Շաբաթ, 5 Դեկտեմբերի 2009 17:09

Հայաստանի օրենսդրական դաշտը լիզինգի զարգացման և Հայաստանի տնտեսության արդիականացման գլխավոր խոչնդոտն է


ArmInfo. Համաշխարհային տնտեսական ճգնաժամի և հայրենական արտադրողների մոտ ռեսուրսների անբավարարության պայմաններում, սկսում են ավելի լայն տարածում ստանալ հիմնական միջոցների արդիականացման լիզինգային սխեմաները, բարձրացնելով ընկերությունների գործունեության արդյունավետությունը: Հայաստանում լիզինգի զարգացմանն առաջին հերթին խանգարում է անկատար հարկային օրենսդրությունը, որը դեռևս ՙխորհրդային անցյալի՚ ազդեցության տակ է: Այդ պատճառով էլ ներկայիս լիզինգը ոչ մի ձևով չի համընկնում ֆինանսական վարձակալության դասական այն հասկացողության հետ, որի շնորհիվ զարգացած տնտեսությունում նորացվում են տեխնոլոգիաները, այլ ավելի շուտ նման է ցածր արդյունավետությամբ ապրանքային տարրական վարկի, տնտեսության համար իր բոլոր բացասական հետևանքներով: Այնուամենայնիվ, ոչ թե տնտեսական քաղաքականության շնորհիվ, այլ դրան հակառակ, լիզինգային ծառայությունների շուկան իր համար ճանապարհ է հարթում: Այն մասին, թե ինչպիսին է իրավիճակը լիզինգային ծառայությունների շուկայում, ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը զրուցւմ է ACBA Leasing ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Բազիկյանի հետ:

Պրն.Բազիկյան, ACBA Leasing ընկերության հաճախորդ հանդիսացող հայկական ձեռնարկությունների հիմնական միջոցներում իրականացվող ներդրումների ո՞ր մասն է ապահովվում լիզինգային ծառայությունների միջոցով:


ACBA Leasing ընկերության հաճախորդ հանդիսացող հայկական ձեռնարկությունների հիմնական միջոցներում իրականացվող ներդրումներում լիզինգային ծառայությունները ՙմիզերային՚ մաս են կազմում, մոտավոր հաշվարկներով, հիմնական միջոցների արդիականացումը միայն 10-15%-ով է իրականացվում լիզինգային գործարքների միջոցով: Սակայն հուսով եմ, երբ ձեռներեցներն ու արտադրության ղեկավարները կհասկանան այս ծառայության շահավետությունը և առավելությունները, այն ժամանակ լիզինգային գործարքների քանակը և ծավալները կսկսեն աճել արագացված տեմպերով:


Լիզինգային շուկայի մասնակիցների կողմից լիզինգի իրավական կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվո՞ւմ են արդյոք, չէ որ ֆինանսական վարձակալության մասին առանձին օրենսդրության բացակայությունն այսօր հանդիսանում է այդ ծառայության զարգացման գլխավոր խոչնդոտը:


Հայաստանում լիզինգային ծառայություններն ակտիվացնելու և դրան բնորոշ բոլոր առավելությունները բացահայտելու համար բոլորովին էլ պարտադիր չէ ստեղծել լիզինգային գործունեությունը կարգավորող առանձին օրենսդրություն: Բավական է որոշակի ուղղումներ կատարել գործող օրենսդրության մեջ, կամ էլ ստեղծել նոր օրենսդրական նորմեր: Կնշեմ, որ լիզինգային շուկայի գործունեությունն այսօր կարգավորվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և վարկային կազմակերպությունների մասին օրենսդրությամբ, որտեղ լիզինգային կազմակերպությունների համար առանձին տեղ է հատկացված:


Սակայն, գործող օրենսդրությունն ու կարգերն այսօր տնտեսվարող սուբյեկտներին արգելում են օգտվել արագացված մաշվածության մեթոդներից, որոնք միջազգային պրակտիկայում ունեն լայն տարածում: Չէ որ հատկապես ամորտիզացիոն գումարների օպտիմալացումն է, որ ձեռնարկությանը թույլ է տալիս նպատակաուղղվածորեն ազդել արտադրության ֆինանսական արդյունքների և ձեռնարկության տնտեսական կայունության վրա: Ներկայումս հայկական ձեռնարկությունների հիմնական միջոցների մաշվածության հաշվարկն իրականացվում է շարքային ձևով, ինչը լիզինգը վարկի նկատմամբ դարձնում է ոչ մրցունակ: Ես պարզապես դա համարում եմ ահեթեթություն:


Խոսելով լիզինգը սահմանափակող գործոնների մասին, չի կարելի չնշել նաև այն, որ մեր ընկերությունների եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվություններում լիզինգին ուղղված վճարները ծախսային հոդվածների մեջ չեն մտնում: Ծախսային մասի մեջ հաշվարկվում են միայն լիզինգային գույքի թանկացման տոկոսները:


Պրն.Բազիկյան, իսկ ի՞նչ մեթոդներով է ACBA Leasing ընկերությունը պայքարում այդ շուկայում գոյություն ունեցող պրոբլեմների հետ


Ըստ ԱրմԻնֆո գործակալության Ռենկինգի, լիզինգային գործարքների ավելի քան 90%-ն իրականացվում է ACBA Leasing ընկերության կողմից, հետևաբար, ամբողջ ծանրությունը և շուկայի բոլոր պրոբլեմներն ընկած են մեր ընկերության ՙուսերին՚: Այսօր մենք զբաղված ենք գործող օրենսդրության մեջ որոշ փոփոխությունների իրականացման լոբինգով` ձեռնարկատերերի համար լիզինգից օգտվելու առավելությունները բացահայտելու նպատակով: Չէ որ լիզինգի զարգացումը կտանի դեպի հիմնական միջոցների արդիականացում, հայրենական արտադրողներն արտադրության մեջ կարող են օգտագործել ժամանակակից և տեխնոլոգիպես հագեցված սարքավորումներ, տալով մրցունակ և բարձրորակ արտադրանք: Զարգացած երկրներում, ինչպես նաև ԱՊՀ շատ երկրներում, լիզինգի բաժինը ՀՆԱ կազմում հասնում է 10 տոկոսի, քանի որ այդ երկրներում լիզինգն ունի պետական աջակցություն: Իսկ Հայաստանում լիզինգի բաժինը ՀՆԱ կազմում շատ հեռու է անգամ մեկ տոկոսից: Այսօր Հայաստանում լիզինգի շուկան ծածկված է միայն 20 տոկոսով և իր զարգացման մակարդակով Հայաստանը ԱՊՀ երկրների կազմում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը:


Սակայն, պրոբլեմների այս հորձանուտում չի կարելի չնշել Հայաստանում լիզինգի զարգացման գործում ACBA Leasing ընկերության որոշակի հաջողությունները: Մասնավորապես, ես մեծ հաջողություն եմ համարում այն, որ մեր հաճախորդները, որոնք 2-3 տարի առաջ լիզինգի մասին անգամ փոքր ինչ գաղափար չունեին, այժմ գիտակցում են լիզինգի օգտագործման նպատակահարմարությունը, իրենց մասնագիտական կարիերայում ավելի հաճախ օգտագործելով ՙլիզինգ՚ տերմինը, ընդ որում, ինքնուրույն նշելով մատակարարին և լիզինգի առարկան, ինչը նախկինում չի եղել: Դրանից բացի, կարճ ժամանակամիջոցի ընթացքում ձևավորվեց նաև մատակարարների և հիմնական միջոցներ արտադրողների բանակը, որոնց մեծամասնությունը հանագործակցում է մեզ հետ: Նվաճումներից է նաև Հայաստանում ապահովագրական շուկայի ակտիվացումը, որը մինչև լիզինգային ծառայությունների շուկայի ձևավորումը, պարզապես, չէր գործում: Սակայն, մեր ընկերության լիզինգային պորտֆելի և ընդհանուր ակտիվների աճին զուգընթաց, ապահովագրական շուկան սկսեց ակտիվանալ: Լիզինգն, ինչ որ տեղ, դարձավ ապահովագրական շուկայի աճի կատալիզատորը:


Զարգացած երկրներում լիզինգի զարգացման հեռանկարային ուղղություններից է անշարժ գույքի լիզինգը: Նախատեսո՞ւմ է արդյոք ACBA Leasing ընկերությունը զարգացնել այդ ուղղությունը:


Եթե դուք նկատի ունեք բնակարանների լիզինգը, ապա այսօր դա արդիական չէ, քանի որ հիփոթեքային վարկավորումը գործնականում իրենից ներկայացնում է բնակելի տարածքների ձեռքբերման ֆինանսավորում, տրամադրվում է ֆիզիկական անձանց և լուծում է գրավի հարցը: Սակայն, անշարժ գույքի լիզինգի ուղղություններից մեկը, և հատկապես առևտրային անշարժ գույքի լիզինգը, մեր ընկերության համար հանդիսանում է հեռանկարային ուղղություն: Խոսքը գնում է գրասենյակային, պահեստային, առևտրի տարածքների լիզինգի մասին: Լիզինգի այս տեսակն այսօր շատ արդիական է և միջազգային պրակտիկայում մեծ մասսայականություն է վայելում:


Պրն.Բազիկյան, լիզինգային ծառայությունների շուկայի թույլ ձևավորված լինելու հետևանքով, մի քանի տարի անց, շուկայի մասնակիցները կարող են բախվել լիզինգի ենթակա սարքավորումների երկրորդային շուկայի բացակայության պրոբլեմի հետ: Ի՞նչ միջոցներ են պետք այդ խոչնդոտը հաղթահարելու համար:


Երկրորդային շուկան կձևավորվի այն ժամանակ, երբ Հայաստանում կսկսի գործել օպերացիոն լիզինգը: Ներկայումս, լիզինգային գործարքների հիմնական ծավալը կազմում է ֆինանսական լիզինգը, քանի որ լիզինգի տակ գտնվող սարքավորումների վերադարձը լիզինգատուին, ինչը տեղի է ունենում օպերացիոն լիզինգի ժամանակ, գործող օրենսդրությամբ նախատեսված չէ: Երկրորդային շուկայի բացակայության պրոբլեմը կլուծվի սեփական միջոցների հայրենական արտադրության զարգացմանը զուգընթաց, այսինքն, երբ մատակարարների դերում հանդես կգան մեր արտադրողները: Նախկինում Հայաստանում գեներատորների, սննդի արդյունաբերության տեխնիկայի և այլ սարքավորումների արտադրության տեխնլոգիական բազա կար, այսօր տնտեսության մեջ հիմնական շեշտը դրվում է առևտրի և սպասարկման վրա:


Դուք նշեցիք, որ երկրորդային շուկան կձևավորվի այն ժամանակ, երբ Հայաստանում կսկսի գործել օպերացիոն լիզինգը: Այդ ուղղությամբ ի՞նչ է անում Ձեր ընկերությունը, նախատեսո՞ւմ է արդյոք զբաղվել գործառնական լիզինգով:


Ընկերությունը նախատեսում է այդ պրոդուկտի ներդրումը, սակայն առայժմ պատրաստ չենք հրապարակել նախագծի մանրամասները: Դա մտնում է ընկերության ռազմավարական լուծումների ձևաչափի մեջ և կլուծվի բաժնետերերի մակարդակով: Խոսելով գործող նախագծերի մասին, կնշեի, օրինակ, ACBA Leasing և տպագրական ծառայությունների շուկայի առաջատար, միջազգային հայտնի Heidelberg ընկերության համատեղ նախագիծը: Հանդիսանալով Հայաստանի տարածքում այդ ընկերության բացառիկ գործընկերը, ACBA Leasing-ն արդեն 3 տարի իր գործընկերներին տրամադրում է որակյալ սարքավորումներ: Շատ սերտ են մեր փոխհարաբերությունները ՙԿարկոմավտո՚ ընկերության և նրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ, որոնք շուկայում ներկայացնում են Nissan, ԳԱԶ, Renault, Ford, Galloper և այլ բրենդներ:


Իսկ Հայաստանում կա՞ արդյոք միջազգային լիզինգի փորձ:


Ոչ, առայժմ մենք դեռ չենք անցել այդ պրոդուկտի գործնական օգտագործմանը, սակայն ավելի երկարաժամկետ ապագայում նման հնարավորություն նախատեսում ենք, մանավանդ որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները: Մեր հիմնադիրը` Credit Acrigole Leasing ընկերությունը, միջազգային լիզինգը գործածում է այնպիսի երկրներում, որտեղ ունի դուստր ընկերություններ: Ընդ որում, Ֆրանսիայում գործող այդ ընկերությունը հանդիսանում է լիզինգատու ընկերություն, սակայն լիզինգային պայմանագրի սպասարկումն իրականացվում է նրա դուստր ընկերության կողմից, որը հանդես է գալիս տվյալ երկրում և հանդիսանում է լիզինգ ստացող:


Պրն. Բազիկյան, ինչպե՞ս եք գնահատում 2009 թվականին ACBA Leasing ընկերության գործունեությունը, ինչպիսի՞ն է հիմնական ցուցանիշների դինամիկան և ինչպիսին է ընկերության լիզինգային գործարքների տարեկան աճը:


Մինչ ճգնաժամը ACBA Leasing ընկերության լիզինգային գործարքների տարեկան աճը լինում էր կրկնակի, սակայն ճգնաժամից հետո լիզինգային պորտֆելի աճի տեմպերը որոշակիորեն կրճատվեցին: Ներկայումս ընկերության լիզինգային ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 5.6 մլրդ.դրամ, ինչը 20%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ֆինանսական ճգնաժամի ֆոնի ներքո աճի տեմպերը կրճատվել են, սակայն, անգամ նման, ոչ մեծ (20%) աճն ընթացիկ տարում, գերազանցեց մեր բոլոր սպասելիքները, քանի որ 2009 թվականին մենք ակտիվորեն աշխատում էինք լիզինգային պորտֆելի որակական ցուցանիշների պահպանման ուղղությամբ: Արդյունքում, լիզինգային ժամկետանց վճարների մակարդակն այսօրվա դրությամբ չի անցնում ընկերության ընդհանուր պորտֆելի 1.5%-ից: Ընթացիկ տարվա հոկտեմբերից ընկերության ծավալային ցուցանիշները սկսեցին աճել: Եթե ճգնաժամի ակտիվ փուլում գործարքների ամսական քանակը չէր անցնում 8-10 գործարքից, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է մինչև ամսական 20-25 գործարքի: 2009 թվականի եկամուտների համար նախատեսված պլանը մենք արդեն կատարել ենք 2009 թվականի հոկտեմբերի ցուցանիշներով: 2010 թվականի համար մենք կանխատեսում ենք լիզինգային պորտֆելի 20-40% աճ:


Ինչպիսի՞ն է այսօր ընկերության լիզինգային պորտֆելի կազմը, լիզինգի ո՞ր տեսակն է կազմում գործարքների առյուծի բաժինը և ինչպե՞ս կփոփոխվի պորտֆելի կազմը առևտրային անշարժ գույքի լիզինգի ներդրումից հետո:


Լինելով միայն շարժական գույքի լիզինգ տրամադրող ընկերություն, բնական է, որ մեր պորտֆելի մեջ առյուծի բաժինը` 50%, մինչև վերջերս, կազմում էր տրանսպորտային միջոցների լիզինգը` բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ, տրակտորներ, հատուկ տեխնիկա և այլն: Սակայն, պորտֆելի վերակազմավորման և դիվերսիֆիկացման շնորհիվ, 2009 թվականի ընթացքում, բժշկական (4.5%), տպագարական (8%), լեռնաարդյունաբերական (6%), սննդի արդյունաբերության վերամշակման (8%) և ինովացիոն տեխնոլոգիաների սարքավորումների, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի համար գեներատորների, շինարարական տեխնիկայի, գրասենյակային սարքավորումների լիզինգի բաժնի աճի շնորհիվ տրանսպորտային միջոցների լիզինգի բաժինը կրճատվեց մինչև 36%: Առևտրային անշարժ գույքի լիզինգի աճով, որի հաջող ներդրման հետ մենք հույսեր ենք կապում, լիզինգի տարբեր տեսակների տոկոսային հարաբերությունը կփոփոխվի, մասնավորապես, բավականին կնվազի տրանսպորտային միջոցների լիզինգի բաժինը, որը առայժմ համարվում է լիզինգի ամենահեռանկարային ուղղությունը Հայաստանում:


ACBA Leasing ընկերության հետագա գործունեության վրա ինչպե՞ս է ազդել լիզինգի շուկայի մասնակիցների թվի ավելացումը:


Առողջ մրցակցությունը հանդիսանում է ընկերության աճի խթան: Մենք ողջունում ենք շուկայում նոր մասնակիցների հայտնվելը, սակայն մեր դիրքերը զիջել չենք պատրաստվում: Ընկերության հիմնադրման առաջին տարում բոլորը հոռետեսորեն էին տրամադրված Հայաստանում լիզինգային գործունեության ներդրմանն ու զարգացմանը, ոք չէր հավատում, որ այդ պրոդուկտը մեր երկրում կաշխատի: Եվ միայն ACBA Leasing ընկերությունը, հաշվի չառնելով բազմաթիվ դժվարությունները, հաջողությամբ հաղթահարեց լիզինգի զարգացման բարդ ճանապարհը, ինքնուրույն ստեղծելով իր գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: 2004 թվականին մի քանի օրենսդրական առաջարկություններ ենք արել, որոնք մտել են ուժի մեջ: Մասնավորապես, փոփոխություններ կատարվեցին ՙԱվելացված արժեքի մասին՚ ՀՀ Օրենքում, հարկային օրենսգրքում, վարկային կազմակերպությունների մասին օրենքում, շարժական գույքի գրանցման մասին կանոնների մեջ: Դրանով իսկ, լիզինգային ծառայությունների շուկայի նոր մասնակիցների զարգացման համար ստեղծվեց ավելի բարենպաստ միջավայր և նրանց համար ավելի հեշ կլինի, քան մեզ համար:


Ինչպես կզարգանա լիզինգը առաջիկա մի քանի տարիներին:


Լիզինգի զարգացումը կախված է ինչպես այդ շուկայի մասնակիցներից, այնպես էլ լիզինգային ծառայությունների սպառողներից: Մենք պետք է սովորենք ընդունել նորույթները, աշխատելով ՙհասկանալ՚ շուկայում տեղի ունեցող ամեն մի նորամուծություն, իր առանձնահատկություններով հանդերձ, այլ ոչ թե գործող պրոդուկների հետ ինչ-որ զուգահեռներ տանել` աշխատելով հայտնաբերել դրանց դրական կամ բացասական կողմերը: Չէ որ երբ շուկայում հայտնվեցին բջջային հեռախոսները, ոչ մեկի մտքով անգամ չանցավ համեմատել դրանք տնային հեռախոսների հետ: Նույնը կարելի ասել նաև լիզինգի պարագայում` դա վարկ չէ և ոչ էլ փոխառու միջոցներ, այլ հիմնական միջոցների ձեռքբերման ֆինանսավորում: Կարծում եմ, որ արդեն 2010 թվականի կեսերին լիզինգային ծառայությունների շուկայում տեղի կունենան դրական տեղաշարժեր: Հուսով եմ, որ կանցի որոշակի ժամանակ և լիզինգը Հայաստանի շուկայում կդառնա ավելի մասսայական և պահանջարկ ունեցող պրոդուկտ:




Հարցազրույցը վարեց Էլիտա Բաբայանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է 2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունըՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
Գևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշըԳևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշը
Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվըՀայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվը
IDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծըIDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը
Մխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամՄխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամ
Էկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլարԷկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլար
Սրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-երՍրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-եր
ԵՄ-ն աջակցում է Հայաստանին հայկական կոնյակի ռեբրեդինգի հարցում. էկոնոմիկայի նախարարԵՄ-ն աջակցում է Հայաստանին հայկական կոնյակի ռեբրեդինգի հարցում. էկոնոմիկայի նախարար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40