Երեքշաբթի, 22 Դեկտեմբերի 2009 11:25

Ամերիաբանկը նվազեցնում է ՓՄՁ-ն ոչ թանկ ռեսուրսներով


ArmInfo. Ամերիաբանկի կորպորատիվ բանկինգի տնօրեն Լևոն Արևշատյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը:

Հայաստանի բանկերը հիմնականում աշխատում են ձեռնտու պայմաններ ստեղծել բիզնեսի համար: Այդ թվում նաև Ամերիաբանկը վերջերս բիզնեսի ֆինանսավորման լայնածավալ մի նախագիծ գործարկեց: Ասացեք, խնդրեմ, ինչո՞ւմն են կայանում այդ նախագծի առավելությունները, և, դրա շնորհիվ, ինչքանո՞վ կմեծանա բանկի վարկային պորտֆելը: Ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ն է բիզնես-վարկերի պահանջարկի նկատմամբ Ձեր գնահատականը և, իրականում, երկրում տիրող տնտեսական անկումը հաղթահարելու համար կարո՞ղ է այդյոք վարկավորման այդ տեսակը բարձրացնել արդյունավետ պահանջարկի մակարդակը:


Մեր կողմից վերջերս սկսած վարկային նախագծի յուրահատկությունը կայանում է նրանում, որ կիրառվում են ոչ միայն բավականին արտոնյալ պայմաններ (մարման ժամկետները սահմանված են մինչև 7 տարի), այլ նաև նրանում, որ տոկոսադրույքների իջեցման գծով կիրառվում է վարկառուի խրախուսման մեխանիզմ: Այսինքն մենք առաջարկում ենք մի մեխանիզմ, երբ վարկառուն սկզբնական փուլում տեսնում է, որ երեք տարի ընթացքում տոկոսադույքը կարող է իջնել: Վարկային նախագծի մյուս կարևորագույն գործոնն է հանդիսանում նաև այն, որ մենք կարողացել ենք ընդլայնել փոքր և միջին ձեռնարկություններ հասկացությունը: Մինչ այժմ Հայաստանում գործում էին փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման բազմաթիվ ծրագրեր, որոնցում տեղ գտած չափանիշներն, իրականում, յուրահատուկ են միայն փոքր բիզնեսի համար: Մասնավորապես, եթե ձեռնարկությունների տարեկան շրջանառությունը կազմում է մինչև 700 մլն.դրամ, ապա տրամադրվող վարկի չափը չի անցնում 50 մլն.դրամից: Մեր ծրագիրը նախատեսված է փոքր և միջին բիզնեսի այն սուբյեկտների համար, որոնց շրջանառությունը կազմում է մինչև 5 մլրդ.դրամ, աշխատողների թիվը` մինչև 250 մարդ, իսկ տրամադրվող վարկի չափը` մինչև 1.5 մլն.դոլար:


Այդ իմաստով, բավականաչափ ընդլայնվել է արտոնյալ վարկավորման այս ծրագրի պոտենցիալ մասնակիցների ցանկը: Ծրագրի շրջանակներում վարկ ստանալու հնարավորություն են ստանում այն միջին ձեռնարկությունները, որոնք մինչ այժմ զրկված են եղել արտոնյալ վարկավորման ծրագրերին մասնակցելու հնարավորությունից: Դրանից բացի, նշված ծրագրով վարկեր կարող են տրամադրվել նաև այն ընկերություններին, որոնց տարեկան շրջանառության նվազագույն շեմը գերազանցում է 5 մլն.դրամի սահմանագիծը, ինչը հնարավորություն է տալիս ծրագրին մասնակցել նաև փոքր ընկերություններին: Նախագիծը գործարկման դնելով մենք ակնկալում ենք վարկային պորտֆելի էական աճ:


Նշված ծրագրի իրականացման համար մենք ունենք բավականաչափ լուրջ ռեսուրսներ: Ֆինանսավորման հիմնական մասը կտրամադրվի միջազգային ֆինանսական կառույցների կողմից: Ընդհանուր առմամբ, հաջորդ տարի բանկի ռազմավարությունը հիմնականում կուղղվի այս ծրագրի իրականացմանը, ինչից ելնելով էլ մենք նախատեսում ենք 2010 թվականին էապես ավելացնել մեր վարկային պորտֆելը:


Բիզնես-վարկերի նկատմամբ պահանջարկը կարող ենք գնահատել մեր կողմից ստացվող բազմաթիվ հայտերի հիման վրա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ միայն վերջերս գործարկման դրեցինք վարկավորման այս նոր պրոդուկտի վերաբերյալ գովազդը և արդեն ստանում ենք բազմաթիվ հայտեր: Իհարկե, բանկը կընտրի այն նախագծերը (հայտերը), որոնք բանկային ֆինանսավորման տեսանկյունից արժանի են ուշադրության, այդ թվում նաև գործող բիզնեսի նախագծերը, ինչը մեզ համար ամենակարևորն է: Հայտատուները պետք է ապացուցեն, որ վճարունակ են և տիրապետում են համապատասխան գրավային բազայի: Այսինքն, ցանկացած պարագայում, ռիսկերը կսահմանվեն ու կչեզոքացվեն: Այս վարկերի նկատմամբ պահանջարկը ես բարձր եմ գնահատում, մանավանդ որ մենք աշխատել ենք ընկերությունների լայն շրջանների համար դրանք դարձնել հնարավորինս մատչելի, այլ ոչ թե ներգրավել միայն նեղ շրջանակներին: Դրա հետ մեկտեղ, բանկն իր ուշադրության շեշտը կդնի ինչպես փոքր, այնպես էլ միջին բիզնեսի վրա:


Ինչ վերաբերում է տնտեսական անկումը հաղթահարելու գործում այս վարկավորման դերին, ապա վարկի ցանկացաած տեսակ, որը շուկայում դառնում է մատչելի, հսկայական ազդեցություն է ունենում երկրի տնտեսական կյանքի վրա: Ինչպես հայտնի է, ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամն սկսվեց հատկապես իրական հատվածի վարկավորման ծավալների կտրուկ կրճատման հետևանքով: Վիճակագրական տվյալներով, Հայաստանում վարկերի բաժինը ՀՆԱ մեջ միջազգային ստանդարտների համեմատ մեծ չէ, և կա չիրացված մեծ պոտենցիալ: Ինչպես գիտեք, իր հակաճգնաժամային ծրագրերում կառավարությունը էլ հատուկ դեր է հատկացնում հատկապես բիզնեսի տարբեր ոլորտների վարկավորմանը:


Ինչպե՞ս եք գնահատում խոշոր, միջին և փոքր բիզնեսի վարկավորման շուկայում ստեղծված իրավիճակը: Հատկապեա Ամերիաբանկի վարկային եկամուտների վրա ի՞նչպիսի ազդեցություն ունեցավ տնտեսական անկումը: Եթե ձեզ մոտ շուկայի վերլուծություն է իրականացվում, ապա. խնդրեմ, կիսվեք մեզ հետ այդ տեղեկություններով:


Այսօր ՓՄՁ ձեռնարկությունների առջև ոչ թանկ ռեսուրսներ ներգրավելու էական հնարավորություններ են բացվում, հատկապես փոքր բիզնեսի համար, քանի որ երկրում գոյություն ունեն ֆինանսավորման բազմաթիվ ծրագրեր: Օրինակ, Կենտրոնական բանկը փոքր և միջին բիզնեսի դրամային վերաֆինանսավորման հետաքրքիր ծրագիր է իրականացնում, որին ակտիվորեն մասնակցում են բանկերը, այդ թվում նաև Ամերիաբանկը: Այդ ծրագիրը հնարավորություն է տալիս վարկավորել ՀՀ դրամով և տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով:


Միջին բիզնեսի գծով մեր արտոնյալ վարկավորման ծրագիրը Հայաստանի համար մինչ այսօր յուրօրինակ է: Ինչ վերաբերվում է խոշոր բիզնեսին, ապա այդ ոլորտի վարկավորումը գործնականորեն, անգամ ճգնաժամի պայմաններում, երբեք չի դադարեցվել, քանի որ խոշոր բիզնեսը բանկերի համար միշտ էլ հրապուրիչ է եղել: Վարկավորելով խոշոր բիզնեսը, բանկը ստանում է էական, և ոչ միայն տոկոսային, այլ նաև ոչ-տոկոսային եկամուտներ` հաշիվների սպասարկման ծառայությունների շրջանակներում: Շատ բանկեր ծանր ժամանակներում, սկզբունքայնորեն, իրենց հաճախորդներին օգնեցին, չնայած այն բանին, որ սովորական պայմաններում նրանք հնարավոր է որ ձեռնպահ մնային վարկեր տրամադրելուց:


Խոշոր վարկեր մեր բանկը տրամադրում է հիմնականում իր սեփական միջոցների հաշվին: Միայն փոքր ՀԷԿ-երի շինարարության ոլորտի ծրագիրն է, որ սկսում ենք IFC հետ: Արդեն հետաքրքրություն կա փոքր ՀԷԿ-երի բազմաթիվ կառուցապատողների կողմից: Հուսով ենք, որ այդ պորտֆելը մեզ մոտ կաճի նշանակալից տեմպերով: Այդ ծրագրի շրջանակներում առաջին վարկերի տրամադրումը նախատեսում ենք սկսել 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին:


Վարկային պորտֆելի աճին զուգահեռ աճում է նաև եկամտաբերությունը: Ամերիաբանկի այս տարվա ցուցանիշներն էականորեն կգերազանցեն անցյալ տարվա ցուցանիշներին, անկախ ճգնաժամից, և շնորհիվ այն բանի, որ երբեք չենք դադարեցրել իրական հատվածի վարկավորումը, որը կազմում է տնտեսության հիմքը: Դրանով իսկ մենք հնարավորություն ստացանք ընտրել մեզ համար հետաքրքրություն ներկայացնող հաճախորդներին: Իսկ հիմա, երբ իրավիճակը քիչ թե շատ կայունացել է, մեր խնդիրն է այդ հաճախորդներին պահելը և նորերին ներգրավելը:


Շուկայում որոշակի բեկում է նկատվում: Ընթացիկ տարում բանկային համակարգում դիտվում էր վարկավորման տեմպերի եռամսյակային դանդաղեցում, այն ժամանակ, երբ Ամերիաբանկը ուժգնորեն ավելացնում էր վարկավորման տեմպերը: Մասնավորապես, եթե տարեսկզբին մեր վարկային պորտֆելը կազմում էր 31 մլրդ.դրամ, ապա այժմ հասնում է 47 մլրդ.դրամի, իսկ մինջև տարեվերջ կարող ենք ավելացնել ևս 1-2 մլրդ,դրամով: Վարկային պորտֆելի աճի միտումները կշարունակվեն նաև 2010 թվականի ընթացքում: 2010 թվականին նախատեսվում է նախկինում տրամադրված վարկերի 20-25 մլրդ.դրամի մարում: Վերադարձված միջոցները, միջազգային կառույցներից ներգրավված միջոցների հետ միասին, նախատեսում ենք տեղաբաշխել 60 մլն.դոլար գումարի նոր վարկերում: Նախատեսում ենք կրկնապատկել վարկավորման տեմպերը, իհարկե, ոչ ռիսկային վարկավորման հաշվին: Այս տեսանկյունից էլ բանկն այսօր ունի բարձրորակ վարկային պորտֆել, որտեղ ժամկետանց վարկերի բաժինը կազմում է 1-2 տոկոս, և մենք մտադիր չենք այս տենդենցը պահպանել ռիսկային փոխզիջումների հաշվին:


Ինձ թվում է, որ մեր ռազմավարությունը որոշակի դեր խաղաց երկրում ճգնաժամային ազդեցությունները մեղմելու գործում: Այն ժամանակ, երբ շատերը սառեցնում են իրենց վարկային ծրագրերը, եթե կա թեկուզ մի բանկ, որն ակտիվորեն վարկավորում է իրականացնում, ապա դա փրկում է բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների:


Ամերիաբանկը հայտարարել էր արտոնյալ պայմաններով վարկավորման հնարավորության մասին` վարկի առաջին երեք տարիներին, ամեն վեց ամիս, անկախ ֆինանսական շուկայում տիրող իրավիճակից, վարկի տոկոսադրույքի իջեցում: Սակայն փողի գինը, ինչպես հայտնի է, անկանխատեսելի է: Հետաքրքիր է, տոկոսադրույքները իջեցնելու համար գոյություն ունի՞ արդյոք ինչ-որ սահմանային սանդղակ:


Խաղի կանոնները հստակ են: Վարկառուն պայմանագիրն ստորագրելիս արդեն տեղյակ է, որ պայմանագրով սահմանված տոկոսադրույքը երեք տարում, ամեն կես տարին մեկ կարող է իջնել 0.5 տոկոսով: Այսինքն, տոկոսադրույքի առավելագույն իջեցման չափը, չնայած հնարավոր տատանումներին, կարող է կազմել 3 տոկոս: Բանկի համար կարևորը ռեսուրսների տեղաբաշխումից առաջացող մարժայի ապահովումն է: Սակայն այդ մեխանիզմը կիրառելու համար մենք վարկառուից խնդրում ենք մարումների ժամանակացույցի հստակ կատարում: Եթե վճարներն անգամ մեկ օր ուշանան, ապա արտոնյալ մեխանիզմը դադարում է գործելուց: Այսպիսով, մենք, մեր պարտավորություններով ստեղծում ենք վարկառուի պատասխանատվության մոտիվացիա: Այլ կերպ ասած, սա երկկողմանի երթևեկության ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուր կողմ պետք է պատասխանատվությամբ վերաբերվի իր պարտավորություններին:




Հարցազրույցը վարեց Լիլիթ Ասլանյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.09.2025
RUB4.560.06
USD383.470.72
EUR449.962.75
GBP519.912.59
CAD277.171.47
JPY25.950.08
CNY53.850.12
CHF481.442.76