Հինգշաբթի, 24 Դեկտեմբերի 2009 13:04
Արարատբանկը մարել է երկրորդ թողարկման կորպորատիվ պարտատոմսերը `400 մլն.դրամ ծավալով
ArmInfo. Արարատբանկը մարել է երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը` 400 մլն.դրամ ծավալով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, երկրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ուղղվել են ՓՄՁ վարկավորմանը:
Այդ թվում, ընդհանուր միջոցների 60 տոկոսն ուղղվել է ֆինանսական հատվածի և 30 տոկոսը`արդյունաբերության ոլորտի վարկավորմանը, իսկ մնացած 10 տոկոսը`ֆիզիկական անձանց վարկավորմանը: