Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2009 15:15

Որպես կառավարման համակարգ, Հայաստանի օլիգապոլիկ համակարգն ՙարժանացել՚ է միջազգային ճանաչման


ArmInfo. Ռազմավարական և ազգային հետազոտությունների Հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն.Սարգսյան, օրերս Համաշխարհային բանկի երևանյան ներկայացուցչության ղեկավարը նշել էր, որ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացիայի կարիք ունի, սակայն առանց օլիգոպոլիայի վերացման դա գործնականորեն անհնար է: Ինչի՞ մասին է վկայում այդ հայտարարությունը:


Այն մասին, որ այսօր կարելի է արձանագրել, որ Հայաստանի օլիգարխիկ համակարգն արդեն ՙհասել՚ է միջազգային ճանաչման: Դրա հետ մեկտեղ, ստեղծվել է մի շատ հետաքրքիր իրավիճակ, երբ հայ-թուրքական երկաթգծի բացման վերաբերյալ աղմուկի ֆոնի ներքո, որի հետ շատերն էին մեծ հույսեր կապում, Հայաստանն իր կառավարման համակարգով հասավ միջազգային ճանաչման` որպես օլիգոպոլիայի: Վարուդակիսը շատ հստակ կերպով բացատրեց, որ ՙՀայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացիայի կարիք ունի, սակայն առանց հարկային և մաքսային համակարգերում կոռուպցիան արմատախիլ անելու, շուկայում հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, ինչպես նաև առանց օլիգոպոլիայի վերացման, դա գործնականորեն անհնար է՚: Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ առաջին անգամ նման հայտարարություն են անում ոչ թե քաղաքական սուբյեկտները, այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ի դեմս Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի: Դրանով նրանք մեզ կանգնեցրին փաստի առջև, հոդս ցնդեցնելով մեր բոլոր իլյուզորային հույսերը: Ի դեպ, Վարուդակիսն առաջինն էր, որն արեց նման հայտարարություն: Իսկ հոկտեմբերի 18-ին ՀԲ կառավարիչ տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվալան հայտարարեց, որ անիմաստ է տնտեսական առաջնթացը կապել Թուրքիայից Հայաստան եկող երկաթգծի հետ, քանի որ ՙՀայաստանի տնտեսությունն ունի օլիգոպոլիկ կառուցվածք, և Հայաստանի ժողովուրդն այս ուղղությամբ պետք է ինչ-որ բաներ ձեռնարկի՚:


Իսկ ժողովուրդը ՙկարո՞ղ է արդյոք ինչ-որ բաներ ձեռնարկել՚:


Դա բոլորովին այլ հարց է: Բանը նրանում է, որ Հայաստանում բոլորն էր վաղուց հասկացել են երկրի կառավարման համակարգի բնույթը, որի գլխավոր առանձնահատկությունն է` մի կողմից, օլիգարխների միության ու նրանց սպասարկող կուսակցությունների և մյուս կողմից, մնացած հասարակության միջև իրավունքների և պարտավորությունների բաշխման երևույթը: Այսինքն, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետության կեցության առանցքային դրույթն է դարձել անհավասարության սկզբունքը: Ընդ որում, հաշվի առնելով սեփականության և ձեռնարկատիրության, ինչպես նաև առանցքային տեղեկատվական աղբյուրների մոնոպոլիզացումը, նման կառուցվածքը թվում է անսասան: Այդ մասին, հիմնականում, խոսվում է նաև երկրի ներսում, այլ հարց է, որ ոչինչ չի ձեռնարկվում: Դրա համար էլ անցյալ տարի, նշված հանգամանքների միջազգային ճանաչումը նշանակալից դարձավ կրկնապատիկ անգամ, քանի որ Հայաստանը սերտորեն կապված է ֆինանսական, քաղաքական և իրավապաշտպան կառույցների հետ: Հետևաբար, Հայաստանի հետ հարաբերությունները կառուցվել և կառուցվում են ելնելով այս գահատականներից: Ի դեպ, պատակահական չէ, որ այն փուլում, երբ աշխարհի բոլոր երկրներին հարվածեց ֆինանսական ճգնաժամը, Հայաստանի ՙանարդար՚ կառավարող համակարգի թեման պետք է հայտնվեր շատ ատյանների ուշադրության կենտրոնում:


Վարուդակիսը նաև նշեց, որ 2010 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի ՀՆԱ 50 տոկոսին:


Նա խոսում էր մոտալուտ աղետի մասին: Սակայն, քանի որ 2011 թվականին ՀՆԱ 50%-ին մոտեցող Հայաստանի արտաքին պարտքը կարելի է մարել միայն տնտեսությունը դիվերսիֆիկացնելու միջոցով, հետևաբար, պետք է արմատախիլ անել օլիգոպոլիան: Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, քանի որ շատ քաղաքական ուժեր անտեսանելի թելերով կապված են այդ օլիգոպոլիաների ղեկավարների հետ: Իսկ եթե չկա քաղաքական կամք, ապա պետք է պատրաստվել տնտեսական ավելի դժվարին իրավիճակների: Այսպիսին է Հայաստանի իշխանությունների համար գոյություն ունեցող այս փակ շրջանը:


Իսկ իշխանություններն արդյոք դա չե՞ն հասկանում:


Բանը նրանում է, որ Հայաստանի քաղաքական ու տնտեսական ողջ համակարգն իրենից ներկայացնում է մի ամբողջություն: Դրա համար էլ, ասել, թե Հայաստանի գործող իշխանությունները երկրում տիրող իրավիճակի մասին ունեն այլ կարծիք, ճիշտ չի լինի: Ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս 2009 թվականի սկզբին նշել էր երկրի քաղաքական և տնտեսական համակարգի օլիգարխիկ բնույթի մասին: Սակայն, մոտ մեկ տարի անց վարչապետին առաջարկեցին ՙանհեթեթությամբ չզբաղվել՚, այլ միանալ միջազգային ֆինանսական կառույցներում հայկական օլիգարխիայի հակառակորդների պահանջները չեզոքացնողների բանակին: Բանը նրանում է, որ գործերի իրական վիճակն իմանալը դեռ չի նշանակում ունենալ այդ իրավիճակը շտկելու ցանկություն: Ընդհակառակը, ինչպես ժամանակը ցույց տվեց, Հայաստանի բարձրագույն իշխանությունները հասարակությանն ապատեղեկացնելու քաղաքականություն որդեգրեցին, վստահ լինելով, որ կհաջողվի Հայաստանում պահպանել իրենց համար ձեռնտու վարչակարգը: Ընդ որում, այդ մոտեցման հաջողության հույսերը կապվում էին որպես սպառազինություն վերցված ՙթուրքական ուղու՚ հետ: Հավանաբար նախատեսվում էր, որ հայ-թուրքական ՙփրկարար՚ հարաբերությունների շուրջ ստեղծվաց աղմուկը կարող է խլացնել գործող վարչակարգին հակառակվող ամեն մի ցանկություն: Իշխանությունների հաշվարկները մոտ կես տարի արդարացնում էին իրենց` և առաջին հերթին, ռադիկալ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների կողմից իշխանությունների գործողությունները հավանության արժանացնելու պատճառով: Սակայն, տերեվերջին թուրքական թեման կորցրեց իր խլացնող էֆեկտը:


Այնուամենայնիվ, իշխանությունները միգուցե մի նոր բան կմտածեն…


Իշխանությունները դեռևս մտածում են ինչ-որ ձևով վերախաղարկել այս իրավիճակը: Ստեղծված իրավիճակում նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ օգտագործեց իշխանական ճամբարը կենտրոնացնելու մեխանիզմը: Նոյեմբերի 28-ին նա ՀՀԿ համագումար գումարեց, որտեղ առաջադրեց լիովին սպասելի մի թեզ, այն մասին, որ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել ներկուսակցական կայուն համակարգ: Ավելին, հայտարարվեց, որ ՙայն փոփոխությունները, որոնք մեզ կհաջողվի գրանցել կուսակցության ներսում, թեթևությամբ կտեղափոխվեն հասարակություն՚: Եթե հաշվի առնենք ՀՀԿ կազմը, ապա հասկանալի կդառնա, որ երկրում վերցված է օլիգարխիկ համակարգն ամրապնդելու ուղի: Այդ մասին է վկայում նաև կառավարության առանցքային դեմքերի, վարչապետի գլխավորությամբ, ՀՀԿ կազմ ՙանցնելը՚: Այս վերջին հանգամանքը բավականին պերճախոս էր, քանի որ բարձրագույն օղակներում չի մնացել և ոչ մեկը, որը կարող է երկրի տնտեսությունում տիրող իրավիճակը բարդել խոշոր սեփականատերերի վրա:


Ո՞ւր կարող է մեզ տանել իշխանության նմանօրինակ կենտրոնացումը:


Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ 2010 թվականի նախօրեին իրավիճակը շարունակում է մնալ բավականին կրիտիկական: Իշխանական բոլոր կառույցների կենտրոնացումը ՀՀԿ շրջանակներում և գործող բոլոր կադրերին ՙՀՀԿ անդամի՚ միասնական կարգավիճակ տալը մեզ տանում է դեպի փակուղի: Տնտեսության հերթական կամ թեկուզ ազգային տարադրամի մասնակի անկման դեպքում, կայուն ներկուսակցական համակարգի վրա հիմնվելու վրա հույս դնելը կարող է իրեն չարդարացնել, քանի որ իշխանությունն ամենից շատ վախենում է իր իսկ անդամների քաղաքական ամբիցիաներից, քանի որ Հայաստանի տնտեսությունում տիրող իրավիճակի համար մեղքն օլիգոպոլիայի վրա գցելը տագնապ կստեղծի իշխանական օղակներում: Այլ իրավիճակներում չէին էլ գնա այդ ճամբարի դիսցիպլինայի խստացման: Այլ բան տեղի ունենալ չէր էլ կարող` եթե չկա երկիրը փրկելու ցանկություն և հնարավորություն, ապա էներգիան ուղղվում է սեփական փրկությանը:




Զրույցը վարեց Դավիթ Ստեփանյանը