Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:34
Արմինֆո.Հայաստանում, երկու տարվա պասիվությունից հետո, վերջապես 2026 թվականից աշխուժացել է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը։ Ըստ Ագրոապահովագրողների ազգային գործակալության (AINA) տվյալների, 2026թ.առաջին եռամսյակում կնքվել է 3626 պայմանագիր, ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 705.5 մլն դրամ (1.9 մլն դոլար), որի 55% - ը (387.7 մլն դրամ) ապահովագրական ընկերությունների մասնաբաժինն է, իսկ 45% - ը (317.9 մլն դրամ)՝ սուբսիդավորվող գումարը ։ Ապահովագրված հողատարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 3775 հա: >>>
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:03
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները, բարելավելով ապահովագրավճարների դինամիկան, կարողացել են պահպանել շահույթի աճի բարձր տեմպերը։ Այսպես, 2026թ. առաջին եռամսյակում ապահովագրավճարների տարեկան դինամիկայի 7% անկումից 3% աճի հասնելը թույլ է տվել ապահովել զուտ շահույթի 77,4% աճ (մեկ տարի առաջվա 82,3% աճի դիմաց)։ Բայց շահույթի աճի որոշ չափով դանդաղումը բացատրվում է ապահովագրական փոխհատուցումների դինամիկայի ավելի ցայտուն բարելավմամբ՝ 0,2% անկումից մինչև 19,4% աճ: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի 31.03.2026 թ. տվյալները, որոնք հիմնված են հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից լրացուցիչ պահանջված ցուցանիշների վրա: >>>
|
Շաբաթ, 2 Մայիսի 2026 15:08
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2026թ.առաջին եռամսյակում ավելացրել է զուտ շահույթը տարեկան 77,4%-ով (մեկ տարի առաջվա 82,3% աճի դիմաց) ՝ ապահովելով այն 1,4 մլրդ դրամի (3,8 մլն դոլար) մակարդակում։ Սա մեկ տարի առաջ բարձրացված սակագների շարունակական ազդեցության արդյունքն է, ինչի ֆոնին ապահովագրավճարների և փոխհատուցումների տարեկան դինամիկան հասել է աճի։ Այդ մասին են վկայում Արմաինֆո ԼԳ Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի 31.03.2026թ. տվյալները, որոնք հիմնված են հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից լրացուցիչ պահանջված տվյալների վրա։ >>>
|
Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026 15:26
Արմինֆո. Այս պահին Առողջապահության նախարարությունում չի քննարկվում 2027 թվականի համար քաղաքացիների ապահովագրական վճարների չափը վերանայելու նախաձեռնություն։ Այդ մասին ապրիլի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ >>>
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026 17:07
Արմինֆո. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 2026թ. առաջին եռամսյակում ընդգրկվել են 4 ապահովագրական ընկերություններ՝ «ԻՆԳՈ»-ն, «ԼԻԳԱ Ինշուրանսը», «Նաիրի Ինշուրանսը» և «Սիլ Ինշուրանսը»: Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ >>>
|
Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026 17:23
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ-ի գծով վնասաբերության գործակիցը, ողջ 2025 թվականի ընթացքում 81,8%-ից մինչև 76,3% նվազելուց հետո, 2026 թվականից սկսել է աճել՝ առաջին եռամսյակի արդյունքներով հասնելով 79,6%-ի (2025թ. առաջին եռամսյակի 79%-ի դիմաց): Այս մասին են վկայում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները: >>>
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 15:42
Արմինֆո. ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 10-ին կազմակերպել էր «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը» թեմայով աշխատանքային քննարկում: >>>
|
Երեքշաբթի, 7 Ապրիլի 2026 14:57
Արմինֆո. 2027 թվականի հունվարի 1-ին էլեկտրոնային եղանակով աշխատող տաքսու վարորդները կդառնան պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի շահառուներ: «Համընդհանուր առողջապահական ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու որոշումը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 7-ին կայանալիք արտահերթ նիստում։ >>>
|
Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026 13:02
Արմինֆո. Էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ իրականացնող վարորդները 2027 թ. հունվարի 1–ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն են արժանացել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ >>>
|
Ուրբաթ, 20 Մարտի 2026 11:11
Արմինֆո. Մոպեդները, տրիցիկլներն ու կվադրոցիկլները նույնպես Հայաստանում ենթակա կլինեն պարտադիր ապահովագրության։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը մարտի 20-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում օրենքում (ԱՊՊԱ) կատարված փոփոխություններին: >>>
|
Հինգշաբթի, 19 Մարտի 2026 20:20
Արմինֆո.1995 թվականին հիմնադրված Հայաստանի առաջին ապահովագրական և վերաապահովագրական բրոքերը՝ Փրայմ Ինշուըրնս Բրոքերս ՍՊԸ-ն, պաշտոնապես ստացել է հեղինակավոր Lloyd’s broker-ի հավատարմագրում և գրանցվել որպես լիազորված Lloyd’s broker՝ ձեռք բերելով ուղղակի մուտք դեպի 300 տարուց ավելի գործող համաշխարհային առաջատար ապահովագրական և վերաապահովագրական շուկա՝ Lloyd’s of London: >>>
|
Հինգշաբթի, 19 Մարտի 2026 16:31
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մտադիր է առողջապահության ոլորտը վերածել ինդուստրիայի․ մարտի 19-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ մեկնաբանելով համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգը: >>>
|
Երկուշաբթի, 16 Մարտի 2026 10:33
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը, ողջ 2025 թվականի ընթացքում 81,8%-ից մինչև 76,3% անկումից հետո, 2026 թվականից սկսել է աճել՝ առաջին երկու ամիսներին հասնելով 80,2% - ի (2025 թվականի հունվար-փետրվարի 77,5% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։ >>>
|
Ուրբաթ, 13 Մարտի 2026 11:34
Արմինֆո.Վերջին երկու տարիներին պետությունը փոխհատուցել է կարկտահարությունից տուժած ֆերմերների վնասները ՝ ավելի քան 2.7 մլրդ դրամի չափով ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ >>>
|
Երեքշաբթի, 3 Մարտի 2026 16:20
Արմինֆո. Միայն հունվար-փետրվար ամիսներին 2,5 մլրդ դրամ է հատկացվել առողջության ապահովագրության շահառուների դեղերի փոխհատուցմանը: >>>
|
Երկուշաբթի, 2 Մարտի 2026 12:34
Արմինֆո.Հայաստանում մոպեդները, տրիցիկլները և կվադրոցիկլները նույնպես ենթարկվելու են պարտադիր ապահովագրության: ՀՀ Ազգային ժողովի անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովը մարտի 2-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին" օրենքում առաջին ընթերցմամբ ներկայացված փոփոխությունների վերաբերյալ: >>>
|
Չորեքշաբթի, 25 Փետրվարի 2026
Արմինֆո. 2026թ. փետրվարի 25 - ին Երևանում ստորագրվել է հուշագիր Համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամի և երեք ապահովագրական ընկերությունների՝ "Նաիրի Ինշուրանս", "Ռեգո Ինշուրանս" և "Արմենիա Ինշուրանս" ընկերությունների միջև: Այսպիսով, համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգին միացել են երկրում գործող բոլոր յոթ ապահովագրական ընկերությունները։ >>>
|
Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարությունում պատրաստ են քննարկել մինչև 2027 թվականը տաքսու վարորդներին ապահովագրության համակարգում ներառելու հարցը: Այդ մասին փետրվարի 19-ին ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ընդ որում, նա նշել է, որ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող անձինք, սահմանված կարգի համաձայն, ապահովագրական համակարգում պետք է ընդգրկվեն միայն 2027 թվականի հունվարի 1-ից։ >>>
|
Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026
Արմինֆո.2025 թվականի փետրվարից ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) սակագների էական բարձրացումը ապահովագրական ընկերություններին թույլ է տվել զգալիորեն բարձրացնել իրենց գործունեության արդյունավետության մակարդակը և հասնել զգալի շահույթի։ >>>
|
Երեքշաբթի, 17 Փետրվարի 2026
Արմինֆո.։ Հայաստանի ապահովագրության հատվածը 2025 թվականի զուտ շահույթն ավելացրել է գրեթե 4 անգամ (մեկ տարի առաջվա 71% անկման դիմաց) ՝ ապահովելով այն 2.9 մլրդ դրամի (7.7 մլն դոլար) մակարդակում։ Դա սակագների բարձրացման արդյունք է, որի ֆոնին ապահովագրավճարների տարեկան աճը արագացել է 3,1% - ից մինչև երկնիշ 17,1% (մինչև 84.7 մլրդ դրամ կամ 222.2 մլն դոլար), իսկ փոխհատուցումների տարեկան աճը դանդաղել է 14,3% - ից մինչև 9,3% (մինչև 48.9 մլրդ դրամ կամ 128.3 մլն) դոլար: >>>
|