Արմինֆո.Այս տարվա առաջին կիսամյակում ՏՏ ոլորտը կրճատվել է մոտ 13%-ով։ Դրա հիմնական պատճառը, ինչպես կարծում է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, մեզ ընձեռնված հնարավորությունները բաց թողնելն է։
Արմինֆո. ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել: Այդ մասին ահազանգում է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը։
Արմինֆո. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը կարծում է, որ քրեական պատասխանատվությունից ազատելու խրախուսական նորմերի վերացման վերաբերյալ ՊԵԿ-ի վերջին օրենսդրական նախաձեռնությունը կարող է "վատ նախադեպ" դառնալ, հանգեցնել բիզնեսի համար անորոշության եւ խոչընդոտների ստեղծման, ինչն, իր հերթին, բացասական ազդեցություն կունենա տնտեսական կայունության եւ համակարգի նկատմամբ գործարարների իրավական վստահության վրա:
Արմինֆո. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը STEM շրջանավարտների թիվն է՝ վերջին 10-ամյակում այն էականորեն նվազել է, կրթության որակի մասին էլ լռում եմ», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը:
Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հաշվին լրացուցիչ կաճի 0,63 տոկոսով: Այդ մասին ասվում է Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի հետազոտությունում:
Արմինֆո. ՊԵԿ-ը նորից ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ: Նման գնահատականով հանդես է եկել "Մանթաշյանց" գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը:
Արմինֆո. Կենսաթոշակառուներին և նպաստառուներին սեպտեմբերին հետվճար կհաշվարկվի՝ օգոստոսին կոմունալ ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումներից դիմաց: Սակայն արդեն հոկտեմբերից այդ գծով փոխհատուցումը կդադարեցվի, հաղորդում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։
Արմինֆո. 2024 թվականի վերջին Հայաստանում մշակվող հողերի մակերեսը կավելանա ավելի քան 14 հազար հեկտարով ։ Այդ մասին օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը։
Արմինֆո. ՊԵԿ-ը նորից ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ: Նման գնահատականով հանդես է եկել "Մանթաշյանց" գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը: