2018 թվականին վերամշակող ընկերությունների վարկերի սուբսիդավորման փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի 18 մլրդ դրամ
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2018, 18:55

Արմինֆո. 2018 թվականին պտղա-բանջարանոցային կուլտուրաների և խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի մոտ 18 մլրդ դրամ, իսկ մեկ վարկառուի վարկի առավելագույն գումարը`1 մլրդ դրամ. Այս մասին է հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

 Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 12:52

Արմինֆո.

2017 թվականի արդյունքներով Արդշինբանկը հիմնական ցուցանիշների գծով հաստատվել է առաջատար եռյակում
 Շաբաթ, 27 Հունվարի 2018, 17:53

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով Արդշինբանկը հիմնական ցուցանիշների գծով հաստատվել է առաջատար եռյակում: ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի՚ տվյալներով, բանկի ակտիվները հասել են 568.3 մլրդ դրամի (1.2 մլրդ դոլար), ընդհանուր պարտավորությունները` 501.7 մլրդ դրամի (1.04 մլրդ դոլար): Տարեկան կտրվածքով բանկն  ապահովել է ակտիվների 3,6% աճ` ինչպես վարկային պորտֆելի, այնպես էլ արժեթղթերում ներդրումների աճի հաշվին: Դրան զուգընթաց բանկը 5,2%-ով ավելացրել է ընդհանուր պարտավորությունները` հաճախորդների ժամկետային ավանդների և ցպահանջ ավանդների աճի հաշվին:

Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2018, 09:30

Արմինֆո. Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում: ԱրմԻնֆո ԼԳ ռեյտինգային ծառայության պատրաստած՝ Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի տվյալներով, վարկավորման աճի տեմպերը 2016- 2017 թթ. 16,5%-ից դանդաղել են մինչև 4,3%, սակայն բանկային համակարգի համախառն զուտ շահույթը 2016 թ. 26,4% մինուսային դինամիկայից հասել է դրական 15,6%-ի: Հատկանշական է, որ արժեթղթերում բանկերի ներդրումների աճը 2017 թվականին ավելի զգալի էր, քան վարկավորման ծավալները,  միաժամանակ զգալիորեն աճել են նոստրո-հաշիվների մնացորդները /այդ թվում՝ ԿԲ-ում/:

Հայաստանի Ֆինանսական հաշտարարը նշել է 2017 թ. լավագույն գործընկերներին
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018, 14:03

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով Հայաստանի Ֆինանսական հաշտարարի լավագույն գործընկերներ են ճանաչվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը և Յունիբանկը: Ինչպես  հունվարի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ֆինասական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը, այդ ֆինանսական կազմակերպություններն աչքի են ընկել համագործակցության որակով և կողմերի հաշտեցման ճանապարհով լուծված գործերի թվով:

Գյուղնախարարություն. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2018, 19:45

Արմինֆո. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ելույթը ԿԲ-ում 2017 թվականի տարեմուտի ընդունելությանը
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2017, 07:57

Արմինֆո. Ողջունում եմ ձեզ՝ ավանդույթ դարձած տարեմուտի այս միջոցառմանը, որի ընթացքում կներկայացնեմ մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովման գործընթացում Կենտրոնական բանկի դերակատարումը:

Փոխնախարար. 2018 թվականին Հայաստանում կսկսվի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի ձեռնարկությունների համար տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալուն ծրագրի իրագործումը
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2017, 13:38

Արմինֆո. 2018 թվականին Հայաստանում կսկսվի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի ձեռնարկությունների համար տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալուն ծրագրի իրագործումը: Դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

ՀՀ ԿԲ և KfW ստորագրել են 15 մլն.եվրոյի վարկային պայմանագիր, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական ծրագրերի ֆինանսավորման նպատակով
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2017, 17:18

Արմինֆո Դեկտեմբերի 18-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև ստորագրվել է «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական նախագծերի ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր 15 մլն եվրո արժողությամբ:

Հիփոթեքային վարկերի արժեթղթավորումն առաջացնում է տոկոսադրույքների հետագա նվազում
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2017, 13:17

Արմինֆո. Հիփոթեքային վարկերի արժեթղթավորումը հետագայում կնվազեցնի հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, մեկնաբանելով վերջերս իրականացրած դեբյուտը Հայաստանի կապիտալի շուկայում` «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ (ԱՀԸ) հիփոթեքային վարկերի արժեթղթավորումը, որի անդարռայթերն ու մարկետմեյքեր էր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ:

Արդշինբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման պայմանագիր Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017, 12:34

Արմինֆո. Արդշինբանկը Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիր (Club Trade Finance Facility): Գործարքի մի մասը երաշխավորվել է Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո ԱԶԲ-ի կողմից տրամադրված ծածկույթով:

ԿՀԻԿ. Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցներին տրվում է ավելի բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորությունc
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2017, 14:23

Արմինֆո. Կուտակային բաղադրիչի մասնակիցը կարող է ապագայում ավելի բարձր կուտակային կենսաթոշակ ստանալ` ներկայացնելով սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու մասին դիմում: Դրանով` այն մասնակիցը, ով ստանում է ամսական 500,000 դրամից բարձր աշխատավարձ, համաձայնում է կատարել ոչ թե ներկայումս գործող առավելագույն չափով սոցիալական վճար` ամսական 25,000 դրամ, այլ ավելի շատ`այնքան, որ իր և պետության հատկացումները միասին կազմեն իր եկամտի 10 տոկոսը: Այս մասին տեղեկացվել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից:

Արդշինբանկը Հայաստանի 2017 թվականի արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկն է
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2017, 19:10

Արմինֆո. Դեկտեմբերի 5-ին Արդշինբանկը Լոնդոնում «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվեց 2017 թվականի արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկը Հայաստանում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան և հաշիվների քանակը նվազել են 1%
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2017, 17:06

Արմինֆո. 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան կազմված է եղել 2 364116 ֆիզիկական և 79823 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 2 443 939 հաճախորդներ հայկական բանկերում ունեցել են 4 481 182 հաշիվներ, այդ թվում, 4 316 139 հաշիվները պատկանել են ֆիզիկական անձանց, իսկ 165 043 հաշիվները`իրավաբանական անձանց:

Արդիականացումից և վերանորոգումից հետո վերաբացվել է Արդշինբանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 18:08

Արմինֆո.Այսօր վերաբացվեց Արդշինբանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը՝ արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,  

ԵԱՏՄ երկրների միասնական վճարային տարածքի ձևավորումը նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի վերջը
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017, 13:17

Արմինֆո. ԵԱՏՄ երկրների միասնական վճարային տարածքի ձևավորումը նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի վերջը: Այս մասին Երևանում, ԱՊՀ երկրների Ազգային վճարային համակարգերի և Ազգային (կենտրոնական) բանկերի ղեկավարների երկրորդ աշխատանքային հանդիպման ընթացքում հայտարարել է Վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ, «Միր» վճարային համակարգի օպերատոր) գլխավոր տնօրեն Վլադիմիր Կեմլևը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որը կայացել է  նոյեմբերի 22-23-ը, ներկա են եղել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԿԲ, ԱԲ և ԱՎՀ ներկայացուցիչներ:

 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017, 20:31

Արմինֆո.

ՀՀ ԿԲ. 2017 թվականի 9 ամիսներին անկանխիկ պլաստիկ գործարքների ծավալն աճել է 25%, իսկ տրանսակցիաների ընդհանուր ծավալը`7,7%
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017, 16:06

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների տարեկան աճը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 25%, տարեկան անկումը`2%: ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում քարտերով անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 189,7 մլրդ դրամ: Միայն 2017-ի երրորդ եռամսյակում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 10.1%:

Առաջիկա 10 տարիների ընթացքում 872 մլն դոլար կներդրվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ցանցային ցանցի արդիականացման համար,
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017, 14:56

Արմինֆո. Առաջիկա 10 տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ արդիականացման էներգահամակարգին կներդրվի 872 մլն. դոլար: Այս նոյեմբերի 22-ին լրագրողների հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

ԿԲ-ում գրանցվել են Amundi-ACBA-Asset-Management կենսաթոշակային հիմնադրամի և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի միջև երկարաձգված պայմանագրերը
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017, 19:02

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 10-ին գրանցել է Amundi-ACBA-Asset Management- ի և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրերում կատարված փոփոխությունները:

Արտ. փոխարժեքները
17.06.2024
RUB4.37-0.03
USD388.780.29
EUR416.420.85
GBP492.55-1.03
CAD282.980.65
JPY24.66-0.08
CNY53.580.04
CHF435.850.96