Արմինֆո. Հայ-թուրքական սահմանի բացումն ու թուրքական հնարավոր տնտեսական էքսպանսիան մտահոգություններ են առաջացնում Հայաստանում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայկական շուկայում թուրքական սննդամթերքի գերմրցունակությանը: ACCESS վերլուծական կենտրոնի փորձագետները գնահատել են թուրքական սննդամթերքի մրցունակության մակարդակը Հայաստանում՝ սահմանի բացման դեպքում, ինչպես նաև դիտարկել հնարավոր ռիսկերին դիմակայելու հնարավոր ուղիները:
Արմինֆո.Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալ Հուա Լյուն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության միջև 2024-2029թթ. համագործակցության մասին շրջանակային փաստաթուղթը: Ստորագրումը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսի 68-րդ նստաշրջանի հարթակներում:

Արմինֆո. ՏՏ ոլորտը մեր տնտեսության լուսավոր կետերից է, և շատ ուրախալի է, որ աստիճանաբար outsourcing-ի բիզնես մոդելից անցում է կատարում սեփական product-ների մշակմանը՝ արժանանալով վենչուրային ներդրողների ուշադրությանը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Modex խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը։
Արմինֆո. Կառավարությունը սեպտեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Արմինֆո.Հայաստանը ցանկանում է նոր ատոմակայան կառուցել մինչև ներկայիս ԱԷԿ-ի գործողության ժամկետի ավարտը՝ 2036 թվականը: Նորը, նախնական գնահատմամբ, կունենա 400-600 Մվտ հզորություն։ Այդ մասին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ սեպտեմբերի 19-ին Երեւանում Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ։
Արմինֆո. Կապահովվի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացը:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային:
Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը:
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել է ՀՀ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով բարեփոխումների ընթացքը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը և տնտեսական երկարաժամկետ զարգացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ: