Երկուշաբթի, 21 Դեկտեմբերի 2009 12:02

Հայէկոնոմբանկը հավատարիմ է իր դիվիդենդային քաղաքականությանը


ArmInfo. Վերջին երկու տարիներին Հայէկոնոմբանկն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ռիսկերի նկատմամբ իրեն ցուցաբերեց որպես բարձրաստիճան սթրեսակայուն կազմակերպություն: Ինչո՞ւմն է կայանում, եթե կարելի է այդպես արտահայտվել, բանկի գաղտնիքը` հաճախորդների բարձր լոյալության մեջ, թե՞ կան այլ հանգամանքներ:

Վերջին երկու տարիներին մեր բանկն իրոք, անցավ բազմաթիվ սթրես-թեստերով, կարողանալով դիմակայել բոլոր մարտահրավերներին` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական: Արդեն այս տարի, ի տարբերություն անցյալ տարվա, բանկը բոլոր ցուցանիշներով ունի կայուն աճ, այդ թվում նաև հաճախորդների թվով: Կարծում եմ դուք ճիշտ նկատեցիք, խոսելով մեր բանկի ծառայությունների որակի նկատմամբ հաճախորդների բազայի լոյալության բարձր մակարդակի մասին: Արդյունքն ակնառու է` վերջին տարում մեր բանկում գարծարքներ իրականացնող անձանց թիվն աճել է 20-25 տոկոսով, իսկ մինչև տարվա ավարտը աճը կկազմի մոտ 30 տոկոս, այդ թվում իհարկե, շնորհիվ անցկացված մի քանի ակցիաների նույնպես: Մասնավորապես, ներկայումս Հայէկոնոմբանի հաճախորդների բազան ընդգրկում է ավելի քան 75 հազար անձ, այն ժամանակ, երբ անցյալ տարի այդ թիվը կազմում էր 55 հազար:


Բանկը չի դադարեցրել նաև միջազգային կառույցների հետ համագործակցությունը, և անգամ նախատեսել էր ներգրավել հերթական սինդիկատացված վարկը: Ո՞ր փուլում է գտնվում այդ նախագիծը:


Հատկապես միջազգային ֆինանսական կառույցներից ռեսուրսներ ներգրավելը մեզ համար հանդիսանում է ռազմավարական ուղղություն: Անչափ կարևոր է, որ միջազգային կառույցները մեծ վստահությամբ են վերաբերվում Հայէկոնոմբանկին, նրա ՙառողջ՚ վարկային պորտֆելին: Նրանք, իհարկե, հանգամանորեն ուսումնասիրել են բանկը, հետազոտել մեր վարկային պորտֆելի ՙառողջության՚ աստիճանը և մի անգամ չէ որ եզրակացրել են, որ ներքին շուկայի ռեսուրսները մեծ կախվածություն ունեն տնտեսական կոնյունկտուրայից ու ճգնաժամային տատանումներից: Նման պայմաններում միջազգային ներդրողներն ավելի պահպանողական են դառնում և ալտերնատիվ տարբերակների ընտրության հարցում չեն շտապում: Սակայն, երբ 2007 թվականին Հայէկոնոմբանկի ակտիվների նվազեցումը կազմեց մոտ 30 տոկոս, միջազգային ոչ մի ֆինանսական կառույց այդ առիթով որևէ արտակարգ անհանգստություն չցուցաբերեց:


Կարելի է նշել, որ, ընդհանուր առմամբ, 2009 թվականին միջազգային կառույցները հայկական շուկայում պասիվ էին, կրճատելով բանկերի վարկավորման ծավալները: Միայն մի քանի վարկային պայմանագիր է ստորագրվել IFC և EBRD հետ: Սակայն 2010 թվականի համար մենք բավականին ամբիցիոզ նախագծեր ունենք և, հնարավոր է, որ արդեն 2010 թվականի երկրորդ եռամսյակում, բանկը համաձայնության կգա, կապված խոշոր ռեսուրսների ստացման հետ: Ներկայումս մենք աշխատում ենք նոր սինդիկատացված վարկի ստացման ուղղությամբ, որտեղ սպասվում է արտասահմանյան 7-8 խոշոր բանկերի մասնակցությունը: Սինդիկատի մասնակիցների հետ մենք արդեն ունենք ուղղակի և անմիջական համաձայնություններ: 2007 թվականին կրետիտորների հետ նման անմիջական համաձայնություններ չկային, կար պայմանավորվածություն միայն սինդիկատի կազմակերպչի`EBRD հետ: Այս անգամ էլ նոր, սինդիկացված վարկի կազմակերպիչներ կհանդիսանան կամ EBRD-ն, կամ էլ IFC-ն, որոնց հետ էլ վարում ենք բանակցությունները: Սակայն արդեն հայտնի է, որ նոր սինդիկատացված վարկը կտրամադրվի առնվազն երկու տարով և կուղղվի փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:


Շուկայում մանրածախ վարկավորման կրճատման պայմաններում փոխե՞լ է արդյոք Հայէկոնոմբանկն իր վարկային պորտֆելի կազմը:


Ամբողջությամբ վերցրած, վերջին 2 տարիներին մենք հիմնական շեշտը դնում ենք ՓՄՁ վարկավորման վրա: Եթե մինչ այդ բանկի վարկային պորտֆելում սպառողական և բիզնես-վարկերի հարաբերակցությունը կազմում էր 50/50, ապա ներկայումս այն կազմում է 30/70: Այդ հարաբերակցությունը մենք մտադիր ենք պահպանել նաև 2010 թվականին: Տեղին է նշել, որ ներկայիս պայմաններում սպառողական վարկերն ավելի մեծ ռիսկեր են պարունակում, քան ՓՄՁ վարկավորումը: Մենք ունենք ՓՄՁ վարկավորման հստակ տեխնլոգիա` անց է կացվում վարկառուի վերջին 6 ամիսների գործունեության վերլուծություն, այնուհետև կանխատեսումներ են արվում կապված վարկավորման ընթացքում նրա գործունեության հետ:


Իսկ սպառողական վարկերի գծով ռիսկերն աճել են, այդ թվում նաև այն պատճառով, որ սկսած 2001-2002թթ. սպառողական վարկեր տրամադրելու վերաբերյալ որոշումները հաճախ ընդունվում էին ՙկես ժամում՚: Հատկապես դրանում էր կայանում շուկայի սխալը: Իհարկե, բոլոր մասնակիցներն էլ ցանկանում էին ակտիվություն ցուցաբերել սպառողական վարկավորման շուկայում, սակայն կոշտ մրցակցության պայմաններում պորտֆելը պետք է մեծացնել ոչ թե մեծ ռիսկերի կուտակման, այլ վարկավորման հատուկ տեխնոլոգիաների կիրառման ճանապարհով: Իսկ դա տեղի չունեցավ: Սպառողական վարկավորման շուկան ամբողջությամբ բացվեց: Նույնանման իրավիճակը հատկանշական է ոչ միայն Հայաստանի համար, ժամանակին այդ հիվանդությամբ է տառապել նաև ողջ համաշխարհային բանկային համակարգը, շուկայում ստեղծելով հսկայական ռիսկեր, հետագայում չկարողանալով դրանք հաղթահարել:


Նման իրավիճակ է տիրում նաև պլաստիկ քարտերով վարկավորման շուկայւմ: Չնայած այն բանին, որ խոսքը գնում է 300-500 հազար դրամ գումարով վարկերի մասին, այնուամենայնիվ, այն հաճախորդների համար, որոնց աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ, դրանք բավականին մեծ գումարներ են: Քարտերով վարկավորման գծով մենք մշակել ենք ռիսկերի հաշվարկման հստակ մեխանիզմ: Ներկայումս մենք ունենք մոտ 75-80 հազար ակտիվ քարտեր, սակայն չի բացառվում, որ 2010 թվականին վարկավորման այս հատվածում մենք որոշակի պասիվություն կցուցաբերենք: Դրա հետ մեկտեղ, նախատեսում ենք սկսել քարտային մի նոր նախագիծ` TeenCard-ам, որը նախատեսված է մշակույթի օջախներում դպրոցականների կողմից իրականացվող անկանխիկ գործարքների համար: Դա ավելի շուտ ապագայի սոցիալական նախագիծ է:


Հայէկոնոմբանկը հանդիսանում է ՀԲ ծրագրի և փոքր ու միջին ձեռնարկատիրության գծով ռուսական ստաբիլիզացիոն վարկի մասնակից: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այդ ռեսուրսների իրացման տեմպերը:


Նշված ծրագրերի շրջանակներում վարկավորման պայմանները վատը չեն: Սակայն բանը նրանում է, որ վարկերի նկատմամբ պահանջարկն այնքան էլ մեծ չէ: Ես նկատի ունեմ հուսալի պահանջարկը, որը բավարարում է մեր պահանջներին և ներդրվում է IFC, EBRD և KfW պահանջներին համապատասխան: 1-2 մլն.դոլար գումարով խոշոր վարկերը մենք տրամադրում ենք մեր սեփական միջոցների հաշվին, EBRD հետ համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Ինչպես դուք գիտեք, այդ ծրագրերի լիմիտը մեծացվել է և անհրաժեշտության դեպքում EBRD պատրաստ է այն ավելի մեծացնել: Նշված ֆինանսավորման առավելությունը դա խոշոր վարկերի նկատմամբ ցածր տոկոսադրույքներն են` տարեկան 12 տոկոս և 5 տարի մարման ժամկետով:


Ներկայումս ինչպիսին է Հայէկոնոմբանի վարկային պորտֆելը և ինչքա՞ն է ժամկետանց վարկերի բաժինը:


Ամենից առաջ կուզենայի նշել, որ, հենվելով վարկային պորտֆելի ցուցանիշների վրա, ընթացիկ տարին կարելի է բաժանել երկու փուլերի: Առաջին փուլում գրանցվեց ակտիվների և վարկային պորտֆելի նվազում, սակայն երկրորդ կիսամյակում մեզ հաջողվեց անգամ գերազանցել տարեսկզբի ցուցանիշները: Ներկայումս բանկի վարկային պորտֆելը կազմում է մոտ 28 մլրդ.դրամ, սակայն տարին կեզրափակենք 29-30 մլրդ.դրամի սահմաններում: Պրոբլեմային վարկերի քանակը մեզ մոտ աննշան է, իսկ ժամկետանց վարկերի բաժինը կազմում է 2 տոկոս:


Հայէկոնոմբանկը մինչ այդ նախատեսել էր իր կապիտալն ավելացնել օտարերկրյա ներդրողների հաշվին, սակայն մինչև օրս բանկի կապիտալը չի փոփոխվել:Փոշմանե՞լ է արդյոք բանկը կապիտալիզացիայի ենթարկվել:


Կապիտալի ավելացման հետ կապված պլաններն այսօր էլ գտնվում են բանկի օրակարգում: Օտարերկրյա և ռուսական ներդրողների կողմից մենք ստացել ենք բանկի կապիտալին ներգրավվելու ուղղությամբ բազմաթիվ առաջարկություններ: Սակայն բանկի բաժնետերերն այդ առաջարկությունների մեջ տեսնում են միայն կարճաժամկետ օգուտ և ոչ թե կայուն ու երկարաժամկետ քայլեր: Մենք չենք բացառում մեր բանկի կապիտալին որևէ օտարերկրյա բանկի մասնակցությունը, սակայն ներկայումս, հիմնական ներդրողները, որոնց հետ մենք շարունակում ենք բանակցային գործընթացը, հանդիսանում են IFC-ն և EBRD-ն: Իմ կանխատեսումներով, մինչև 2010 թվականի առաջին կիսամյակի ավարտը բանկի կանոնադրական կապիտալն ավելացված կլինի, և եթե կապիտալի փաստացի համալրումն անգամ կայացած չլինի, ապա կապիտալի ավելացման վերաբերյալ փաստաթղթերն արդեն ստորագրված կլինեն:


2009 թվականին Հայէկոնոմբանկը կապահովի՞ արդյոք շահույթ և նախատեսո՞ւմ է արդյոք դիվիդենդների վճարում:


Ընթացիկ տարում մենք սպասում ենք ապահովել ոչ մեծ շահույթ` 200-300 մլն.դրամի սահմաններում, և, ելնելով բանկի ղեկավարության քաղաքականությունից, դիվիդենդները կվճարվեն: Բանկի մենեջմենտը բոլոր ճիգերն է գործադրում, որպեսզի ապահովի դիվիդենդների վճարումը, հավատարիմ մնալով իր ավանդներին: Թող դիվիդենդները լինեն ոչ թե 10 տոկոս` մեկ բաժնետոմսի համար, այլ թեկուզ 6 տոկոս, սակայն դրանք անպայման պետք է լինեն:




Հարցազրույցը վարեց Լիլիթ Ասլանյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է 2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունըՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40