Արմինֆո. ProWine China-2017 Գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին մասնակցելուց հետո հայ գինեգործներին հաջողվեց ստորագրել դեպի Չինաստան գինու արտահանման 4 համաձայնագիր: Այս մասին ԱրմԻնֆո-ին տեղեկացրել է Հայաստանի խաղողագործների և գինեգործների հիմնադրամի (VWFA) տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Նա ընդգծել է, որ ձեռնարկություններն արտահանմանը դեռ ձեռմանուխ չեն եղել, քանի որ Չինաստանը խիստ պահանջներ է դնում արտահանման մատակարարումների ձևակերպումների գծով: Այս պահին ընկերությունները, ըստ նրա, գտնվում են բանակցությունների վերջնական փուլում:
Բացի այդ, VWFA ղեկավարը հավելել է, փոտրվարի 5-9-ը հայ գինեգործները կմասնակցեն սննդամթերքի, խմիչքների և արտադրական հումքի «ՊՐՈԴԵՔՍՊՈ-2018» 25-րդ միջազգային ցուցահանդեսին: «Արտահանման առումով մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է մնում, հետևաբար, մենք դեռ պետք է շատ աշխատենք, որպեսզի բարելավենք հայկական գինիների ճանաչումը ռուսական շուկայում», - ասել է նա:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականին Հայաստանում արտադրել է 8,8 մլն լիտր գինի, իսկ գինու արտահանումն ավելացել է 30%: Ըստ Մաքսային ծառայության վերջին տվյալների, 2017-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 1,2 մլն լիտր գինի, տարեկան աճը`61%, որի մաքսային արժեքն ավելացել է 84,3%, մինչև $ 4,7 մլն.: Հաշվետու ժամանակաշրջանում հայկական գինիների արտահանումը դեպի Չինաստան կազմել է ընդամենը 9.7 հազար լիտր, տարեկան աճը`11 անգամ, իսկ մաքսային արժեքը կազմել է 62.3 հազար դոլար: Հայկական գինիների արտահանման 80%-ը (1 միլիոն լիտր) բաժին է ընկնում ռուսական շուկային: Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում դեպի Ռուսաստան հայկական գինիների արտահանումն ավելացել է 68.1%:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |