Արմինֆո. Ռուսաստանում շաքարի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում: Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության Telegram-ալիքը, սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Ընդգծվում է, որ տվյալ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։
Որոշմամբ նախատեսված են մի շարք բացառություններ. շաքարի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր կլինի որոշակի ծավալներով։ Մասնավորապես, Հայաստան կմատակարարվի 28 հազար տոննա շաքար, Բելառուս ՝ 5 հազար տոննա, Ղազախստան ՝ 120 հազար տոննա, Ղրղզստան ՝ 28,5 հազար տոննա ։
Արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև այդ ծավալների բաշխումը հանձնարարվել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |