Շաբաթ, 26 Դեկտեմբերի 2009 16:19

Հայաստանի բանկերը ՙստաբիլիզացիոն մակընթացության՚ գագաթնակետում


ArmInfo. Կես տարի է անցել այն օրից, երբ Հայաստանի Կառավարությունը ֆինանսա-տնտեսական ճգնաժամին դիմակայելու նպատակով անցավ իր ստաբիլիզացիոն պլանի և տնտեսության մեջ դրամական ներարկումների իրականացմանը: Այսօր թվերը խոսում են այն մասին, որ, չնայած ՀՆԱ էական անկմանը, որը միանշանակորեն կապված է վերջին 10 տարիների ընթացքում իրականացված ծայր աստիճան անարդյունավետ և ոչ դեվերսիֆիկացված տնտեսության հետ, երկիրն աստիճանաբար դուրս է գալիս ռեցեսիայից ու դեպրեսիվ վիճակից: Ընդ որում, ճգնաժամին դիմակայելու ամենակարևոր կոմպոնենտները դարձան ժամանակին իրականացված այն արդյունավետ միջոցառումները, որոնք ուղղված էին օրինական տնտեսության արյունատար համակարգի` բանկային հատվածի աջակցմանը:

Ռուսական ստաբիլիզացիոն վարկից և Համաշխարհային բանկից ներգրավված գումարները շուկա ներգործեցին երկրորդ կիսամյակի սկզբից և որպես արդյունք, երրորդ եռամսյակում առևտրային բանկերի վարկային ներդրումների տեմպերն սկսեցին վերականգնվել: Սակայն վերականգնման գարծընթացը, որը կապված էր ոչ թանկ ռեսուրսների ներգրավման հետ, որոշակիորեն փոխեց վարկային պորտֆելի կազմը, որը ներկայումս սկսել է ակտիվորեն վերակողմնորոշվել`ֆիզիկական անձանց ռիսկային վարկերից դեպի ավելի կանխատեսելի փոքր և միջին բիզնես: Հատկապես դրա շնորհիվ է, ինչը վկայում է ԱրմԻնֆո գործակալության մասնագետների կողմից իրականացված`երրորդ եռամսյակի ցուցանիշների վերլուծությունը, որ տնտեսության մեջ բանկերի վարկային ներդրումներն աճեցին 23%, կազմելով 461.8 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում արձանագրված 5.9% անկման համեմատ (374.2 մլրդ.դրամ): Ընդ որում, վարկային պորտֆելում տնտեսության բաժինը 57%-ից հասավ 64%-ի, իսկ ֆիզիկական անձանց վարկավորման բաժինը 40%-ից կրճատվեց մինչև 32%: Երրորդ եռամսյակում ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը կրճատվեց 11%, այն ժամանակ, երբ վերջին` նախաճգնաժամային տարիներին արձանագրվել էր 60-70% աճ, երբ ֆիզիկական անձինք հանդիսանում էին Հայաստանի բանկային համակարգի հիմնական դրայվերները: Տարվա կտրվածքով տնտեսության վարկավորման ծավալներն աճեցին 43.7%, իսկ բնակչության վարկավորման ծավալներն ընդհակառակը, կրճատվեցին 20.8%-ով:


Բնակչության վարկավորման ծավալների նմանօրինակ էական, կրճատումն ուներ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ, որոնք համապատասխանաբար կապված էին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ռիսկային գործոններց: Եթե օբյեկտիվ պատճառը կապված էր տնային տնտեսություններին սնող տրանսֆերտների կտրուկ կրճատումների և քաղաքացիների ապագա եկամուտների հետ կապված անորոշության հետ, ապա սուբյեկտիվ պատճառները կապված էին բանկերի կողմից մանրածախ ռիսկերի գնահատման նկառմամբ առաջացած բարդության հետ: Անգամ այն բանկերը, որոնք երկար տարիներ մասնագիտացել ու աճել էին մանրածախ սպառողական վարկավորման վրա, փաստորեն, հիմնականում սկսեցին զբաղվել լոմբարդային ոչ բարդ վարկավորումով, երբ հիմնական ծածկույթի դեր էին կատարում ցածր գնահատված գրավները, երբ անշարժ գույքի ու ոսկու գները աճում էին անորսալի տեմպերով: Այսօր բանկերը ֆինանսական ծառայությունների արդիականացման և ռիսկ-մենեջմենտի նոր գործիքների կարիք ունեն: Դրա համար էլ մի շարք բանկերում այդ նպատակով արդեն ստեղծվում են հատուկ, այդ թվում նաև վերլուծական դեպարտամենտներ:


Անգամ ամենատհաճ տեսանկյունից վերցրած, այնուամենայնիվ, երրորդ եռամսյակի ցուցանիշները որոշակի քանակությամբ լավատեսություն են ներշնչում: Դրանք այսպես կոչված, չաշխատող ակտիվների ցուցանիշներ են, կամ էլ ժամկետանց վարկեր: Չնայած տարեկան եռակի աճին, երրորդ եռամսյակում դրանք ունեցան անկում, կրճատվելով 6.7%: Իհարկե այստեղ նույնպես գործը գլուխ չեկավ առանց գլխավոր բանկի միջամտության, որն առևտրային բանկերին իրավունք տվեց մշտական և հուսալի փոխառուների համար սահմանել վարկերը մարելու արտոնյալ պայմաններ, մասնավորապես, իրականցնել վարկերի երկարաձգում և վերաֆինանսավորել հիփոթեքային վարկերը, որպեսզի խուսափեն վարկերը դասակարգելու անհրաժեշտությունից և որպես հետևանք, դրանց հետագա պահուստավորումից: Սակայն, երրորդ եռամսյակում պահուստավորումն (վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստները) աճեց, ինչը խոսում է բավականին մեծ ծավալով ժամկետանց վարկերի առկայության մասին, որոնք, այնուամենայնիվ, էապես զիջում են ստանդարտ վարկերին, այսինքն իսկական առողջներին: Տրամադրված վարկերով ժամկետանց վարկերի բացարձակ մեծությունը եռամսյակի վերջում կազմեց 61.4 մլրդ.դրամ, կրճատվելով երրորդ եռամսյակի ընթացքում վարկային պորտֆելի 10.03%-ից մինչև 8.5%-ի չափով:Պահուստների բաժինը վարկային պորտֆելում 2.3%-ից աճեց մինչև 2.6%, ինչը, եթե հաշվի առնենք վարկային պորտֆելի աճը այդքան էլ նշանակալից մեծություն չէ:


Այսպես, տարվա կտրվածքով բանկերի ակտիվներն աճեցին 31%, իսկ երրորդ եռամսյակում` 11%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 1.3 տրլն.դրամ: Միագումար վարկային պորտֆելը, որը տարվա հաշվարկներով աճել էր 15.7%-ով, իսկ միայն երրորդ եռամսյակում` 10.1%, կազմեց 722.4 մլրդ.դրամ: Այդ իմաստով հետաքրաշարժ է տարվա առաջին 9 ամիսներին վարկերի դասակարգումն ըստ տնտեսության ոլոտների: Առևտուրը 15.4% աճով կազմել է 21.6 %, արդյունաբերությունը` 17.2% աճով` 14%, շինարարությունը 18.8% աճով` 6.5% և գյուղատնտեսությունը 23.1% աճով կազմել է 6.3%:


Սայկայն, համեմատական առումով վերցրած, եթե բանկերի ակտիվներում վարկային միագումար պորտֆելը մեկ տարի առաջ կազմում էր 65%, ապա այժմ այն նվազել է մինչև 57%, չնայած բացարձակ աճին: Ակտիվներում տարեկան աճը գրանցվել է նաև պետպարտատոմսերի ներդրումներում` 8%-ից մինչև 6%, չնայած երրորդ եռամսյակում բաժնեմասի աճն ապահովվել էր 1%-ով: Երկրորդ եռամսյակում 17%-ով նվազելուց հետո, պետպարտատոմսերի պորտֆելի բացարձակ մեծությունը երրորդ եռամսյակում աճեց 33.8%-ով, հոկտեմբերի 1-ի դրությամբ հասնելով 81 մլրդ.դրամի: Պետական փոխառությունների շուկայում իրավիճակն սկսեց փոխվել միայն այն բանից հետո, երբ պետությունն այստեղ ևս մեկնեց օգնության իր ձեռքը, սեպտեմբերի վերջին սկսելով շուկայում տեղաբաշխել պարտատոմսային պարտավորությունների լրացուցիչ թողարկումներ: Դա բանկերին հնարավորություն տվեց սկսել պետպարտատոմսերի իրենց առևտրային պորտֆելների վերականգնումը, որոնք նախկինում ՙվաճառքի էին հանվել՚ վարկավորման տեմպերը պահպանելու նպատակով:


Սակայն, բանկերի ծախսերի ու եկամուտների մեջ ճգնաժամի հետևանքով այնքան էլ սովորական իրավիճակ չստեղծվեց: Հետաքրքիր է նշել, որ եթե տարվա կտրվածքով տոկոսային եկամուտներն աճեցին 17.8%-ով, իսկ միայն երրորդ եռամսյակում աճն անցավ 10%-ից, ապա տոկոսային ծախսերը տարվա կտրվածքով աճեցին 38.8%-ով, իսկ միայն երրորդ եռամսյակում` 23%: Ստացված տոկոսային եկամուտների մեջ առյուծի բաժինը ձևավորվեց աճող վարկային պորտֆելի հաշվին, իսկ տոկոսային ծախսերն աճեցին ժամկետային վարկերի բարձր դրական դինամիկայի հաշվին, որոնք տարվա կտրվածքով աճեցին 46%-ով, իսկ երրորդ եռամսյակում` 16%-ով, ինչպես նաև արտաքին փոխառությունների ավելացման, նույն այդ ստաբիլիզացիոն վարկերի հաշվին: Ստեղծված իրավիճակը բանկերն սկսեցին շտկել չորրորդ եռամսյակում: Պետությունից ստանալով անհրաժեշտ ռեսուրսներ, նրանք սկսեցին իջեցնել ներգրավված միջոցների տոկոսադրույքները: Միջին հաշվով տոկոսադրույքներն ընկան 2-3%-ով, իսկ արտարժույթով ավանդներով` ավելի շատ:


Վերը ասվածից հետևում է, որ երրորդ եռամսյակի վերջում, տարվա հաշվարկներով, ընդհանուր եկամուտներն աճեցին 15.4%, իսկ ընդհանուր ծախսերը` 37.7%: Որպես դրա հետևանք, բանկային համակարգի ընդհանուր եկամուտները 64.4% տարեկան անկում ապրեցին, 9 ամիսների արդյունքներով կազմելով 7 մլրդ.դրամ: Սա էլ իրեն հերթին անդրադարձավ առևտրային բանկերի աշխատանքի արդյունավետության վրա: Ակտիվների եկամտաբերությունը (ROA) տարվա կտրվածքով կրճատվեց մոտ 2 տոկոսային կետով, հոկտեմերի 1-ի դրությամբ կանգնելով 2.98%-ի մակարդակի վրա: Որպես հետևանք, բանկերի եկամուտները, հիմնականում իրենց համեստ չափսերի կամ էլ ընդհանրապես, դրանց բացակայության շնորհիվ չկարողացան դառնալ կապիտալիզացիայի հիմնական աղբյուրներ: 9 ամսում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճեց 18%` միայն 5 բանկերի կողմից իրենց կանոնադրական կապիտալները համալրելու շնորհիվ, ընդ որում, բանկերից միայն HSBC Բանկ Հայաստանը կարողացավ սեփական եկամուտների հաշվին ապահովել կապիտալիզացիա:


Չնայած եկամուտների նվազմանը, երրորդ եռամսյակի արդյունքները խոսում են կայունացման փուլի մեկնարկի մասին: Բանկերն իրենց ռեսուրսները կորստի չմատնեցին և ունեն ամրության բարձր աստիճան, իհարկե, անհրաժեշտ է նշել նաև. որ ոչ առանց կառավարության ստաբիլիզացիոն ռեսուրսների օգնության:


Այս մասին են վկայում հիմնական նորմատիվային ցուցանիշները: Այսպես, բանկերի համարժեքության նորմատիվը (ընդհանուր կապիտալի և ռիսկերով կշռված ակտիվների հարաբերությունը) տարեկան 13.71% անկում ունեցավ, իսկ երրորդ եռամսյակում` այն արդեն կայունացել էր և իջել էր մինչև աննշան` 0.1%-ի, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով բանկային համակարգի համար միջին` 37.86%, ավելի քան 3 անգամ գերազանցելով սահմանված նվազագույն` 12%-ի մակարդակը: Ընդհանուր իրացվելիությունը (բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հարաբերությունը) ընդհակառակը, ունեցել է տարեկան 6.27% աճ, և միայն երրորդ եռամսյակում հասել է 1.25%-ի: Հոկտեմբերի 1-ին ընդհանուր իրացվելիության նորմատիվը բանկային համակարգի համար միջին հաշվով կազմել է 33.9%` թույլատրված նվազագույն 15%-ի պայմաններում: Ընթացիկ իրացվելիությունը (բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների հարաբերությունը) տարվա կտրվածքով աճել է 67.31%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 23.84%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 212.31%, ինչը մոտ 4 անգամ գերազանցում է նվազագույն թույլատրվելի մակարդակը` 60%:


Մեկ անգամ չէ որ նշվել է, որ համաշխարհային ճգնաժամի նկատմամբ Հայաստանի բանկային համակարգի կայունության կարևորագույն պայմանը, ի տարբերություն ետխորհրդային մյուս երկրների, նրա յուրատեսակ ինքնավարության մեջ է, որը չկարողացավ բերել պարտավորությունների հզոր արտահոսքի և համապատասխանաբար` ակտիվների նվազման: Ընդհակառակը, տարվա ընթացքում բանկերի ակտիվներն աճեցին, ընդ որում` էապես, և ոչ միայն կապիտալում իրականացված ներդրումների և փոխառու ՙստաբիլիզացիոն՚ միջոցների հաշվին, այլ նաև բնակչության խնայողությունների հաշվին:Վերջին հանգամանքը հանդիսանում է հայրենական բանկային համակարգի լավագույն կոմպոնենտը, որը սկզբունքայնորեն կարողացավ լուծել արդյունավետ պահանջարկի աջակցման սուր պրոբլեմը, որն էլ իր հերթին, ինչպես հայտնի է, կազմված է երկու այլ կոմպոնենտներից` խնայողությունների և կապիտալ ներդրումների մակարդակից:


ԱրմԻնֆո գործակալոիթյան վերլուծական ծառայություն Էմանուիլ Մկրտչյան, Կարինե Մելիքյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
24.12.2025
RUB4.84-0.02
USD381.46-0.09
EUR449.97-0.14
GBP515.54-0.09
CAD279.010.47
JPY24.46-0.01
CNY54.380.09
CHF484.760.19