Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Վերջինիս արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները:
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում կսահմանվեն պատասխանատվության նորմեր:
Արմինֆո. Խրախուսական նորմերը վերացնելու և հարկային իրավախախտումների համար ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաձեռնած նախագիծը առաջարկված տարբերակով չի ընդունվի: Այդ մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
Արմինֆո.Հայաստանում վարչական պատասխանատվություն կսահմանվի հարկային հաշվարկներում ոչ հավաստի, ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու համար։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՊԵԿ-ի նախաձեռնությունը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկել է խորհրդարանը՝ սեպտեմբերի 11-ին:
Արմինֆո. Հարկերի վճարումն ուշացնելու համար տուգանքը բարձրացնելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաձեռնությունը սեպտեմբերի 11-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանության է արժանացել խորհրդարանի կողմից:
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին հավանություն է տվել "Միջազգային արևային դաշինքի հիմնադրամի մասին" շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին " ՀՀ օրենքի նախագծին:
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 10-ին հավանություն է տվել "Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին" համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 10-ին հավանություն է տվել "ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման ներդաշնակեցված համակարգի մասին" համաձայնագիրը վավերացնելու մասին " օրենքի նախագծին:
Արմինֆո.Հայաստանում նպաստի նշանակումը կմերժվի, եթե ընտանիքի աշխատունակ անդամը դիմում չներկայացնի որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար: "Պետական նպաստների մասին" օրենքում համապատասխան փոփոխությունները սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: