Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային և դոլարային պարտատոմսերի 2024-ի առաջին տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին:
Ինչպես նշել են բանկում, ապրիլի 17-ից կտեղաբաշխվի 5 մլրդ դրամ ծավալով դրամային և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Դրամային պարտատոմսերի մարման ժամետը 17.04.2026-ն է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 17.04.2027-ը:
«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս պարտատոմսերի թողարկումներով: Բանկի կորպորատիվ պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն թե ինստիտուցիոնալ ներդրողների, թե ֆիզիկական անձ հաճախորդների կողմից, այդ թվում՝ Converse Mobile հավելվածում ձեռքբերման հնարավորության շնորհիվ: Բանկը շատ է կարևորում թվային տեխնոլոգիաների կիրառումը տեղաբաշխման գործընթացում: Ընդհանուր առմամբ, առայսօր տեղաբաշխվել է մոտ 41,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմս, որից մոտ 19,6 մլրդ ՀՀ դրամին համարժեք պարտատոմսը ներկայումս շրջանառվում է Հայաստանի ֆոնդային բորսայում:»,- ասել է Կոնվերս բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:
Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Մանրամասն՝ 010-511-211
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |