Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2009 14:27

Ֆիլանտրոպեդիան՚ ՙՖինքա International Inc.՚-ին ճանաչել է որպես աշխարհի լավագույն ոչ առևտրային կազմակերպություն

Ֆիլանտրոպեդիա միջազգային ոչ առևտրային կազմակերպության կողմից ՙՖինքա International Inc.՚ միկրոֆինանսական ընկերությունը ճանաչվել է որպես աշխարհի լավագույն ոչ առևտրային կազմակերպություն: Նման եզրակացության են եկել 131 փորձագետներ, ուսումնասիրելով աշխարհի տարբեր միկրոֆինանսական կազմակերպությունների գործունեությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են հայկական ՙՖինքա՚ միկրոֆինանսական ընկերության մամուլի ծառայությունից:

Ֆիլանտրոպեդիա՚-ն ոչ ատևտրային կազմակերպություն է, որն աջակցում է դոնորներին բարեգործության ուղղությունների և օբյեկտների ընտրության հարցում, դոնորների և ոչ առևտրային կազմակերպությունների միջև հանդես է գալով որպես կապող օղակ: Կազմակերպությունը դոնորներին թույլ է տալիս բարեգործական գործունեության փորձի զարգացման հետ մեկտեղ, ոչ առևտրային հիմնադրամի փորձագետների օգնությամբ, պահպանել ընդհանուր սոցիալական համակարգը: