Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2017, 15:38
Արմինֆո.Հոկտեմբերի 15-19-ը Ամուլսարի ծրագիրը պաշտոնապես ավարտեց Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության նախաարտադրական պայմանական սերտիֆիկացման ֆիզիկական (անմիջական) աուդիտի փուլը:
|
Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017, 17:34
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլե ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ:
|
Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2017, 14:57
|
Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017, 12:26
Արմինֆո. Lydian Armenia ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում Լիտվայի դեսպանության հետ համատեղ Ամուլսարի ոսկու հանքավայրի հարակից համայնքներում իրականացնում է ճանապարհային անվտանգության ծրագիր: Lydian Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի ասելով, ընկերությունը շուրջ 8 մլն դրամ է ներդրել լիտվացի գործընկերների հետ համատեղ ծրագրի իրագործման համար: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 5-ին Գորայք կատարած աշխատանքային այցի ընթացքում, որտեղ դպրոցականներին հանձնվել են ռեֆլեկտորներ և արտացոլիչներով դպրոցական պայուսակներ, ինչը եվրոպական պետությունների մեծ մասում պարտադիր պահանջ է:
|
Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017, 20:52
Արմինֆո. «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը ձեռնամուխ է եղել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը, պատրաստ է աշխատել բաց ու թափանցիկ` ամերիկյան բիզնեսի ավանդույթների համաձայն: Օգոստոսի 31-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը` Lydian International ընկերության կայուն զարգացման վերաբերյալ առաջին տարեկան հաշվետվության շնորհանդեսին նվիրված միջոցառման հարթակներում:
|
Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017, 17:37
Արմինֆո. «Լիդիանը Ինթերնեյշնլը» հրապարակել է ընկերության Կայուն զարգացման առաջին զեկույցը։ Այն վերաբերում է Ամուլսարի ծրագրին առնչվող բնապահպանական, սոցիալական, կառավարման և այլ կարևոր հարցերին։
Օգոստոսի 31-ին կայացել է Զեկույցի շնորհադեսը, ընկերության ղեկավարության, ՀՀ կառավարության, Հայաստանում հավատարմագրված դիվանագետների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
|
Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 13:31
|
Երեթշաբթի, 11 Հուլիսի 2017, 12:54
Արմինֆո. Հունիսի 29-ից հուլիսի 8-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից Հանքավանում կազմակերպվեցին ամենամյա «ԴիջիՔեմփե նորարարական և «Արմաթե ամառային տեխնոլոգիական ճամբարները: Այս տարի ճամբարին մասնակցեցին նաև Կեչուտի հանրակրթական դպրոցի և Ջերմուկի կրթահամալիրի ինժեներական լաբորատորիաների երեխաներից 8-ը: Ինժեներական լաբորատորիաները հիմնվել են Լիդիան Արմենիայի աջակցությամբ այս գարնանը, և այդ նույն Ծրագրի շրջանակներում նորաստեղծ լաբորատորիաների 8 սաներ ընդգրկվել են Հանքավանի Զեփյուռ ամառային ճամբարի ծրագրին:
|
Ուրբաթ, 7 Հուլիսի 2017, 18:48
Արմինֆո. «Լիդիան Արմենիա» ներդրումային ընկերությունն Ամուլսարի հանքավայրում և «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը Որոտանի կասկադ ՀԷԿ-ում հանդիսանում են ամենամեծ ներդրողները Հայաստանի տնտեսությունում: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:
|
Ուրբաթ, 23 Հունիսի 2017, 15:49
Արմինֆո. ՀՀ կառավարությունն Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությանն ազատել է մաքսային տուրքերից`սարքավորումների և հումքի հերթական խմբաքանակը ներմուծելիս:
|
Երեթշաբթի, 20 Հունիսի 2017, 18:10
Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այցելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր՝ ծանոթանալու լեռնահանքային համալիրի գործունեությանը, ծրագրերին և խնդիրներին։
|
Չորեքշաբթի, 31 Մայիսի 2017, 17:31
Արմինֆո. ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք՝ աշխատանքային ճամբար, շինհրապարակ, հանքավայր և շրջակա համայնքներ՝ «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված մի շարք տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերին ծանոթնալու համար։
|
Հինգշաբթի, 11 Մայիսի 2017, 17:51
Արմինֆո. Մայիսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների (ՀՀՄ) միության խորհրդի նիստ, որի ընթացքում կատարվեց միության նախագահի ընտրություն։
|
Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017, 14:22
Արմինֆո. «Մեր ծրագրերում բոլոր ներդրումային ծրագրերն ու ակնկալիքները հստակ նշված են»,- Ավստրիայի Հանրային ռադիոյին հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ խոսելով նախատեսվող 3,2 մլրդ դոլար ներդրումներ աղբյուրների մասին:
|
Ուրբաթ, 5 Մայիսի 2017, 17:53
Արմինֆո. Լիդիանի կողմից ձևավորված անկախ խորհրդատվական խումբը, որն զբաղվում է Ամուլսարի հանքավայրի մոնիտորինգով, կհավաքվի տարեկան 3 անգամ: Մայիսի 5-ին նախագծի քննարկումների ընթացքում այս մասին հայտարարել է խմբի ղեկավար, դոկտեր Ջոն Հաքերը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:
|
Հինգշաբթի, 4 Մայիսի 2017, 12:26
Արմինֆո. Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս տարի սպասվում են մեծ ծավալի ներդրումներ։
|
Հինգշաբթի, 27 Ապրիլի 2017, 16:02
Արմինֆո.«Լիդիան» ընկերության ձևավորած անկախ խորհրդատվական խումբը կզբաղվի Ամուլսար հանքավայրի յուրացման նախագծի դիտարկմամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Լիդիան Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից, ձևավորվել է անկախ խորհրդատվական խումբ, որում ընդգրկված են լինելու բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային փորձագետներ:
|
Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017, 14:49
Արմինֆո. ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է 2017 թ. ապրիլի 14-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Համապատասխան որոշման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 20-ի նիստում:
|
Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 16:50
Արմինֆո. ՓՄՁ ոլորտի աջակցության ծրագրի շրջանակներում Lydian Armenian լեռնահումքային ընկերությունը, որը վերջերս ձեռնամուխ է եղել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը, ներդրել է 18.5 մլն. դրամ, մասնավորապես, Գնդեվազի 14 փոքր բիզնեսի և Գնդեվազի`10 փոքր բիզնեսի մեկնարկի համար, որոնք ընտրվել են մրցութային հիմունքներով: Այս մասին ապրիլի 12-ին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողներին հայտնել է Lydian Armenian ընկերության կայուն զարգացման գծով սոցիալական մենեջեր Նարա Ղազարյանը:
|
Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 14:03
Արմինֆո. Ամուլսարի ոսկու արդյունահանման խոշորագույն նախագծի շրջանակներում Lydian Armenian ընկերությունը ներգրավել է մոտ 450 հոգու, որից 230-ը հարակից համայքներից, իսկ հիմնական մասը` ԳՖնդեվազից: Այս մասին ապրիլի 12-ին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողներին հայտնել է Lydian Armenian ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:
|