Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018, 12:50
|
Երեթշաբթի, 27 Փետրվարի 2018, 18:43
Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ` քննարկելու և ամփոփելու 2017թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքները:
|
Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018, 18:47
Արմինֆո. Փետրվարի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Իրաքի Հանրապետության հարկային պետական մարմնի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասինե համաձայնագրի ստորագրման հնարավորությանը:
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2018, 15:32
Արմինֆո. Կառավարությունը դեմ է արտահայտվել բենզինի, դիզվառելիքի և հեղուկ գազի ակցիզային հարկը վերանայելու «Ելք՚ խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը: Ինչպես փետրվարի 15-ին կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, առաջարկվող փոփոխությունը բացասական ներգործություն կունենա, այդ թվում` պետական բյուջեի եկամտային մասի կատարման առումով:
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 13:45
Արմինֆո. 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանը նվազեցնում է տարեկան շրջանառության չհարկվող շեմը`115 մլն դրամից ($ 238 հազ.) մինչև 58,35 մլն դրամ ($ 120 հազ.), դրանով վերադառնալով մինչև 2015 թվականը գործող կանոններին: «Պետական գանձապետարանի ԱԱՀ գծով թերի ստացված տարեկան եկամուտները գնահատվում են 400 դրամ մլրդ.դրամ», - ասել է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում:
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 19:08
Արմինֆո. Խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելով, ընդդիմությունը որոշակի նպատակ ուներ: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, մեկնաբանելով փետրվարի 16-ին արտահերթ նիստ գումարելու «Ելք» խմբակցության նախաձեռնությունը:
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 18:30
Արմինֆո. «Բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ Հայաստանում կենսաթոշակների աճն անխուսափելի է», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով, պետական բյուջեի ձևավորման ընթացքում կառավարությունը քննարկում է բյուջեի սոցիալական հոդվածների ավելացման հնարավորությունը, բայց գնում է դրան միայն այն դեպքում, եթե վստահ լինի երկրի կայուն տնտեսական աճի ներուժի վրա:
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 16:49
Արմինֆո. Հայաստանը «Շրջակա միջավայրի պաշտպանություն, պարտքի դիմաց» ծրագրի իրագործմամբ շահագրգռված է ոչ այն պատճառով, որ երկրի համար խնդրահարույց է արտաքին պարտքի սպասարկումը, այլ ան պատճառով, որ բնապահպանական խնդիրները կարևոր են վարկատու երկրների համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` լրագրողների հետ զրույցում:
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 13:52
Արմինֆո. 2019 թվականին Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի 4 հազար դոլարը: Այդ մասին Ձաղկաձորում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկում» սեմինարի շրջանակներում:
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 13:06
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը նախատեսում է քննարկել Հայաստանի և ԱՄՆ միջև կրկնակի հարկումը բացառելու հարցը, 2018 թվականի մարտին`միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, «ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրազեկում» թեմայով սեմինարի շրջանակներում:
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 12:33
|
Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 18:56
Արմինֆո. Պետական գնումների ոլորտում բարեփոխումների գործընթացը նախաձեռնելու համար ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է հավասար մրցակցային պայմաններ ստեղծել գործընթացի բոլոր մասնակիցների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, միաժամանակ մեկնաբանելով կառավարության փետրվարի 8-ի որոշումը, համաձայն որի, փոփոխություններ կկատարվեն մրցույթների անցկացման ընթացակարգերի և կանոնների պարզեցման նպատակով պետական գնումների գործընթացի կազմակերպման կարգի մեջ:
|
Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2018, 13:29
|
Հինգշաբթի, 1 Փետրվարի 2018, 18:49
Արմինֆո. Հայաստանը ևս 6 պետություն է ներառել հարկման ազատականացման հատուկ համակարգեր ունեցող երկրների ցուցակում (աշխարհագրական տարածքներ): Այդ մասին որոշում է կայացվել փետրվարի 1-ի կառավարության նիստում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «օֆշորային գոտի» եզրույթը ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված նոր եզրույթին համապատասխանեցնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ Հարկային նոր օրենսգրքով վերանայվել է հարկման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրները բնութագրելու նպատակով կիրառվող «օֆշորային գոտի» եզրույթը: Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների «աշխարհագրական տարածքների» ցանկը:
|
Երեթշաբթի, 30 Հունվարի 2018, 19:13
Արմինֆո. Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները: Պատվիրակությունը գլխավորել է ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:
|
Հինգշաբթի, 25 Հունվարի 2018, 13:04
Արմինֆո. Կոնգրեսականներ Բրեդ Շերմանը և Դևիդ Վալադոուն ԱՄՆ Կոնգրեսում ստորագրահավաք են նախաձեռնել ԱՄՆ և Հայաստանի միջև կրկնակի հարկման գործող ոչ արդիական կարգի վերանայման շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին հղված դիմումի ներքո:
|
Երեթշաբթի, 23 Հունվարի 2018, 15:45
Արմինֆո. Ղեկավար Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը գտնում է, որ ֆինանսական հնարավորությունների առկայության և գնաճի պայմաններում խելամիտ քայլ կլիներ անցկացնել կենսաթոշակների և աշխատավարձերի ինդեքսավորում: Այս մասի նա հայտարարել է հունվարի 23-ին, որոշ ապրանքատեսակների գների զգալի աճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում:
|
Ուրբաթ, 19 Հունվարի 2018, 17:43
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
|
Երկուշաբթի, 15 Հունվարի 2018, 21:15
Արմինֆո. Հունվարի 16-ից 17-ը Վիեննայում տեղի է ունենալու Euromoney համաժողովի շրջանակներում 2018թ. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆորումը, որը կազմակերպվում է Ռայֆայզն միջազգային բանկի և Յունիկրեդիտ բանկի հովանավորությամբ: Վերոնշյալ ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
|
Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017, 18:29
Արմինֆո. ՀՆԱ աճի վերջնական ցուցանիշը 2017 թվականի արդյունքներով կլինի 5,8-6,2% միջակայքում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵՊՀ Ինովացիոն ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
|