 մետր խորության վրա կան տաք ջրային ռեսուրսներ (մինչև 250oC, և 20-25 ATM ճնշմամբ): Այս տվյալների հաստատման դեպքում վերը նշված վայրում, կարող է կառուցվել ևս մեկ գեոթերմալ էլեկտրակայան, 25 ՄՎտ

հզորությամբ: