Հաղթողներին ընտրելու չափանիշները ներառել են բանկերի ֆինանսական գործունեությունը, նորամուծությունները, նախաձեռնությունները և նախորդ տարվա ընդհանուր ռազմավարությունը: Բանկի նվաճումները, որոնք հաշվի են առնվել ՙThe Banker՚ ամսագրի կողմից 2008 թվականի ընթացքում 16.9 տոկոսով ակտիվների աճն է և ինչպես նաև հաճախորդներին բաձրագույն որակով ծառայություններ տրամադրելու հանդեպ բանկի ունեցած հևտևողական ուշադրությունը: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերի մեկնաբանությամբ. ՙԲանկը շարունակել է իրականացնել ներդրումներ նոր տեխնոլոգիաներում և ենթակառույցվածքներում` Հայաստան ներմուծելով ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունները: Ներկայումս Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է ամբողջական բանկային ծառայությունների փաթեթ, որոնցից կարելի է օգտվել ինչպես մասնաճյուղերի և բանկոմատների, այնպես էլ հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջոցով՚: Էյչ-Էս-Բի-Սի-ն շարունակում է զարգացնել ՙմասնաճյուղ, որը միշտ բաց է՚ գաղափարը, ծառայեցնելով այն իր հաճախորդներին Հայաստանում և ողջ աշխարհում:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազաային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ունի 9 մասնաճյուղ և գրասենյակ Երևանում, ինչպես նաև 48 բանկոմատ: