Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026 11:30
ԱրմԻնֆո. Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը արագացել է մինչև 8% տարեկան (5,7% նույն ժամանակահատվածում 2025 թվականին): Մասնավորապես, արդյունաբերական ոլորտը, որը կարողացավ դուրս գալ անկումից և հասնել երկնիշ աճի, վերականգնվել է որպես տնտեսական աճի շարժիչներից մեկը: ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալների համաձայն, արտաքին առևտուրը դեռևս անկման մեջ է, բայց արդեն ոչ նշանակալի, ի տարբերություն նախորդ տարվա զգալի անկման: >>>
|
Երկուշաբթի, 6 Հուլիսի 2026 18:33
Արմինֆո. Հայաստանում ռեզիդենտների վարկերի դոլարայնացման մակարդակը մեկ տարվա ընթացքում՝ 2026թ. մայիսին, 30,8%-ից բարձրացել է մինչև 32,1%, սակայն դա միայն աննշան է ազդել պորտֆելում գերակշռող դրամային բաղադրիչի վրա: >>>
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026 14:45
Արմինֆո. Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները հաստատվում են ամեն տարի գերակշռությամբ՝ 2026 թվականի ապրիլին այն հասցնելով արդեն ընդհանուր ծավալի 62 տոկոսի (մեկ տարի առաջվա 56 տոկոսից)՝ 1-ին եռամսյակի արդյունքներով բացարձակ արտահայտությամբ կազմելով 1.2 տրլն դրամ (3.1 մլրդ դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։ >>>
|
Հինգշաբթի, 25 Հունիսի 2026 14:48
Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը արտահայտված բարձրացել է 2026թ. հունվար-մայիսին՝ 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 102,1%-ից մինչև 108,9%: Դա դիտվել է արդյունաբերական ոլորտի տարեկան դինամիկայի բարելավման ֆոնին՝ 14,1% անկումից մինչեւ 12,2% աճ՝ ապահովելով 1,3 տրլն դրամ ծավալ (3.4 մլրդ դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի համանման աճ է գրանցվել 2026թ. մայիսին՝ 2025թ. մայիսի համեմատ՝ 102,2% - ից մինչեւ 109%։ Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերության հատվածի դինամիկան նույնպես շրջվել է դեպի 9,5% աճ (մեկ տարի առաջվա 5,9% անկումից)։ >>>
|
Հինգշաբթի, 25 Հունիսի 2026 13:42
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-մայիսին արագացել է մինչև տարեկան 8% (2025թ. նույն ժամանակահատվածի 5,7%-ի դիմաց)։ Ընդ որում, արդյունաբերության ոլորտը, կարողանալով անկումից դուրս գալ և արձանագրել երկնիշ աճ, վերականգնել է իր դիրքերը՝ որպես տնտեսական աճի գլխավոր շարժիչներից մեկը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, միևնույն ժամանակ արտաքին առևտուրը դեռևս անկման մեջ է, որն արդեն աննշան է՝ ի տարբերություն մեկ տարի առաջ արձանագրված զգալի անկման։ >>>
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026 18:47
Արմինֆո. Հայաստանում 2026թ. առաջին եռամսյակում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 1 073 գործարք, ինչը 32,3%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիների կողմից իրականացված գործարքներին բաժին է ընկնում 6,8% - ը (մեկ տարի առաջվա 6,5%-ի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։ >>>
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026 18:09
Արմինֆո. Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2026թ. 1-ին եռամսյակում աճել է 3,8% - ով (մեկ տարի առաջվա 1,5% - ի դիմաց)՝ կազմելով, միջին հաշվով, 482.1 հազ.դրամ/1 քմ: >>>
|
Կիրակի, 7 Հունիսի 2026 17:48
Արմինֆո. Հայաստանի TOP-5 առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՄԷ-ի և Գերմանիայի մասնաբաժինը 2026 թվականի հունվար-ապրիլին նվազել է մինչև ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության հանրագումարային 52,5%-ը (2025թ. հունվար-ապրիլի 64,7%-ի կամ 4,1 մլրդ դոլարի դիմաց)՝ բացարձակ արտահայտությամբ կազմելով 3,3 մլրդ դոլար: >>>
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026 19:28
Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճը 2026թ. հունվար-ապրիլին արագացել է՝ 4,9%-ից մինչեւ 8,3%՝ կազմելով 3 610.7 մլն կվտ/ժամ։ Ընդ որում, միայն ապրիլին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 20 տոկոսով՝ մինչեւ 750,7 մլն կվտ/ժամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ >>>
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026 17:48
Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2026թ. հունվար-ապրիլին արտադրության ծավալներն ավելացրել է տարեկան 33%-ով (մեկ տարի առաջվա 23% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ >>>
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026 17:30
Արմինֆո. Հայաստանի արդյունաբերության հատվածի արտադրության ծավալները 2026 թվականի հունվար-ապրիլին աճել են 13%-ով (մեկ տարի առաջվա 16,1% անկման դիմաց) ՝ գերազանցելով 1 տրլն դրամը (2.6 միլիարդ դոլար): Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, նման դինամիկան պայմանավորել են անկումից աճի հասած հանքարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության ոլորտները։ >>>
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026 17:20
Արմինֆո. Հայաստանի արտահանման գերակշռող հոդվածը ՝ հանքային հումքը, զգալիորեն աճել է ծավալով, իսկ ներմուծման հիմնական հոդվածը ՝ մեքենաներն ու մեխանիզմները լճացումից հասել են չափավոր աճի։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների տվյալները։ >>>
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026 14:20
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-ապրիլին արագացել է մինչև տարեկան 6,9% (2025թ.նույն ժամանակահատվածի 4,4% - ից) ։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը երկնիշ անկումից հասել է երկնիշ աճի ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի չափազանց թույլ աճով։ >>>
|
Չորեքշաբթի, 3 Հունիսի 2026 16:56
Արմինֆո. Հայաստանում տարեկան գնաճը 2026թ. մայիսին փոքր-ինչ նվազել է, հասնելով 4,2%-ի՝ մեկ տարի առաջվա 4,3%-ից։ Այս աննկատ փոփոխությունը պայմանավորված է սննդամթերքի և ծառայությունների՝ 6,5% և 2,7% (նախորդ տարվա 7,2% և 3,1% - ի դիմաց) պակաս արտահայտված թանկացմամբ, ինչի հետ մեկտեղ սկսել են աճել ոչ պարենային ապրանքների գները՝ 2,1% - ով (մեկ տարի առաջ 0,1% էժանացման դիմաց)։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ >>>
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026 15:22
Արմինֆո. 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,128 մլրդ դրամ: >>>
|
Երեքշաբթի, 26 Մայիսի 2026 10:00
Արմինֆո.Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2026 թվականի հունվար-ապրիլին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 102%-ից բարձրացել է մինչև 108,9%: >>>
|
Երկուշաբթի, 25 Մայիսի 2026 19:35
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-ապրիլին արագացել է մինչև տարեկան 6,9% (2025թ.նույն ժամանակահատվածի 4,4% - ից) ։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը երկնիշ անկումից հասել է երկնիշ աճի։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի չափազանց թույլ աճով։ >>>
|
Հինգշաբթի, 21 Մայիսի 2026 15:46
Արմինֆո.Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ-ի վնասաբերության գործակիցը, ողջ 2025 թվականի ընթացքում 81,8%-ից մինչև 76,3% նվազելուց հետո, 2026 թվականից սկսել է աճել՝ հունվար-ապրիլ ամիսներին հասնելով 78,2%-ի (2025թ. նույն ժամանակահատվածի 76,1%-ի դիմաց)։ Այս մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։ >>>
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026 15:38
Արմինֆո. 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է միգրացիոն դրական սալդո, որը կազմել է 2,5 հազար մարդ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 48%-ով։ >>>
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026 12:49
Արմինֆո.Հայաստանում 2026թ. 1-ին եռամսյակում ծնվել է 7 272 երեխա, ինչը 0.2%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 9,5 պրոմիլ ՝ նախորդ տարվա 9,6 պրոմիլի դիմաց: >>>
|