Արմինֆո.24թ. առաջին եռամսյակում 10-ից ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ: Արդյունքում՝ 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Այդ մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
«Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շարունակում է խիստ հսկողությունը անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ: Գործակալությունը մոնիթորինգ է իրականացնում կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից տվյալների մշակման պահանջների պահպանման նկատմամբ:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները չպահպանելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն՝ 200-500 հազ. ՀՀ դրամի չափով:
Գործակալությունն անձնական տվյալներ մշակողներին հորդորում է խստորեն հետևել անձնական տվյալների մշակելու կանոններին», - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |