Հինգշաբթի, 3 Նոյեմբերի 2016, 13:41

Արմինֆո.

Գյուղնախարարը Կոնվերս Բանկի ղեկավարության հետ քննարկել է ոլորտի վարկավորման պիլոտային ծրագիրը
 Երեթշաբթի, 1 Նոյեմբերի 2016, 19:59

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին և խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդիին: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Հայաստանի բանկային համակարգի կապիտալացումը դրականորեն կանդրադառնա տնտեսական աճի տեմպերի վրա
 Երեթշաբթի, 18 Հոկտեմբերի 2016, 13:32

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի խոշորացումով և կապիտալացումով 2017 թվականին դրական փոփոխություններ են սպասվում հաճախորդներին: Աճող մրցակցային պայքարում բանկերն ստիպված կլինեն գնալ տոկոսադրույքների իջեցման և սպասարկման որակի բարձրացման: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կանխատեսում է արել Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Վահան Դալյանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ շահութաբերությունն ընդունելի մակարդակում պահպանելու համար բանկերը պետք է ձեռնարկեն արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցներ, որոնցից են`ծախսերի կրճատումը, նոր տեխնոլոգիաների և գործիքների ներդրումը և այլն: Հակառակ պարագայում, եթե ROE-ն լինի ավանդային տոկոսադրույքներից ցածր, բանկի սեփականատերերի տեսանկյունից ավելի ձեռնտու կլինի միջոցները տեղաբաշխել ավանդներում կամ պետական պարտատոմսերում, քան դրանք ներդնել բանկային կապիտալում:

Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալը ինտերնետային հարթակի օգնությամբ
 Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2016, 18:17

Արմինֆո. Հավատարիմ մնալով Կոնվերս Բանկը առաջատար  տեխնոլոգիական բանկի վերածելու քաղաքականությանը, ինչպես նաև շարունակելով բանկային ծառայությունների մատուցումը  էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու ռազմավարությունը՝ Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ, որը հնարավորություն է տալիս միասնական ինտերնետային հարթակի օգնությամբ կատարել տարբեր տիպի վճարումներ:

Կովերս Բանկը հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի առևտրի ֆինանսավորման ամենամյա գործարար համաժողովի հովանավոր
 Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2016, 15:22

Արմինֆո. 2016թ.-ի սեպտեմբերի 19-20-ին Կոնվերս Բանկի պատվիրակությունը մասնակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի խթանման ծրագրի միջազգային գործարար համաժողովին Ֆրանկֆուրտում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՎԶԵԲ-ի Առևտրի ֆինանսավորման ամենամյա  գործարար համաժողովում Կոնվերս Բանկը հանդես է եկել ոչ միայն որպես ակտիվ մասնակից, այլև միջոցառման հովանավոր:

Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ դրամով, ապահովելով 28 մլրդ. դրամի նորմատիվային ընդհանուր կապիտալ
 Երեթշաբթի, 4 Հոկտեմբերի 2016, 15:03

Արմինֆո. Կոնվերս Բանկն առաջին փուլում կանոնադրական կապիալը համալրել է 7 մլրդ դրամով, ապահովելով 28 մլրդ. դրամի նորմատիվային ընդհանուր կապիտալ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Կոնվերս Բանկի հիմնական բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ի կողմից Բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել է 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստատնյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով: Այսպիսով՝ կանոնադրական կապիտալի 7 մլրդ դրամով ավելացումից հետո, նորմատիվային ընդանուր կապիտալն առաջին փուլով համալրվելուց հետո կազմում է 28 մլրդ դրամ: Բանկի բաժնետերերի կողմից կատարված ուղղակի համալրման արդյունքում բաժնետերերի չափաժինները պահպանվել են հետևյալ հարաբերակցությամբ`«Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»- 95%, Հայաստատնյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի – 5%:

Կոնվերս Բանկն էապես բարելավել է ուսանողներին տրամադրվող վարկերը
 Երեթշաբթի, 4 Հոկտեմբերի 2016, 13:51

Արմինֆո. Կոնվերս Բանկը վերսկսել է ուսանողական վարկերի տրամադրումը առավել բարելավված պայմաններով՝ առաջարկելով երկու տեսակի վարկատեսակներ՝ «Իմ ապագան» և «Էքսպրես»։

Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Արթուր Հակոբյանը
 Շաբաթ, 27 Օգոստոսի 2016, 14:43

Արմինֆո. Արթուր Գառնիկի  Հակոբյանը ծնվել է 1969 թվականի հունիսի 24-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 1987-1989թթ․ զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։  Այնուհետև  սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը`  ստանալով  տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում։ Հետագայում սովորել է Մոսկվայի "Սկոլկովո" կառավարման դպրոցում և ստացել Գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում։

Տիգրան Դավթյան. Նոր տեխնոլոգիաներում ներդնելով զգալի միջոցներ, մենք մտածում ենք վաղվա օրվա մասին, դրան պատրաստվելով այսօրվանից
 Հինգշաբթի, 7 Հուլիսի 2016, 12:32

Արմինֆո. «Պարզ հեռանկարների բացակայությունը մարդկանց ստիպում է լինել ավելի զգուշավոր: Դրա արդյունքում աճում է ավանդային պորտֆելի ծավալը: Եթե երեկ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ բնակարան գնել թե իրենց, և թե երեխաների համար, այսօր գերադասում են ռիսկի չդիմել և յոլա գնալ փոքրով: Ռեսուրսային բազան բանկերում աճում է, բայց այդ ռեսուրսների տեղաբաշխումը դժվարին խնդիր է: Իսկ դրա արդյունքում տեղի է ունենում դիսբալանս»,- այս մասին է ԱրմԻնֆո գործակալության տնտեսական տեսաբանի հետ հարցազրույցում պատմում Կոնվերս Բանկի Վարչության նախագահ Տիգրան Դավթյանը:

Տիգրան Դավթյան. Բնակչությանը փոստ-բանկային ծառայություններ մատակարարելու ծրագրի իրականացացումը բեկումնային կլինի Կոնվերս Բանկի համար
 Հինգշաբթի, 16 Ապրիլի 2015, 17:42

Իրավիճակը Հայաստանի բանկային համակարգում շարունակում է մնալ բարդ: Ոլորտի գլխավոր ցուցանիշները թելադրում են համակարգը վերափոխելու անհրաժեշտությունը, և այդ ուղղությամբ կիրառված առաջին հիմնադիր քայլը ՀՀ ԿԲ դեկտեմբերյան որոշումն էր՝ բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն նորմատիվը վերանայելու մասին, որը 2017 թվականից պետք է կազմի 30 մլրդ.դրամ: Շուկայում առկա իրավիճակի, ինչպես երկրի առաջատար բանկերից մեկի՝ Կոնվես Բանկի զարգացման հեռանկարների մասին է ԱրմԻնֆո գործակալության թղթակից-տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը զրուցում Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանի հետ:

Պրն.Դավթյան, վերլուծելով անցյալ տարվա արդյունքները գալիս ես եզրակացության, որ չաշխատող վարկերի (NPL - Non-performing loan) աճիմիտումը չի դադարում և երկրի բանկային համակարգը, փաստորեն, 2014 թվական, ընդհանրապես, եզրափակեց բացասական ցուցանիշով: Բայց մենք նկատեցինք ևս մի հանգամանք, NPL-ները կորպորատիվ հատվածից, ինչպես դա տեղի ունեցավ 2009 ճգնաժամային տարում, սկսեցին կրկին տեղափոխվել մանրածախի հատված, ինչպես նաև նկատվեց դրանց ընդհանուր աճն այդ երկու հատվածներում: Եվ երբ մանրածախի հատվածը վարկերի անվերադարձելիության տեսանկյունից նվազեցրեց արդյունավետությունը, ռիսկերը, փաստորեն, սկսեցին հավաքվել բոլոր պորտֆելներում: Գուցե ես շատ հոռետես եմ, այդ դեպքում ուղղեք ինձ:

Հայաստանում իր նախատիպը չունեցող մոբայլ համակարգը՝ mConverse մոբայլ բանկն այժմ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին
 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2014, 18:45
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 18-ին Կոնվերս Բանկը ներկայացրեց Հայաստանում նախատիպը չունեցող մոբայլ համակարգ՝ mConverse մոբայլ բանկը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի աս
«Կոնվերս Բանկը» ներգրավել է ՎԶԵԲ սինթետիկ վարկի 2.5 միլիոն դոլարի չափով երկրորդ տրանշը ՓՄՁ ֆինանսավորման համար
 Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2014, 13:09
ԱրմԻնֆո: 2015-ին Կոնվերս Բանկը կընդլայնի իր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման ծրագիրը: Այդ մասին վկայում է Կոնվերս Բանկի՝ Վերակառուցման և
Հայաստանում իր նախատիպը չունեցող մոբայլ համակարգը՝ mConverse մոբայլ բանկն այժմ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին
 Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2014, 18:45
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 18-ին Կոնվերս Բանկը ներկայացրեց Հայաստանում նախատիպը չունեցող մոբայլ համակարգ՝ mConverse մոբայլ բանկը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի աս
Կոնվերս Բանկի մրցույթի հաղթողը կստացանա Samsung Galaxy S5
 Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2014, 16:21
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է մրցույթ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Samsung Galaxy S5 հեռախոս կ
«Կոնվերս Բանկը» ներգրավել է ՎԶԵԲ սինթետիկ վարկի 2.5 միլիոն դոլարի չափով երկրորդ տրանշը ՓՄՁ ֆինանսավորման համար
 Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2014, 13:09
ԱրմԻնֆո: 2015-ին Կոնվերս Բանկը կընդլայնի իր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման ծրագիրը: Այդ մասին վկայում է Կոնվերս Բանկի՝ Վերակառուցման և
Կոնվերս Բանկում ավարտեց 2014-ի առաջին «Ապագայի թիմ» ծրագիրն ու մեկնարկեց երկրորդը
 Երեթշաբթի, 2 Սեպտեմբերի 2014, 16:27
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկում ավարտվեց այս տարվա առաջին «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը և մեկնարկեց հաջորդ ծրագրի համար երիտասարդների հավաքագրումը: 1,5 ամիս շարուն�
Կոնվերս Բանկում ավարտեց 2014-ի առաջին «Ապագայի թիմ» ծրագիրն ու մեկնարկեց երկրորդը
 Երեթշաբթի, 2 Սեպտեմբերի 2014, 16:27
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկում ավարտվեց այս տարվա առաջին «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը և մեկնարկեց հաջորդ ծրագրի համար երիտասարդների հավաքագրումը: 1,5 ամիս շարուն�
 Հինգշաբթի, 24 Հուլիսի 2014, 12:14
Կոնվերս Բանկը ներդնում է էլեկտրոնային կոմերցիայի նորանոր պրոդուկտներ
 Հինգշաբթի, 19 Հունիսի 2014, 14:05
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկը ներդնում է էլեկտրոնային առևտրի նոր eCommerce համակարգ՝ հատուկ հայաստանյան ընկերությունների համար: eCommerce համակարգի շնորհիվ Հայաստանում գրանցվ
Կոնվերս Բանկը ներդնում է էլեկտրոնային կոմերցիայի նորանոր պրոդուկտներ
 Հինգշաբթի, 19 Հունիսի 2014, 14:05
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկը ներդնում է էլեկտրոնային առևտրի նոր eCommerce համակարգ՝ հատուկ հայաստանյան ընկերությունների համար: eCommerce համակարգի շնորհիվ Հայաստանում գրանցվ


Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68