Արմինֆո. Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ:
Կարեն Կարապետյանը նշել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով: Երկու երկների վարչապետները համակարծիք են եղել, որ այժմ անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել այդ ցուցանիշները բարելավելու և տնտեսական կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներում էլ կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ և փոխշահավետ պայմաններով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:
Կարեն Կարապետյանը նաև գործընկերոջը տեղեկացրել է Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ այդ, ինչպես նաև այլ արտոնյալ առևտրային ռեժիմների առկայությունը լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանի միջոցով այլ խոշոր շուկաներ մուտք գործելու համար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8 մլն 986 հազար դոլար՝ 2016 թ. համեմտ ավելանալով 59%-ով: Ըստ որում, հայկական արտադրանքի Ղազախստան արտահանման ծավալները նվազել են 1,2%-ով՝ կազմելով 4 մլն 915 հազար դոլար, իսկ Ղազախստանից ներմուծումն ավելացել է 6 անգամ՝ մինչև 4 մլն 070 հազար դոլար:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 391.44 | -1.16 |
EUR | 416.84 | -1.20 |
GBP | 482.49 | -5.63 |
CAD | 285.29 | 0.20 |
JPY | 25.29 | -0.11 |
CNY | 54.04 | -0.18 |
CHF | 429.40 | -2.65 |